Չինաստանի պատմություն

Չինաստանը աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկն է։ Չինական մշակույթի հիմնական կրողները և Չինաստանի հիմնական ժողովուրդը Հան-չինացիներն են։ Չինաստանի ներկայիս տարածքը բնակեցված է եղել վաղնջական ժամանակներից։ Ամենահին գտածոն թվագրում է ՔԱ 600 հազար թվականին։ Ներկայումս հայտնի ամենահին չինական մշակույթը Հեմուդու մշակույթն է, որը գոյատևել է ՔԱ 7000-4000 թթ.

Չինաստանի պատմության ընթացքում տարբեր դինաստիաների զբաղեցրած տարածքները, և ժամանակակից Չինաստանը

Նախապատմական Չինաստան խմբագրել

Չինաստանի պատմության ներկայումս հայտնի ամենավաղ շրջանը բաժանվում է չորս մշակութային շրջանների.

Առաջին դինաստիաները (Սիա, Չանգ, Չժու) խմբագրել

Սիա- Դինաստիայի տարածքը
Շանգ-դինաստիայի տարածքը
Չժու-դինաստիայի տարածքը

Սիա-դիանաստիան (夏朝) Պատմության մեջ հայտնի առաջին դինաստիան է (Ք.Ա. 2205 - 1766)։ Ուղղակի գրավոր աղբյուրներ չեն պահպանվել, ավելի ուշ ժամանակներում հիշատակված դինաստիա է, որը երկար ժամանակ պատմաբանների կողմից կասկածի տակ էր դրվում։ Սակայն հնագիտական պեղումները հաստատում են դինաստիայի գոյությունը։

Սիա-դինաստիային հաջորդում է Շանգ-դինաստիան (商朝) (Ք.Ա. մոտ 1570–1066 թթ. այս դինաստան անվանվում էր նաև Յին)։ Այս դինաստիայի գոյատևման դարաշրջանից են հայտնաբերվել առաջին գրավոր վկայությունները, ձեռագրերը և խեցեգրությունները (Խեցիների պատյաններ) , որոնք ռադիոկարբո մեթոդով հնարավոր է դարձել թվագրել։ Այդ ժամանակ արդեն բրոնզ էր ձուլվում, հատվում էին դրամներ, կառուցվում էին հսկա պատեր, ինչպես նաև ձիակառքեր։Շանգ-Դինաստիայում զարգացած էր բյուրոկրատիան։ Իր ամենահզոր շրջանում այս դինաստիան ազդեցություն ուներ Դեղին գետի միջին և ներքին հոսքերի շրջաններից մինչև այժմյան Լիաոնինգ պրովինցիա և Լանգցզեկյանգ գետի միջին շրջաններ։Ներկայիս Չենդու քաղաքի տարածքի հնագիտական պեղումներից ստացված գտածոները վկայում են, որ այդ ժամանակաշրջանում զուգահեռաբար գոյություն են ունեցել նաև այլ ինքնուրույն մշակույթներ։ (գտնվել են ոսկուց, բրոնզից և նեֆրիտից պատրաստաված առարկաներ)։

Չժու-դինաստիան (周朝, Ք.Ա. 1045–221 թթ.) ժամանակային առումով բաժանված է եղել երկու մասի՝ Արևմտյան Չոու-դինաստիա, որը գոյություն է ունեցել Ք.Ա. 1045-771 թթ, և Արևելյան Չժու-դինաստիա (Ք.Ա. 770-256 թթ.)։ Վերջինս էլ իր հերթին բաժանված է եղել Գարնանային և աշնանային ժամանակաշրջանի և Մարտնչող թագավորությունենրի ժամանակաշրջանի (戰國時代 Zhànguó Shídài)։ Առաջին՝ Արևմտյան Չոու-դինաստիայի ժամանակաշրջանից հայտնի են միայն ավանդություններ, իսկ Արևելյան Չժու-դինաստիայի մասին պապանվել են այդ ժամանակվա բազմաթիվ փաստաթղթեր։ Չժու դինաստիան հավանաբար բազմազան փոքր ցեղերի միավորում էր, որոնք փոքր պետություներ էին կազմում, իսկ բոլորի ղեկավան էր Չժուն։ Արևմտյան Չժու-ժամանակաշրջանում կայսրության ղեկավարները անվանվում էին արքա (Վանգ 王), իսկ այլ կառավարիչները՝ Գոնգ(公 սովորաբար թարգմանվում է «հերցոգ»)։ Միայն Գարնանային և աշնանային ժամանակաշրջանում են սկսում մյուս տիրակալները իրենց Արքա անվանել, ինչը նշանակումն էր, որ Չժու-տիրակալները կորցրել էին իրենց իշխանությունը։

Սկսած Չժու-ժամանակաշրջանից պատմական իրադարձությունները հնարավոր է դառնում թվագրել և դասակարգել։ Չժու-տիրակալների իշխանության կորստի արդյունքում կենտրոնացված իշխանության ուժը թուլանում է։ Սկզբում կային մոտ 170 փոքր թագավորություններ։Սրանք չնայած թույլ կապերով էին կապված իրար հետ, սակայն իրար համարում էին միևնույն ժողովրդի մաս, մանավանդ հարևանությամբ ապրող բարբարոսների` քոչվոր ցեղերի պայմանում։ Այս թագավորություններում առկա էին խառնամուսնություններ։ Նրանք պատերազմների ժամանակ հանդես էին գալիս մեկ ճակատով։ Մարտնչող թագավորությունենրի ժամանակաշրջանում գոյություն ունեին ընդամենը 7 թագավորություններ։ Այդ ժամանակներում գյուղատնտեսական առաջընթացին զուգընթաց երկրի բնակչությունը սրընթաց աճում է։ Ստեղծվում են պողպատյա զենքեր։ Չժու-ժամանակաշրջանը Չինական մեծ փիլիսոփայության ծաղկման դարաշրջան էր։

Կայսրություններ խմբագրել

Ցին-դինաստիայի ժամանակաշրջանի Չինաստանի տարածքային ընդարձակումը

Չինական կայսրությունների ավելի քան 2000-ամյա պատմության մեջ եղել են ինչպես կայուն ժամանակներ` զուգորդված քոչվոր ցեղերի հարձակումներով (հիմնականում հյուսիսային շրջաններից), այնպես էլ դինաստիաների միջև բախումներ, որոնց պատճառով առաջացել են երկարամյա պառակտումներ։
Չինական ավանդական պատմագրության մեջ մեծ տեղ է հատկացնում հիմնական (կարևոր) դինաստիաների պատմության նկարագրությանը, իսկ պառակտման ժամանակները ստորադասված են։ Ստորև նկարագրված է բոլոր ժամանակաշրջանների դինաստիաների համռոտ պատմությունը։

Ցին-դինաստիա (ՔԱ 221–207 թթ.) խմբագրել

Ցին կայսրությունը Չժու-դինաստիայի անկման արդյունքում կազմավորված 7 թագարություններից մեկն էր։ Թագավորությունում առկա էր արդյունավետ կառավարման համակարգ և գյուղացիների կյանքը կարգավորող չափազանց խիստ օրենսդրություն։ Քաղաքական գործիչ, փիլիսոփա և գործարար Լյուի Բուվեյը ինտրիգների միջոցով հասնում է այն բանին, որ Չժուանգսիանգ արքայազնը ժառանգում է իշխանական գահը և Բուվեյին նշանակում է կանցլեր։ Արքայզնի մահից հետո թագավոր է դառնում նրա որդին՝ Չժաո Չժենգը, որն առանձնանում էր առանձնակի դաժանությամբ։ Վերջինիս դեմ տեղի են ունենում թագավորի մի քանի անհաջող մահափորձեր։ Չժենգը ռազմական արշավանքներ է կատարում հարևան կայսրությունների դեմ և 221 թ. հասնում է թագավորության միավորմանը։ Նա թագադրվում է, որպես առաջին կայսր և ինքն իրեն կոչում է Քին Շիհուանդի («Քինի առաջին աստվածային կայսր»)։ Այնուհետև միավորված կայսրությւոննում իրականցվում են մի շարք բարեփոխումներ։ Ամբողջ Չինաստանը սկսվում է կառավարել Քինի կայսրության արդյունավետ կառավարման համակարգով։ Դրանից բացի ստանդարտեցվում են Չափի կշռի միավորները, իսկ Լի Սի նախարարը միավորում է գիրը։

Քոչվոր ցեղերից պաշտպանվելու համար երկրի հյուսիսում և արևմուտքում կառուցվում է Չինական Մեծ Պատը (որպես կապ՝ արդեն գոյություն ունեցող յոթ կայսրությունների կառուցած պատին)։ Կառուցվում են առաջին տրանսպորտային ջրանցքները։

ՔԱ 210 թ. Քին Շիհուանդին վախճանվում է և թաղվում է մի մեծ պուրակում։

Հան-դիանստայի տարածքը

Հան-դինաստիա (ՔԱ 206- ՔՀ 220) խմբագրել

Հան-ժամանակաշրջանի ձիու քանդակ

Հաշվի առնելով երկրում ստեղծված ծանր կացությունը, առաջին Հան-կայսրերը փորձում էին ցածր հարկերի և հողերի լայնամաշտաբ մասնավորեցման շնորհիվ մեղմել իրավիճակը։ Այս միջոցառումները հաջողությամբ են պսակվում և Հան-կայսրությունը դառնում է կայսերական դարաշրջանի ծաղման շրջան։ Ի վերջո Հան-դինաստիայի ռազմական և տնտեսական կարողություններն այնքան են հզորանում, որ այսուհետև չինացի ժողովուրդը նույնացվում է Հան-չինացիների հետ։

Այսպես այդ ժամանակ ներկայիս հարավային չինաստանի ժողովուրդները միանում են Չինաստանին (Կանտոնի (Գուանգչժու) նվաճումը ՔԱ 111 թ.)

Երեք կայսրությունների ժամանակաշրջան (220-280 թթ.) խմբագրել

Երեք կայսրությունները

Կենտրոնացված իշխանություն այլևս գոյություն չուներ, ու առանձին տարածքներում իշխում էին տարածաշրջանային իշխանները, որոնք սկզբում գործում էին մի դաշինքի մեջ, սակայն շատ ցանցած սկսեցին պատերազմել իրար դեմ։


Ջին-դինաստիա (265–420) խմբագրել

Ջին-դինաստիայի տարածքը

220-589 թթ. Չինաստանը ընկնում է ամբողջական քաոսի մեջ։ Կայսրությունը պառակտվում է տարբեր մասերի։ 317 թ. Ջին-դինաստիային հաջողվում է հիմնել միջնանկյալ պետություն՝ Հան-կայսրության մեծ մասի վրա։ Բայց սրա անկումից հետո հսկայական կայրությունը նորից ճաքեր է տալիս։ Այս անգամ այն բաժանվում է երկու մասի։ Առաջանում են 5 միաժամանակյա դինաստիաներ։ 581 թ. Սուիին հաջողվում է վերամիավորել կայսրությունը։ Նրա իշխանությունը տևում է մինչև 618 թ.:

618 թվականին Տան դինաստիան գալիս է իշխանության։ Կայսրության վերամիավորումը շարունակվում է մեծ թափով։ Կանանց նույնպես իրավունքներ են խոստացվում, վերջիններս ամուսնուց բաժանվելու և մարտարվեստներ սովորելու իրավունք են ստանում։ Այս ժամանակ էլ պատմության մեջ առաջին կինն է իշխանության։ 8ր-րդ դարի կեսերին սկսվում են անհանգստություններ, որոնք հետագայում նպաստում են տարածային զինվորական իշխանությունների ուժեղացմանը և կայսրության թուլացմանը։

Այս ամենի արդյունքում 907 թ. Չինական Կայսրությունը փլուզվում է, ստեղծվում է Հյուսիսչինական Մեծ Կայսրությունը, որը ղեկավարվում է իրար հաջորդող դինաստիաների կողմից, իշխանության են գալիս ինչպես Ադելսի, այնպես էլ Հան և Չժու ընտանիքները։ Դրանից բացի կային նաև բազմաթիվ փոքր կայսրություններ հարավում։ Պառակտված Չինաստանում բազմաթիվ դինաստիաներ հաջորդում են իրար, որոնք, սակայն կայսրությունը վերամիավորել չեն կարողանում։

Սույ-դինաստիա (581-618) խմբագրել

Բարբարոսացված Հյուսիսի և գաղութացված հարավի չինականացման գործընթացը նախադրյալներ է ստեղծում երկրի նոր միավորման համար։ 581-ում Հյուսիսային Չինաստանի հրամանատար Չժոու Յան Ջիանը միավորում է իր իշխանության ներքո ամբողջ Հյուսիսային Չինաստանը և հռչակում է նոր Սույ դինաստիան, իսկ Հարավչինական պետության ոչնչացումից հետո Չենը դարձավ Միացյալ Չինաստանի ղեկավար։ VII դարի սկզբին նրա որդին՝ Յան Դիը, պատերազմներ է մղում Կորեայի Կոգուրեի (611-614) և Վանսուանի Վիետնամական պետության դեմ, կառուցում է մեծ ջրանցք Հուանհե և Յանցզի գետերի միջև, հարավից մայրաքաղաք բրնձի տեղափոխման համար, ստեղծում է շքեղ պալատներ մայրաքաղաք Լոյանում, վերականգնում և կառուցում է մեծ չինական պատի նոր հատվածներ, որոնք անկում են ապրել հազար տարվա ընթացքում։

Սակայն Սույ դինաստիայի Յան Դի կայսրին սպանում են և Սույ դինաստիան փոխարինում է Թան դինաստիան (618-907)։

Թան-դինաստիա (618-907) խմբագրել

Թան դինաստիայի իշխանության ժամանակ Չինաստանի սահմանների փոփոխությունները

Լի դինաստիայի կառավարիչները վերջ տվեցին ազնվականության ելույթներին և իրականացրեցին մի շարք հաջող վերափոխումներ։ Չինաստանը բաժանվեց 10 շրջանի, վերականգնվեց "օդային համակարգը", կատարելագործվելց վարչական օրենսդրությունը, ամրացվեց Իշխանության ուղղահայացը, աշխուժացավ առևտուրն ու քաղաքային կյանքը։ Զգալիորեն ավելացան բազմաթիվ քաղաքների չափերն ու քաղաքային բնակչության թիվը։

VII-րդ դարի վերջին Թան կայսրության ուժեղացված ռազմական հզորությունը հանգեցնում է Չինաստանի տարածքի ընդլայնմանը Արևելյաթյուրքական և Արևմտաթյուրքական խագանատների հաշվին։ Պետությունները, որոնք գտնվում են Ջունգարիում և Արևելյան Թուրքմենստանում, դառնում են Չինաստանի վասալներ։ Կորեայի Կոգուրե պետությունը նվաճվում է և դառնում Չինաստանի նահանգներից մեկը։ Կրկին բացվեց Մետաքսի մեծ ճանապարհը։

VIII-X դդ. Չինաստանում տարածում են ստանում նոր գյուղատնտեսական մշակույթներ՝ մասնավորապես թեյ, բամբակը։

VIII դարում Թան կայսրությունը թուլացնում է և թեժանում է շրջակայքում գտնվող ռազմական գավառների միջև հակամարտությունները։ Վերջապես Լյու դինաստիան խարխլում է և Հուան Չաոն պատերազմ է սկսում գահի համար (874-901թթ․)։

Չինաստանի ժողովրդական Հանրապետություն և Թայվանի չինական հանրապետություն խմբագրել

ՉԺՀ-ի ստեղծումը (1949–1957) խմբագրել

1949 թվականի հոկտեմբերի 1-ին Պեկինում հիմնադրվել է Չինաստանի ժողովրդական Հանրապետությունը։ Հաջորդ օրը Խորհրդային Միությունը առաջինը ճանաչեց ՉԺՀ-ն և նրա հետ կնքեց դաշինք և փոխօգնության պայմանագիր։ 1950 թվականի հոկտեմբերին չինական զորքերը մտան Տիբեթի տարածք, որն իր անկախությունը հայտարարել էր 1949 թվականի նոյեմբերին։ 1951 թվականի մայիսի 23-ին Տիբեթի և ՉԺՀ-ի կառավարությունները ստորագրեցին համաձայնագիր «Տիբեթի խաղաղ ազատագրմանը ուղղված միջոցառումների մասին»։ Հետևելով խորհրդային մոդելին՝ ՉԺՀ-ն ձեռնամուխ եղավ երկրի տնտեսության տեղծմանը։ Այնուամենայնիվ, ի տարբերություն ԽՍՀՄ-ի, Չինաստանը չէր շտապում իրականացնել կոշտ ագրարային կոլեկտիվացում և հապճեպ արդյունաբերության զարգացում։ 1957 թվականի փետրվարին, Մաոն որոշեց մեծացնել հրապայնականությունը և քննադատությունը երկրում՝ քաղաքային մտավորականությանը սոցիալիստական շինարարության մեջ ներգրավելու համար, բայց 1957 թվականի հուլիսին այս ծրագիրը կտրուկ կրճատվեց։ 1958 թվականի մայիսին տեղի ունեցավ Խորհրդի երկրորդ նիստը։

Աղբյուրներ խմբագրել