Չինական յուան

Յուան` ժամանակակից Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության դրամական միավոր, որը չափվում է ժենմինբիով (կրճատ RMB): Մտնում է ԱՄՀ փոխառման հատուկ իրավունքների «զաբյուղի» մեջ[1]։ Արժույթի ISO 4217 ստանդարտով միջազգային նշանակությունը` CNY:

Յուան
Թղթադրամներ
Թղթադրամներ
ISO 4217 կոդYuan Renminbi
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Կազմված է100 Ցզյա
Նշան
Մետաղադրամներ1, 2, 5 ֆին, 1 և 5 ցզյա, 1 յուան
Թղթադրամներ1 և 5 ցզյաո, 1, 5, 10, 20, 50, 100 յուան
Կենտրոնական բանկՉինաստանի կենտրոնական բանկ
Վեբ-կայքwww.pbc.gov.cn
1 USD= 1 USD Yuan Renminbi
1 EUR= 1 EUR Yuan Renminbi
1 GBP= 1 GBP Yuan Renminbi

Մեկ յուանը բաժանվում է 10 ցզյաոյի (角), որոնք, իրենց հերթին, բաժանվում են 10 ֆինի(分): Օրինակ, 3,14 յուան գումարը հնչում է ինչպես 3 յուան 1 ցզյաո 4 ֆին (三元一角四分): Ցզյաոն և ֆինը համապատասխանաբար հավասար է 10−1 և 10−2 տասնորդական նախածանցների։

Շրջանառության մեջ գտնվում են 1 և 5 ցզյաո, 1 յուան անվանական գնով մետաղադրամները։ Այս մետաղադրամները պաշտոնապես հանդիսանում են վճարունակ, սակայն շրջանառության մեջ գրեթե չեն կիրառվում։ Շրջանառության մեջ են 1980 թվականի 1 և 5 ցզյաո թղթադրամները, 1999 թվականի 1, 5, 10, 20, 50 և 100 յուան թղթադրամների օրինակները (ներառյալ 2005 և 2015 թվականների փոփոխությունները) և ավելի ուշ թողարկածները։ Մետաղադրամների և թղթադրամների 2019 թվականի նոր տեսակը ժամանակի հետ կդառնա գերիշխող, աստիճանաբար շրջանառությունից դուրս հանելով հին տարբերակները։

Չինաստանի ազգային բանկը հիմնադրվել է 1948 թվականի դեկտեմբերի 1-ին[2]։

1994 թվականի հուլիսից 2005 թվականը յուանը խիստ կապված էր ԱՄՆ դոլարի հետ` 8,28 ։ 1 փոխանակման կուրսով։

Չինական բոլոր թղթադրամների վրա կա գրություն չորս լեզուներով` ժուաներեն, մոնղոլերեն, ույղուրերեն, տիբեթերեն։ Այդ լեզուները ՉԺՀ ինքնավար շրջաններում` Գուանսի-Չժոունիում, Մոնղոլիայում, Սինծիանում, Տիբեթում համարվում են պաշտոնական լեզու[3]։

Արժույթների համառուսաստանյան դասակարգիչում ՉԺՀ ազգային արժույթը կոչվում է՝

  • չինական յուան ( 26.12.1994 թվականից 01.01.2001 թվական),
  • Ռենմինբի յուան (01.01.2001 թվականից 01.02.2007 թվական),
  • Ժենմինբի յուան (01.02.2007 թվականից 2009 թվականը),
  • յուան ( 2009 թվականից մինչև մեր օրերը:.

Բլումբերգ գործակալության տվյալներով SWIFT միջբանկային համակարգում 2013 թվականի մայիսից մինչև 2014 թվականի մայիսը յուանի բաժինը կազմում էր 1,47% (0,84 % դրանից մեկ տարի առաջ)։ Ընդ որում ամերիկյան դոլարի մասնաբաժինը` 42%, եվրոյինը`32%, ռուսական ռուբլուն` 0,35%[4]։

Թղթադրամներ խմբագրել

1980 թվականի թղթադրամների օրինակներ խմբագրել

1980 թվականի շարք[5]
ՊատկերԱնվանական գինՉափսեր
(մմ)
Հիմնական
գույներ
ՆկարագրությունԹողարկման
ամսաթիվ (մոդիֆիկացիա)
Շրջանառությունից
հանելու ամսաթիվ
ԱվերսՌևերսԱվերսՌևերս
1 ցզյաո115×52դեղին
կանաչ
ձախից` գաոշանի ներկայացուցիչ, աջից`մանջուր ժողովրդի ներկայացուցիչՉԺՀ զինանշան17 սեպտեմբերի 198830 ապրիլի 2019
2 ցզյաո120×55կանաչձախից` բուի ազգության կին, աջից` կորեական էթնոսի ներկայացուցիչՉԺՀ զինանշան6 մայիսի 19791 մայիսի 2018
5 ցզյաո125×58մանուշակագույնձախից`մյաոներ ազգության աղջիկ, աջից` զհուան ազգության աղջիկՉԺՀ զինանշան2 մայիսի 198330 ապրիլի 2019
1 յուան140×63կարմիրյաո (ձախից) և դուն (աջից) ազգությունների ներկայացուցիչներՉինական մեծ պարիսպ27 մայիսի 19811 մայիսի 2018
2 յուան145×63կանաչձախից` ի ազգության աղջիկ, աջից`ույղուրացի աղջիկՆանշան հարավային լեռ1 ապրիլի 19831 մայիսի 2018
5 յուան150×70նարնջագույնձախից` հուեյ էթնիկ խմբի ներկայացուցիչ, աջից` տիբեթուհիՅանցզի գետը «Երեք կիրճերի» կողքին12 հուլիսի 19841 մայիսի 2018
10 յուան155×70մոխրակապտագույնձախից` մոնղոլ տղամարդիկ, աջից` հան ազգության մարդԷվերեստ լեռ30 հունիսի 19781 մայիսի 2018
50 յուան160×77դեղինպրոֆեսոր,գյուղացի և աշխատավորՀուկոու ջրվեժ Հուանհե գետի վրա16 մայիսի 19741 մայիսի 2018
100 յուան165×77մանուշակագույն«Հյուսիսային արշավանքի» մասնակիցներ, ձախից աջ` Չժու Դէ, Լյու Շաոցի, Չժոու Էնլայ, Մաո Ցզե ԴունՄեծ արշավանքի մեկնարկի վայրը16 մայիսի 19741 մայիսի 2018

1999—2005 թվականների թղթադրամների օրինակներ խմբագրել

1999 թվականի թղթադրամների շարք
ՊատկերԱնվանական գին
(յուան)
Չափսեր
(մմ)
Հիմնական
գույներ
ՆկարագրությունԹողարկման
տարեթիվ
ԱվերսՌևերսԱվերսՌևերս
1130×63դեղնականաչՄաո Ցզե ԴունՍիհու լիճ2004
5135×63ՄանուշակագույնՄաո Ցզե Դունլեռ Տայշան2002
10140×70կապույտՄաո Ցզե ԴունՅանցզի գետի վերին երեք շեմերը2001
20145×70շագանակագույնՄաո Ցզե Դունլանդշաֆտ Գույլին2000
50150×70կանաչՄաո Ցզե ԴունՊոտալա պալատ2001
100155×77կարմիրՄաո Ցզե ԴունՊեկինի համագումարների ազգային պալատ1999
2005 թվականի թղթադրամների շարք
ՊատկերԱնվանական գին
(յուան)
Չափսեր
(մմ)
Հիմնական
գույներ
Նկարագրությունթողարկման
տարեթիվ
ԱվերսՌևերսԱվերսՌևերս
5135×63մանուշակագույնՄաո Ցզե Դունլեռ Տայշան2005
10140×70կապույտՄաո Ցզե ԴունՅանցզի գետի վերին երեք շերտերը2005
20145×70շագանակագույնՄաո Ցզե Դունլանդշաֆտ Գույլին2005
50150×70կանաչՄաո Ցզե ԴունՊոտալա պալատ2005
100155×77կարմիրՄաո Ցզե ԴունՊեկինի համագումարների ազգային պալատ2005

Փոխարժեքի ռեժիմ խմբագրել

Մինչև 1974 թվականը յուանի փոխարժեքը օտարերկրյա արժույթների նկատմամբ սահմանվում էր ֆունտ ստերլինգով, ինչպես նաև Հոնգ Կոնգ դոլարով։ 1974 թվականի օգոստոսից թողարկվեց ամենօրյա արժեքորոշում յուան` ԱՄՆ դոլարի և այլ արժույթներով` արժութային զամբյուղի հիման վրա։ 1994 թվականից Չինաստանի իշխանությունը յուանի կուրսը պահեց 1 դոլար = 8,27 յուան մակարդակի վրա։ Սակայն, վերջին շրջանում ՉԺՀ գտնվում էր ԵՄ երկրների, Ճապոնիայի և հատկապես ԱՄՆ աճող ճնշման տակ։ Նրանց կարծիքով, յուանի կուրսը ցածր է, որի արդյունքում չինական ապրանքները ստանում են լրացուցիչ մրցակցային առավելություն։ Չինաստանի հետ առևտորւմ ԱՄՆ բացասական սալդոն, 2004 թվականին, կազմում էր 162 մլրդ, իսկ 2005 թվականի I եռամսյակում աճեց ևս 40%-ով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած[6]։

2005 թվականի հուլիսի 21-ին Չինաստանը հրաժարվեց դոլարի նկատմամբ ունեցած կապից և ազգային արժույթի կուրսը բարձրացրեց 2%-ով։

Այդ ժամանակից ի վեր յուանի կուրսը սկսեց որոշվել 13 երկրների արժույթի զամբյուղի նկատմամբ ունեցած հարաբերությամբ`ԱՄՆ դոլար, եվրո, բրիտանական ֆունտ, ռուսական ռուբլի, ավստրալիական, Հոնգ Կոնգ, կանադական, նորզելանդական և սինգապուրյան դոլարներ, մալազիական ռինգգիտ, բատ, հարավկորեական վոն և ճապոնական իեն[7]։

Ձևականորեն փոխարժեքի քաղաքականության արդյունավետության չափանիշը հանդիսանում էր դրամական ագրեգատները, սակայն, փաստորեն, անցածի նման կուրսային խարիսխը հանդիսանում էր ԱՄՆ դոլարը[8]։

Կապը փոխարժեքի զամբյուղի հետ, յուանի կուրսը դարձրեց ավելի զգայուն միջազգային տնտեսական կոնյուկտուրայի նկատմամբ, սակայն այդ պայմանները վտանգ չստեղծեցին երկրի ֆինանսական համակարգի կայունության համար։ 2008 թվականի հուլիսին յուանի կուրսը աստիճանաբար ամրապնդվեց է 21,6%-ով։

Համաշխարհային բանկի գնահատմամբ, 2003 թվականին յուանի գնողունակությունը կազմում էր մոտավորապես 1 դոլար=1,8յուան։

2015 թվականի նոյեմբերի 30-ին ԱՄՀ գործադիր խորհուրդը որոշում ընդունեց յուանի ընդգրկել արժույթի փոխառման հատուկ իրավունքների պահուստային զամբյուղի մեջ` ԱՄՀ հաշվարկային միավոր[9]։ Մասնավորապես, 2016 թվականի հոկտեմբերի 1-ից յուանը համաշխարհային պահուստային արժույթի մաս չհամարվեց։ Մինչև այդ կոչումը պետք է աճեր, քանի որ փորձագիտական համայնքի մտածելակերպով արժույթը դառնում է միջազգային, երբ այն ակտիվորեն օգտագործում են անդրսահմանային առևտրում և նրա մասնաբաժինը բարձր է կենտրոնական բանկերի պահուստներում։ Եվս մեկ կարևորագույն պահ` պետք է հնարավորություն ունենալ օգտագործելու պահուստային արժույթը ֆինանսական ճգնաժամի ժամանակ[10]։

Ներկայումս պահուստայինի կարգավիճակ ունեն SDR 5 արժույթներ` ամերիկյան դոլար, եվրո, չինական յուանը, բրիտանական ֆունտ ստերլլինգը, ճապոնական իենը, ինչպես նաև ևս 3 դրամական միավորներ, որոնք չեն մտնում արժույթի զամբյուղի մեջ` շվեցարական ֆրանկ, կանադական և ավստրալիական դոլարները, որոնք պաշտոնապես այդպիսին դեռևս չեն հանդիսանում, սակայն հաշվի են առնվում ԱՄՀ առաջատար երկրների Կենտրոնական բանկերի պահուստների վիճակագրությունը։ Բոլոր վերը նշված արժույթները (բացառությամբ յուանի) հանդիսանում են ազատ փոխարկելի (ընթացիկ և կապիտալ գործառույթների գծով), և դրանց կայունությունը պահպանելու համար կիրառվում է ազատ լողացող արտարժույթի ռեժիմը, որտեղ կուրսային քաղաքականության արդյունավետության չափանիշ հանդիսանում են ինֆլյացիայի ցուցանիշները[11]։

Այդ իսկ պատճառով յուանի ընդգրկումը պահուստային արժույթի զամբյուղի մեջ մնում է վիճելի հարց, քանի որ այն չի հանդիսանում «ազատ գործածվող» և լիովին փոխարկելի արժույթ, չի կիրառվում համաշխարհային վճարային համակարգի հաշվարկներում, FOREX շուկայում ակտիվորեն չի վաճառվում, իսկ փոխարժեքը, նախկինի պես, կարգավորում է ՉԺՀ Ազգային բանկը[12][13]։

Յուանի ընդգրկումը SDR արժույթի զամբյուղի մեջ ունի սիմվոլիկ, այլ ոչ թե տնտեսական նշանակություն, իսկ դա նշանակում է, որ այն չի կարող զգալի քանակությամբ կիրառվել Կենտրոնական բանկերի կողմից, այլ տնտեսական գործակալների կողմից երկարաժամկետ ներդրումային ակտիվներում և պահուստային վճարային միջոցներում[14][15]։

2016 թվականի ՉԺՀ արժույթի պահուստը նվազեց գրեթե 320մլրդ դոլարով, մինչև 3,011 տրիլիոն դոլար[16]։

2017 թվականի օգոստոսին ՃԺՀ կառավարությունը յուանի կուրսը իջեցրեց, հասցնելով 1 դոլար=6,65 յուան մակարդակի[17]։

Հոնկոնգը և Մակաոն ունեն իրենց սեփական արժույթը, «մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքին համապատասխան երկու տարածքներն ունեն իրենց հիմնական օրենքները[18][19]։ Այդ կերպ, Հոնկոնգի դոլար և պատակա Մակաոն մնում են օրինական արժույթ այդ երկու շրջաններում, իսկ յուանը չի հանդիսանում օրինական վճարային միջոց։ Հոբկոնգում բանկերը մարդկանց թույլ են տալիս հաշիվ բացել յուանով[20]։ 2010 թվականի հուլիսի օրենսդրական փոփոխություններով պայմանավորված աշխարհի շատ բանկեր[21] աստիճանաբար մարդկանց հնարավորություն են տալիս պահպանել դեպոզիտներ չինական յուանով։


CNY ներկա փոխարժեքները
Google Finance կայքից՝:AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD
XE.com կայքից՝AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD
OANDA.com կայքից՝AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD


Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Исполнительный совет МВФ завершил пересмотр корзины валют СДР, принял решение о включении китайского юаня» (PDF). МВФ. 2015 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
  2. Article 2, «The People's Bank of China Law of the People's Republic of China». 2003 թ․ դեկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 20-ին.
  3. «Автономии в Китае». ИД «Медина». 2010 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2018 թ․ ապրիլի 10-ին.
  4. Ye Xie, Halia Pavliva (2014 թ․ հուլիսի 7). «Putin's Land Grab Undermines Global Ambition for Ruble» (անգլերեն). BloombergBusiness. Վերցված է 2015 թ․ հունվարի 30-ին.
  5. «ПИСЬМО ЦБ РФ ОТ 07.04.97 N 29-5/1388 ИНФОРМАЦИОННОЕ СООБЩЕНИЕ N 8/97 «О ДЕНЕЖНОМ ОБРАЩЕНИИ КИТАЯ»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
  6. Стрелков И. В. Валютная стратегия интернационализации китайского юаня // Вестник Международного института экономики и права. — 2012. — № 1 (6). — С. 20—26. — ISSN 2220-9387.
  7. «Китай отвязывает юань от доллара и привязывает его к корзине из 13 валют». Политфорум. 2015 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2018 թ․ ապրիլի 10-ին.
  8. «Китай в этом году фактически привязал юань к доллару». Ведомости. 2017 թ․ մայիսի 25. Վերցված է 2018 թ․ ապրիլի 10-ին.
  9. «Что означает включение юаня в число резервных валют». Ведомости. 2015 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2018 թ․ ապրիլի 10-ին.
  10. «Валюты-убежища и их роль на рынке Форекс». Рейтинг Forex брокеров (ռուսերեն). 2018 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  11. «Эксперт: Китаю не нужен свободно конвертируемый юань». РБК. 2011 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2018 թ․ ապրիլի 10-ին.
  12. Григорий Сухман (2015 թ․ հունվարի 11). «Юань жёстко привязан к доллару США - успокойтесь!». Проза.ру. Վերցված է 2018 թ․ ապրիլի 10-ին.
  13. Андреев В. П. Интернационализация китайского юаня — на пути к мировой валюте // Деньги и кредит, 2014, № 7, с. 49—54
  14. «Юань стал резервной валютой. Почему это не важно: В главной финансовой новости ноября больше политики, чем экономики». Meduza. 2015 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2018 թ․ ապրիլի 10-ին.
  15. Валентин Катасонов (2014 թ․ հոկտեմբերի 30). «Интернационализация юаня». Конт. Վերցված է 2018 թ․ ապրիլի 10-ին.
  16. «Этот «мед» не такой сладкий, каким был в октябре». ЦЕРИХ Кэпитал менеджмент. 2017 թ․ հունվարի 10. Վերցված է 2018 թ․ ապրիլի 10-ին.
  17. «Народный банк Китая ослабил национальную валюту». ИА REGNUM. 2017 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2018 թ․ ապրիլի 10-ին.
  18. «The Basic Law of the Hong Kong Special Administrative Region of the People's Republic of China». 1990 թ․ ապրիլի 4. Վերցված է 2007 թ․ մարտի 23-ին. «Article 18: National laws shall not be applied in the Hong Kong Special Administrative Region except for those listed in Annex III to this Law.»
  19. «The Basic Law of the Macao Special Administrative Region of the People's Republic of China». 1993 թ․ մարտի 31. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 23-ին. «Article 18: National laws shall not be applied in the Macao Special Administrative Region except for those listed in Annex m to this Law.»
  20. «Hong Kong banks to conduct personal renminbi business on trial basis». Hong Kong Monetary Authority. 2003 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2007 թ․ մարտի 22-ին.
  21. «Bank of China New York Offers Renminbi Deposits». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չինական յուան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 129