Չարենցի կամար հուշարձան (Ողջաբերդ)
Չարենցի կամար հուշարձան, Արարատի կամար, Արարատի տաճար, գտնվում է Կոտայքի մարզ, Ողջաբերդ գյուղում, Երևան-Գառնի ճանապարհի աջ կողմում, 1500 մետր բարձրության վրա։ Ընդգրկված է Ողջաբերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
![]() Չարենցի կամար հուշարձանը Ողջաբերդում | |
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան |
Քանդակագործ | Ռաֆայել Իսրայելյան |
Ստեղծում | 1957 |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Ողջաբերդ[1] |
Շինության ձև | կամար |
Ներկա վիճակ | Կանգուն |
ՀՀ ՊՄԱՀ | 6.52/7 |
![]() |
Պատմություն
Մի օր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն անցնելիս է լինում Գառնի տանող ճանապարհով։ Նա ավտոմեքենայից նկատում է, որ Ողջաբերդ գյուղի բլրակի մոտից հրաշալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը։ Ճարտարապետն իջնում է ավտոմեքենայից, բարձրանում բլուրը և որոշում այդ տեղում կամար կառուցել[2]։
Արարատի կամար անունը կրող հուշակոթողը կանգնեցվել է 1957 թվականին ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կողմից։ Այստեղից բիբլիական լեռը՝ Արարատը, տեսանելի է օրվա բոլոր ժամերին։Կամարի երկայնքով փորագրված են հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի տողերը «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունից.
![]() | Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, Ինչպես անհաս փառքի ճամփա, ես իմ Մասիս սարն եմ սիրում։ | ![]() |
Այս պատճառով հուշակոթողը ժողովրդին ավելի հայտնի է «Չարենցի կամար» անվանումով[3][4]։
Հեղինակ
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ ShoghakatTVcompany (2013-09-25)։ «Ռաֆայել Իսրայելյան»։ Վերցված է 2018-03-29
- ↑ «360GreatArmenia»։ 360armenia.com։ Վերցված է 2018-03-29
- ↑ «ՉԱՐԵՆՑԻ ԿԱՄԱՐ»։ garnigeghard.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-29
- ↑ «Արարատի տաճար (Չարենցի կամարը) | Ռաֆայել Իսրայելյանի կենսագրական կայք»։ www.rafaelisraelyan.com (հայերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-07-ին։ Վերցված է 2018-08-04
Տես նաև
![]() | Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 6.52/7 |