Որդանման ելունի բորբոքում

Ապենդիցիտ, կույր աղու որդանման ելունի բորբոքումը[1]։ Ախտանիշները ներառում են որովայնի աջ ստորին քառանկյան ցավերը, սրտխառնոցը, փսխումը և ախորժակի վատացումը[1]։ Բացի այդ, մարդկանց մոտ 40%-ի մոտ կարող են չդիտվել այս ախտանիշները[1]։ Ծանր բարդություններից են որդանման ելունի պերֆորացիան, որի հետևանքով լինում է տարածուն, ցավոտ պերիտոնիտ (որովայնամզի բորբոքում) և սեպսիս[7]։

Ապենդիցիտ
Մեծացած որդանման ելուն՝ սուր բորբոքումով։ Պրեպարատի լայնական կտրվածք։
Տեսակաղիների հիվանդություն և հիվանդության կարգ
Հիվանդության ախտանշաններՈրովայնի աջ ստորին քառանկյան ցավ, փսխում, ախորժակի վատացում, անորեքսիա[1]
Բուժաքննությունարյան բիոքիմիական հետազոտություն, ուլտրաձայնային հետազոտություն և CT
Բժշկական մասնագիտությունՎիրաբուժություն
ՀոմանիշներԱպենդիցիտ, էպիտիֆլիտ[2]
ԱխտորոշումՀիմնված է ախտանիշների, բժշկական պատկերավորման, արյան լաբորատոր հետազոտության վրա[3]
Տարբերակիչ ախտորոշումՄիջընդերային ադենիտ, խոլեցիստիտ, թարախակույտ, որովայնային աորտայի անևրիզմա[4]
ԲուժումՈրդանման ելունի վիրահատական հեռացում, հակաբիոտիկներ[5][6]
Բարդություններպերիտոնիտ, սեպսիս[7]
Հանդիպման հաճախականություն11.6 միլիոն (2015)[8]
Մահերի քանակ50,100 (2015)[9]
 Appendicitis Վիքիպահեստում

Ապենդիցիտը առաջանում է որդանման ելունի լուսանցքի խցանման պատճառով[10]։ Դա հիմնականում լինում է կղանքային քարերի պատճառով[5]։ Վիրուսային, մակաբուծային ինֆեկցիաների, նորագոյացությունների հետևանքով բորբոքված ավշային հյուսվածքը նույնպես կարող է խցանման պատճառ դառնալ[5]։ Այդ խցանումը բերում է որդանման ելունում ճնշման մեծացման, դեպի որդանման ելուն արյան հոսքի խանգարման, որդանման ելունի լուսանցքում բակտերիաների աճի խթանման և արդյունքում լինում է բորբոքում[5][11]։ Բորբոքման, արյան հոսքի խանգարման, մեծացած ճնշման ազդեցությունը միասին բերում են հյուսվածքի վնասման և մահվան[12]։ Այս վիճակը չբուժելու դեպքում որդանման ելունը կարող է պայթել՝ դեպի որովայնի խոռոչ լցնելով բակտերիաները, ինչի արդյունքում լինում են բարդություններ[12][13]։

Ապենդիցիտի ախտորոշումը հիմնվում է մարդու հատուկ նշանների և ախտանիշների վրա[11]։ Երբ ախտորոշումը դժվար է դնել, օգտագործվում է ռենտգեն հետազոտություն, ուլտրաձայնային հետազոտություն, լաբորատոր ախտորոշիչ մեթոդներ և այլն[3]։ Բժշկական պատկերավորման մեթոդներից օգտագործվում է համակարգչային շերտագրությունը և ուլտրաձայնային հետազոտությունը[3]։ Սուր ապենդիցիտի հայտնաբերման համար համակարգչային շերտագրությունը ավելի արդյունավետ է, քան ուլտրաձայնային հետազոտությունը[14]։ Չնայած դրա, ուլտրաձայնային հետազոտությունը կարող է առաջին ընտրության միջոց լինել երեխաների և հղիների հետազոտության դեպքում, որոնց պարագայում կան ճառագայթման հետ կապված ռիսկեր[3]։

Սուր ապենդիցիտի ստանդարտ բուժումը դա որդանման ելունի վիրահատական հեռացումն է[5][11]։ Այն կատարվում է բաց եղանակով՝ մեծ կտրվածքի միջոցով, կամ լապարոսկոպիկ, որի դեպքում կատարվում են մի քանի փոքր կտրվածքներ և հատուկ գործիքների օգնությամբ կատարվում է վիրահատություն։ Վիրահատությունը իջեցնում է կողմնակի ազդեցությունների ռիսկերը և մահվան վտանգը՝ կապված որդանման ելունի պայթելու հետ[7]։ Հակաբիոտիկները որոշ չբարդացած դեպքերում կարող են ունենալ նույն արդյունավետությունը[6]։ Ապենդիցիտը սուր որովայնի ամենահաճախ պատճառներից է, որի դեպքում լինում է ծանր որովայնային ցավ։ 2015 թվականին մոտ 11.6 միլիոն դեպք է գրանցվել ապենդիցիտի, որոնց հետևանքով եղել է մոտ 50,100 մահ[8][9]։ Ամեն տարի ԱՄՆ-ում ավելի քան 300,000 ապենդիցիտով մարդկանց կատարում են վիրահատություն[15]։ Ռեգնալդ Ֆիտցը առաջին անգամ նկարագրեց այս վիճակը 1886 թվականին[16]։

Նշաններ և ախտանիշներ խմբագրել

Որդնման ելունի տեղակայումը մարսողական համակարգում

Սուր ապենդիցիտի դեպքում առկա է որովայնային ցավ, սրտխառնոց, փսխում և տենդ։ Ապենդիցիտի՝ բորբոքումը խորանալու և մեծանալու հետ մեկտեղ սկսվում է գրգռվել որովայնի պատը։ Դրա հետևանքով լինում է ցավ՝ որովայնի աջ ստորին քառանկյունում։ 3 տարեկանից քիչ երեխաների մոտ ցավը կարող է այդպես չլինել։ Ցավը կարող է բավականին ծանր լինել։ Բնարոշ նշաններից են ապենդիցիտի տեղային նշանները աջ զստափոսում։ Որովայնի պատը կարող է դառնալ շատ զգայուն շոշափման նկատմամբ։ Ձեռքը կտրուկ հեռացնելուց հետո լինում է ուժեղ ցավ (Շչյոտկին-Բլումբերգի ախտանիշ)։ Եթե որդանման ելունը տեղակայված է ռետրոցեկալ (կույր աղու հետևում), ապա նույնիսկ խորը շոշափումը կարող է ի հայտ չբերել ցավը։ Սա լինում է այն պատճառով, որ գազերի պատճառով լայնացած կույր աղիքը ծածկում է որդանման ելունը և պաշտպանում այն։ Նույն կերպ, եթե որդանման ելունը ամբողջությամբ տեղակայված է լինում կոնքի խոռոչում, ապա լրիվ բացակայում է որովայնի պատի լարվածությունը։ Այդ դեպքում ուղիղ աղու մատնային հետազոտությունը ի հայտ է բերում լարվածություն դուգլասյան փոսում։ Հազը առաջացնում է այդ կետի ցավոտություն (Մակ-Բուռնեի կետ), որը պատմականորեն կոչվում է Դենֆիի ախտանիշ։

Պատճառներ խմբագրել

Ապենդիցիտը ներկայացնող տեսանյութ

Սուր ապենդիցիտը որդանման ելունի առաջնային խցանման վերջնական հետևանքն է[10][17]։ Խցանվելուց հետո որդանման ելունը լցվում է լորձով և մեծանում է։ Լորձի շարունակական արտադրությունը մեծացնում է ճնշումը և որդանման ելունի պատերի լարվածությունը։ Մեծացած ճնշումը բերում է թրոմբոզի, փոքր անոթների խցանման և ավշային հոսքի խանգարման։ Այս պահից ինքնուրույն լավացում հազվադեպ է լինում։ Խցանման շարունակվելու հետ մեկտեղ լինում է իշեմիա, իսկ այնուհետև նեկրոզ։ Երբ բակտերիաները կարողանում են անցնել որդանման ելունի պատով, առաջանում է թարախ։ Վերջում որդանման ելունը պատռվում է, ինչի հետևանքով առաջացած պերիտոնիտը կարող է բերել սեպսիսի և վերջիվերջո մահվան։ Այս ամենի հետևանքով նկատվում են ապենդիցիտին բնորոշ ցավը և այլ հատուկ ախտանիշներ[12]։

Որպես պատճառ լինում են բեզոարները, օտար մարմինները, վնասվածքը, աղիքային որդերը, լիմֆադենիտը և ամենահաճախը՝ ֆեկալոմաները, որոնք կղանքի կալցիֆիկացված կտորներն են, այլ կերպ անվանում են ֆեկալիթներ կամ ապենդիկոլիթներ[18][19]։ Ֆեկալիթների ուշադրություն գրավեցին, երբ հայտնաբերվեց, որ զարգացած երկրներում ապրող ապենդիցիտով մարդկանց մոտ ավելի շատ են եղել ֆեկալիթներ, քան զարգացող երկրների ապենդիցիտով հիվանդների[20]։ Բացի այդ, որդանման ելունի ֆեկալիթը սովորաբար խոսում է բարդացած ապենդիցիտի մասին[21]։ Որդանման ելունի բորբոքումով մարդկանց մոտ աղիների կծկանքները ավելի թույլ են եղել, քան առողջ մարդկանց մոտ, ինչը խոսում է այն մասին, որ կղանքի կանգը կարևոր դեր ունի այդ դեպքում[19][22]։

Համարվում էր, որ ֆեկալիթի առաջացումը որդանման ելունում կապված է հաստ աղու աջակողմյան կղանքային ռեզերվուարի և երկարացված փոխադրման հետ։ Այնուամենայնիվ, հետագա ուսումնասիրություններում երկարացված փոխադրման ժամանակ չի նկատվել[23]։ Համաճարակաբանական տվյալները հաստատել են, որ ապենդիցիտ չունեցող մարդկանց մոտ չի հանդիպել դիվերտիկուլյար հիվանդություն և ադենոմատոզ պոլիպներ, իսկ հաստ աղու քաղցկեղը շատ հազվադեպ է եղել[24][25]։ Նաև ցույց է տրվել, որ սուր ապենդիցիտը առաջանում է ավելի վաղ, քան հաստ աղու և ուղիղ աղու քաղցկեղը[26]։ Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ սննդային թելերով աղքատ սնունդ օգտագործելը կապ ունի ապենդիցիտի զարգացման հետ[27][28][29]։ Սննդային թելերի քիչ օգտագործման պատճառով կղանքը հավաքվում է աջակողմյան ռեզերվուարում, իսկ սննդային թելերի օգտագործումը կղանքի փոխադրման ժամանակը կրճատում է[30]։

Ախտորոշում խմբագրել

Ապենդիցիտը համակարգչային շերտագրության պատկերի վրա

Ախտորոշումը կատարում են կլինիկական և լաբորատոր տվյալների հիման վրա։ Արյան լաբորատոր հետազոտությամբ կարող է հայտնաբերվել նեյտրոֆիլիա։ Անհրաժեշտության դեպքում կատարվում է ռենտգեն հետազոտություն, կամ ուլտրաձայնային հետազոտություն։ Բժշկական պատմությունները բաժանում են 2 տիպի՝ տիպիկ և ատիպիկ։

Տիպիկ ապենդիցիտի դեպքում լինում է մի քանի ժամ տևող տարածուն որովայնային ցավ, որը սկսվում է պորտի շրջանից և լինում է ախորժակի անկման, սրտխառնոցի և փսխման հետ միասին։ Ցավը հետագայում տեղակայվում է որովայնի աջ ստորին քառանկյունում, որտեղ մեծանում է լարվածությունը։ Օրգանների հակառակ դասավորությունով մարդկանց մոտ ցավը կարող է տեղակայված լինել որովայնի ձախ ստորին քառանկյունում։ Ցավի, լեյկոցիտոզի, տենդի և անորեքսիայի միասին ի հայտ գալը դասական նշան է։

Ատիպիկ պատմության դեպքում այդ ընթացքը չի լինում և ցավը կարող է սկսվել որովայնի աջ ստորին քառանկյունից։ Որովայնամզի գրգռման պատճառով կարող է լինել ցավ շարժումներ կատարելու ժամանակ[31]։ Ատիպիկ պատմության դեպքում հաճախ անհրաժեշտ է լինում կատարել ուլտրաձայնային հետազոտություն կամ համակարգչային շերտագրություն[32]։

Կլինիկական խմբագրել

  • Աուրե-Ռոզանովայի ախտանիշ՝ Աջ գոտկային եռանկյունում (Պետի եռանկյուն) մատով շոշափում կատարելիս ցավոտություն (կարող է լինել դրական Շչյոտկին-Բլյումբերգի ախտանիշ)[33]։
  • Բարտոմյե-Միխելսոնի ախտանիշ՝ Ուժեղացած ցավ աջ զստային շրջանում շոշափելիս՝ հիվանդի ձախ կողմ պարկած ժամանակ։ Նույն գործողությունը մեջքի վրա պարկած կատարելու դեպքում ցավը ավելի մեղմ է լինում[33]։
  • Դենֆիի ախտանիշ՝ Ուժեղացած ցավ որովայնի աջ ստորին քառանկյունում հազալու ժամանակ[34]։
  • Համբուրգերի ախտանիշ՝ հիվանդը հրաժարվում է սնվել (այս ախտանիշը 80%-ով խոսում է ապենդիցիտի մասին)[35]։
  • Կոխերի ախտանիշ՝ հիվանդը ունեցել է ցավ պորտի շրջանում, որը հետագայում անցել է աջ զստափոս[33]։
  • Մասսուի ախտանիշ՝ տարածված է հարավարևմտյան Անգլիայում։ Հետազոտողը կատարում է հարված իր ցուցամատով և երրորդ մատով՝ թրաձև ելունից դեպի ձախ և աջ զստափոս։ Ախտանիշը դրական է համարվում, եթե հիվանդի դեմքի արտահայտությունը փոխվում է դեպի աջ հարվածելիս, իսկ դեպի ձախ զստափոս հարվածելիս մնում է անփոփոխ[36]։
  • Օբտուրատոր ախտանիշ՝ պացիենտը պարկած է մեջքի վրա՝ ոտքերը կոնքազդրային և ծնկան հոդերում ուղիղ անկյան տակ ծալած։ Հետզոտողը մեկ ձեռքով պահում է կրունկը, իսկ մյուսով ծունկը։ Հետազոտողը զատում է պացիենտի ոտքը դեպի դուրս՝ միաժամանակ դեպի ներս պտտելով ոտքը։ Ախտանիշը համարվում է դրական, եթե պտտելու ժամանակ լինում է ցավ[37]։
  • Պսոաս ախտանիշ՝ նաև հայտնի է որպես "Օբրազցովայի ախտանիշ"
  • Ռովզինգի ախտանիշ՝
  • Սիտկովսկու (Ռոզենշտայնի ախտանիշ)՝ ուժեղացած ցավ աջ զստային շրջանում, երբ հիվանդը հետազոտվում է ձախ կողմի վրա պարկած[38]։

Արյան և մեզի լաբորատոր հետազոտություն խմբագրել

Քանզի չկա յուրահատուկ լաբորատոր թեստ ապենդիցիտի համար, կատարվում է արյան ընդհանուր քննություն բորբոքման նշաններ հայտնաբերելու համար։ Ապենդիցիտ ունեցող մարդկանց 70–90%-ը կարող է ունենալ լեյկոցիտոզ, բայց կան բազմաթիվ այլ որովայնի և կոնքի խոռոչի հիվանդություններ, որոնք կարող են բերել լեյկոցիտոզի[39]։ Ցածր զգայունության և սպեցիֆիկության պատճառով այս հետազոտությունը լավ ցուցանիշ չէ ապենդիցիտի համար[14]։

Մեզի հետազոտությունը ցույց չի տալիս ինֆեկցիա, բայց շատ կարևոր է հղիությունը հայտնաբերելու համար, հատկապես արտարգանդային հղիությունը ժխտելու համար։ Մեզի հետազոտությունը կարող է հայտնաբերել միզային համակարգի ինֆեկցիա, որը որովայնային ցավի պատճառ կարող է հանդիսանալ։ Հետազոտվող դաշտում 20-ից ավել լեյկոցիտների առկայության դեպքում առավել հավանական միզային ուղիների հիվանդությունը[39]։

Պատկերավորում խմբագրել

Երեխաների դեպքում շատ կարևոր է կատարել կլինիկական հետազոտություն, որի միջոցով որովայնի ցավով երեխան վիրահատվում է, կամ կատարվում է ախտորոշիչ պատկերավորում[40]։ Ճառագայթման ռիսկի պատճառով երեխաներին ավելի նախընտրելի է կատարել ուլտրաձայնային հետազոտություն, իսկ հետագայում անհրաժեշտության դեպքում կատարում են համակարգչային շերտագրություն[41][42][43]։ Մեծահասակների և չափահասների դեպքում ամակարգչային շերտագրությունը ավելի մեծ տեղեկություն կարող է տալ, քան ուլտրաձայնային հետզոտությունը։ Համակարգչային շերտագրության զգյաունությունը 94% է, յուրահատկությունը 95%։ Ուլտրաձայնային հետազոտության զգայունությունը 86% է, իսկ յուրահատկությունը 81%[44]։

Ուլտրաձայնային հետազոտություն խմբագրել

Որդանման ելունի սուր բորբոքման ուլտրաձայնային պատկեր

Որովայնի ուլտրաձայնային հետազոտությունը նախընտրելի է կատարել դոպլեր սոնոգրաֆիայով։ Այն օգնում է հայտնաբերել որդանման ելունի բորբոքումը, հատկապես երեխաների մոտ։ Ուլտրաձայնային հետազոտությունը կարող է ցույց տալ աջ զստափոսում ազատ հեղուկի կուտակումը, ուժեղացած արյան հոսքը՝ դոպլեր հետազոտությամբ, թարախակույտի առկայությունը։ Սուր ապենդիցիտի ուլտրաձայնային այլ նշաններից են ապենդիկոլիթի (որդանման ելունի քար) առկայությունը, էխոգեն միջընդերային ճարպի առկայությունը, որը շրջապատում է որդանման ելունը[45] In some cases (approximately 5%)[46],։ Զստային փոսի ուլտրաձայնային հետազոտությունը կարող է ցույց չտալ անոմալիաներ, չնայած ապենդիցիտի առկայությանը։ Փոփոխություններ կարող են չհայտնաբերվել, մինչև որդանման ելունի զգալիորեն մեծանալը։ Կեղծ դրական թեստերը սովորաբար լինում են մեծահասակների դեպքում, որոնց մոտ ճարպի և աղիներում եղած գազի մեծ քանակը խանգարում է որդանման ելունը տեսնելուն։ Չնայած այս ամենին, փորձառու ձեռքերում որդանման ելունի բորբոքումը կտարբերակվի այլ նման ախտանիշներով հիվանդագին վիճակներից։ Այդպիսի վիճակներից են որդանման ելունի հարևանությամբ գտնվող ավշահանգույցների բորբոքումը, կամ այլ կոնքային օրգանների ախտահարման պատճառով ի հայտ եկող ցավը, օրինակ՝ ձվարանների կամ ֆալոպյան փողերի։

Համակարգչային շերտագրություն խմբագրել

Որդանման ելունի սուր բորբոքման ՀՇ պատկեր (Որդանման ելունը ունի 17.1մմ տրամագիծ, նկատվում է ելունը շրջապատող ճարպը)
Սլաքով նշված է կղանքային քարը, որի պատճառով առաջացել է որդանման ելունի բորբոքում։

Հասանելի լինելու դեպքում համակարգչային շերտագրությունը բավականին հաճախ է օգտագործվում, հատկապես այն մարդկանց դեպքում, որոնց անամնեզը և ֆիզիկալ հետազոտությունը տվյալներ չի տալիս։ Ճառագայթման ռիսկերի պատճառով ՀՇ-ի կիրառությունը սահմանափակվում է հղիների և երեխաների օգտագործման համար։ Այդ դեպքում գերադասելի է կիրառել մագնիսառեզոնանսային շերտագրություն[48][49]։

Որդանման ելունի բորբոքման ճշգրիտ ախտորոշումը մի քանի չափանիշներ է հաշվի առնում, որոնցից ամենատեղեկատվականը որդանման ելունի չափսն է։ Որդանման ելունի այլ հատկանիշներ կարող են մեծացնել կամ փոքրացնել ախտորոշման զգայունությունը և յուրահատկությունը։ Որդանման ելունի 6 մմ չափսը 95% զգայուն է և յուրահատուկ է որդանման ելունի բորբոքման համար[50]։

Քանզի որդանման ելունը երբեմն կարող է լցվել կղանքային զանգվածներով, որոնք լուսանցքը կլայնացնեն, չափի որոշումը երբեմն ունենում է սահմանափակ նշանակություն[51]։ Այդ տեսանկյունից ուլտրաձայնային հետազոտությունը ավելի տեղեկատվական է, քանզի այդ հետազոտության ժամանակ հեշտ տարբերակվում են որդանման ելունի պատը և կղանքային զանգվածները։ Ծանր դեպքերում կարող է հայտնաբերվել ֆլեգմոնա կամ թարախակույտ։ Կարող է նաև հայտնաբերվել մեծ խտության հեղուկ զանգված, որը լինում է թարախ կամ կղանքային զանգված։ Հիվանդների նիհար լինելու կամ փոքր տարիքի դեպքում ճարպի ցածր քանակի պատճառով որդանման ելունը դժվար է հայտնաբերվում[51]։

Մագնիսառեզոնանսային շերտագրություն խմբագրել

Մագնիսառեզոնանսային շորտագրությունը հատկապես լայն կիրառություն է գտել հղիների և երեխաների դեպքում ճառագայթման պատճառով, ինչը կարող է նրանց մեծ վնաս հասցնել։ Հղիության դեպքում այն ավելի արդյունավետ է երկրորդ կամ երրորդ եռամսյակում կիրառելու դեպքում, քանզի այդ ժամանակ մեծացող արգանդը փոխում է որդանման ելունի դիրքը և նրա հայտնաբերումը ուլտրաձայնային հետազոտությամբ դառնում է դժվար։ Համակարգչային շերտագրությունով երևացող որդանման ելունի շուրջ հավաքված ճարպը մագնիսառեզոնանսային շերտագրության T2 տեսակով երևում է որպես հեղուկի կուտակում։ Առաջին եռամսյակի հղիներին սովորաբար չեն կատարում մագնիսառեզոնանսային շերտագրություն, քանզի երեխայի մոտ այդ ժամանակ սկսվում է օրգանների ձևավորումը, իսկ այս հետազոտության երկար ժամանակ օգտագործման դեպքում եղած անվտանգությունը դեռ ապացուցված չէ[52]։

Ռենտգեն հետազոտություն խմբագրել

Ռենտգեն պատկերի վրա երևացող ապենդիկոլիթ

Ռենտգեն հետազոտությունը մեծ կարևորություն չունի որդանման ելունի բորբոքման ախտորոշման համար և պարտադիր պետք չէ կատարել որդանման ելունի կասկածի դեպքում[53][54]։ Ռենտգեն պատկերավորումը կարող է օգտակար լիներ միզուղիների քարերը, աղիների խցանումները, պերֆորացված խոցերը տեսնելու համար, բայց դրանք հազվադեպ են շփոթում որդանման ելունի բորբոքման հետ[55]։ Ոչ թափանցիկ ֆեկալիթը հայտնաբերվում է աջ ստորին քառանկյունում ապենդիցիտի կասկածով մարդկանց 5%-ից քչերի մոտ[39]։ Բարիումային հոգնան փոքր նշանակություն ունի որդանման ելունի բորբոքման ախտորոշման համար։ Որդանման ելունի բորբոքման դեպքում այն չի լցվում բարիումով, սակայն նորմալ որդանման ելունների 20%-ը նույնպես բաց չեն թողնում իրենց մեջ բարիումը[55]։

Գնահատման համակարգեր խմբագրել

Չկա իդեալական գնահատման համակարգ, որը հստակ ցույց կտա երեխայի մոտ որդանման ելունի բորբոքման առկայությունը[56]։ Ալվադրոյի սանդղակը և մանկաբուժական սանդղակը օգտակար են, բայց ոչ որոշիչ[56]։

Ալվադրոյի սանդղակը ամենահաճախ օգտագործվողն է։ 5-ից ցածր արդյունքը ապենդիցիտի հնարավոր ախտորոշում է, 7-ից բարձր միավորը խոսում է ուր ապենդիցիտի մասին։ 5 կամ 6 միավոր ունեցող մարդկանց դեպքում կատարում են համակարգչային շերտագրություն կամ ուլտրաձայնային հետազոտություն՝ անտեղի վիրահատությունից խուսափելու համար։

Ալվադրոյի սանդղակ
Միգրացվող աջ զստափոսի ցավ1 միավոր
Ախորժակի կորուստ1 միավոր
Սրտխառնոց և փսխում1 միավոր
Աջ զստափոսի լարվածություն2 միավոր
Որովայնի մկանների լարվածություն1 միավոր
Տենդ1 միավոր
Լեյկոցիտոզ2 միավոր
Ձախ թեքումով լեյկոցիտոզ1 միավոր
Ընդհանուր միավորները10 միավոր

Պաթոլոգիա խմբագրել

Ախտորոշումը հիմնվում է ախտաբանական հյուսվածքների հետազոտության վրա։ Հյուսվածաբանորեն հայտնաբերվում է որդանման ելունի մկանային շերտի նեյտրոֆիլային ներսփռանք։

Պերիապենդիցիտը՝ որդանման ելունի շուրջ եղած հյուսվածքների բորբոքումը հաճախ հայտնաբերվում է այլ որովայնային ախտաբանությունների հետ միասին[57]։

Տարբերակիչ ախտորոշում խմբագրել

Համակարգչային շերտագրության պատկեր։ Հիվանդի մոտ սպասվում էր հայտնաբերել ապենդիցիտ՝ աջակողմյան ցավի պատճառով։ ՀՇ պատկերը ցույց տվեց մեծացած, բորբոքված լեղապարկ, որը հասնում էր որովայնի աջ ստորին հատված

Երեխաներ՝ գաստրոէնտերիտ, միջընդերային ադենիտ, Մեկելի դիվերտիկուլ, աղիքային անանցանելիություն, Շենլեյն-Հենոխի պուրպուրա, բլթային թոքաբորբ, միզային ուղիների վարակ (որովայնային ցավը այլ ախտանիշների բացակայությամբ կարող է առաջանալ միզային ուղիների ինֆեկցիաներով երեխաների մոտ), նոր սկսվող Կրոնի հիվանդություն կամ ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ, պանկրեատիտ, որովայնի վնասվածք, ցիստիկ ֆիբրոզ, տիֆլիտ՝ լեյկեմիայով հիվանդ երեխաների դեպքում։

Կանայք՝ հղիության թեստը շատ կարևոր է բոլոր հղիության տարիքի կանանց դեպքում, քանզի արտարգանդային հղիությունը կարող է ունենալ ապենդիցիտին նման ախտանիշներ։ Այլ գինեկոլոգիական ախտաբանություններից են կոնքի բորբոքային հիվանդությունները, ձվարանների ոլորումը, մենարխեն (առաջին դաշտան), դիսմենորեան, էնդոմետրիոզը, Միտելշմերցի հիվանդությունը (ձվաբջիջը անցնում է ձվարանով դաշտանից մոտ 2 շաբաթ առաջ)[58]։

Տղամարդիկ՝ Ամորձիների ոլորում

Չափահասներ՝ նոր սկսվող Կրոնի հիվանդություն, ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ, տեղային էնտերիտ (աղեբորբ), խոլեցիստիտ, երիկամաքարային հիվանդություն, պերֆորացված պեպտիկ խոց, ուղիղ աղու հեմատոմա և ճարպոնային ապենդագիտ։

Մեծահասակներ՝ դիվերտիկուլիտ, աղիքային անանցանելիություն, հաստ աղու քաղցկեղ, միջընդերային իշեմիա, պատռված աորտայի անևրիզմա։

«Պսևդոապենդիցիտ» տերմինը օգտագործվում է ապենդիցիտին նմանակող իրավիճակը նկարագրելու համար[59]։ Այն կարող է կապված լինել Yersinia enterocolitica հետ[60]։

Վարում խմբագրել

Սուր ապենդիցիտի դեպքում սովորաբար կատարվում է վիրահատություն։ Հակաբիոտիկները անվտանգ են և արդյունավետ չբարդացած ապենդիցիտի բուժման համար[6][61], բայց մարդկանց 26%-ի մոտ ապենդիցիտը կրկնվում է և կատարվում է վիրահատություն[62]։ Ապենդիկոլիթի առկայության դեպքում հակաբիոտիկները քիչ արդյունավետ են[63]։ Վիրահատությունը սուր ապենդիցիտի ստանդարտ բուժում է[64]։ Վիրահատական և դեղորայքային բուժման գնային տարբերությունը պարզ չէ[65]։

Հետվիրահատական բորդությունների կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում օգտագործել հակաբիոտիկներ, որոնք արդյունավետ են վիրահատությունից առաջ, վիրահատության ժամանակ, վիրահատությունից հետո օգտագործելու դեպքում[66]։

Ցավ խմբագրել

Ցավի դեմ օգտագործվող դեղորայքները (մորֆին) չեն ազդում կլինիկական ախտորոշման ճշգրտության վրա և պետք է օգտագործվեն հիվանդի խնամքի ժամանակ[67]։ Պատմության ընթացքում շատ ընդհանուր վիրաբույժներ նշել են, որ ցավազրկողներ չպետք է տրվեն հիվանդին մինչև բժշկի կատարած հետազոտությունը[67]։

Վիրահատություն խմբագրել

Բորբոքված որդանման ելունի հեռացում բաց վիրահատության եղանակով
Լապարոսկոպիկ ապենդէկտոմիա

Որդանման ելունի հեռացման վիրահատությունը կոչվում է ապենդէկտոմիա։ Ապենդէկտոմիան կարելի է կատարել բաց կամ լապարոսկոպիկ եղանակով։ Լապարոսկոպիկ ապենդէկտոմիան ունի որոշ առավելություններ բացի նկատմամբ սուր ապենդիցիտի դեպքում կատարվող միջամտության ժամանակ[68]։

Բաց ապենդէկտոմիա խմբագրել

Մի ամբողջ դարի ընթացքում լապարոտոմիան (բաց ապենդէկտոմիա) սուր ապենդիցիտի ստանդարտ բուժումն էր[69]։ Այս միջամտության դեպքում որովայնի ստորին աջ հատվածում կատարված մեծ կտրվածքով հեռացնում են ախտահարված որդանման ելունը[70]։ Կտրվածքը սովորաբար 51-ից 76 մմ է։

Վիրահատությունը կատարելու համար կատարվում է ընդհանուր անզգայացում։ Կտրվածքը մոտ 76 մմ է և կատարվում է որովայնի աջ ստորին հատվածում՝ կոնքոսկրից մի փոքր վերև։ Կտրվածքը կատարելուց հետո հայտնաբերվում է որդանման ելունը, անջատվում է շրջակա հյուսվածքներից և հեռացվում։ Զննվում է բացված հատվածը և վարակի կամ վնասվածքի բացակայության դեպքում վերքը փակվում է։ Բարդացած ապենդիցիտի դեպքում կատարվում է շտապ բաց ապենդէկտոմիա, աբդոմինալ դրենավորում, ինչը կարող է երկարացնալ հիվանդանոցում մնալու ժամանակը[71]։ Վիրահատելուց հետո վիրաբույժը կարում է վերքը։ Ինֆեկցիան կանխարգելելու համար կտրվածքի հատվածը ծածկվում է ստերիլ վիրակապով կամ վիրաբուժական սպեղանիով։

Լապարոսկոպիկ ապենդէկտոմիա խմբագրել

1983 թվականին այս մեթոդի հայտնագործումից հետո այն ավելի հաճախ է սկսել օգտագործվել սուր ապենդիցիտի բուժման համար[72]։ Այս վիրահատության ժամանակ կատարվում են 3-4 կտրվածքներ որովայնի վրա, ամեն մեկը 0.25 -ից մինչև[convert: %s]%s երկարությամբ։ Այս տեսակի ապենդէկտոմիայի ժամանակ կտրվածքներից մեկի միջով մտցվում է վիրաբուժական գործիք՝ լապարոսկոպ։ Լապարոսկոպը կապված է մոնիտորի հետ, ինչը օգնում է վիրաբույժին հստակ տեսնել ամբողջ վիրահատվող մակերեսը։ Մնացած երկու կտրվածքները օգտագործվում են որդանման ելունի հեռացման նպատակով՝ օգտագործելով հատուկ վիրաբուժական գործիքներ։ Լապարոսկոպիկ վիրահատությանը կատարում են ընդհանուր անզգայացման տակ և այն կարող է տևել մինչև 2 ժամ։ Լապարոսկոպիկ վիրահատությունը ունի որոշակի առավելություններ, որոնցից են ավելի կարճ հետվիրահատական շրջանը, թույլ հետվիրահատական ցավերը և ինֆեկցիայի ավելի ցածր հաճախականությունը։ Չնայած, ներորովայնային թարախակույտը լապարոսկոպիկ վիրահատությունից հետո առաջանում է 3 անգամ ավելի հաճախ, քան բաց վիրահատությունից հետո[73]։

Նախավիրահատական շրջան խմբագրել

Հիվանդին զգուշացնում են, որ վիրահատությունից առաջ ձեռնպահ մնա ուտելուց և խմելուց որոշակի ժամանակ, սովորաբար նախորդ գիշերը։ Ներերակային կաթետեր է դրվում՝ հեղուկի կայուն մակարդակը պահպանելու համար։ Տրվում են ներերակային հակաբիոտիկներ, օրինակ՝ ցեֆուրոքսիմ և մետրոնիդազոլ, որոնց կիրառության դեպքում հազվադեպ է լինում վարակի տարածում և հետվիրահատական բարդություններ։ Եթե ստամոքսը դատարկ է եղել վերջին 6 ժամվա ընթացքում, ապա կիրառվում է ընդհանուր անզգայացում, հակառակ դեպքում կատարում են սպինալ անզգայացում։

Ապենդէկտոմիա կատարելու որոշումը ընդունելուց հետո նախապատրաստումը տևում է մոտ 1-2 ժամ։ Այդ ընթացքում վիրաբույժը ներկայացնում է վիրահատության ընթացքը և հնարավոր ռիսկերը, որոնք առկա են լինում վիրահատության դեպքում (բոլոր վիրահատությունների դեպքում լինում են ռիսկեր, որոնք անհրաժեշտ է գնահատել մինչև վիրահատությունը)։ Որդանման ելունի վիճակից կախված ռիսկերը տարբեր են լինում։ Եթե ապենդիքսը թափածակված չէ, ապա բարդություններ լինում են 3% դեպքերում, իսկ թափածակված լինելու դեպքում ռիսկը աճում է մինչև 59%[74]։ Ամենահաճախ առաջացող բարդություններն են թոքաբորբը, կտրվածքի տեղում ճողվածքը, թրոմբոֆլեբիտը, արյունահոսությունը և կպումները։ Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ վիրահատության հետաձգման դեպքում և շտապ կատարման դեպքում ելքի զգալի տարբերություններ չկան[75][76]։

Վիրաբույժը բեցատրում է, թե ինչքան կտևի վերականգնումը։ Որովայնի մազերը մինչ վիրահատությունը սափրվում են բարդություններից խուսափելու նպատակով։

Մեծ մաս դեպքերում վիրահատության գնացող մարդիկ ունենցում են սրտխառնոց և փսխում, ինչը պետք է շտկվի մինչև վիրահատությունը։ Հակաբիոտիկները ցավազրկողների հետ միասին պետք է օգտագործվեն ապենդէկտոմիայից առաջ։

Հետվիրահատական շրջան խմբագրել

Լապարոսկոպիկ ապենդէկտոմիայից հետո դրված կարերը որովայնի վրա

Հիվանդանոցում մնալու ժամանակը տատանվում է մի քանի ժամից մինչև մի քանի օր, բայց կարող է երկարել մինչև մի քանի շաբաթ բարդությունների դեպքում։ Վերականգնման գործընթացը կարող է տարբեր լինել, կախված վիճակի ծանրությունից։ Ապենդէկտոմիայից հետո վերականգնումը ավելի արագ է լինում, եթե այն չի թափածակվել[77]։ Շատ կարևոր է, որ վիրահատվող հիվանդները հարգեն իրենց բժշկի խոսքը և իջեցնեն ֆիզիկական ակտիվությունը՝ հյուսվածքների վերականգնումը արագացնելու նպատակով։ Ապենդէկտոմիայից հետո կարիք չի լինում փոփոխել սննդակարգը կամ ապրելակերպը։

Հիվանդանոցում մնալու ժամանակը տարբերվում է կախված վիճակի ծանրությունից։ 2010 թվականին ԱՄՆ-ում կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ ապենդիցիտի դեպքում հիվանդանոցում մնում են միջինում 1.8 օր։ Թափածակված որդանման ելունի դեպքում մնալու ժամանակը երկարում է մինչև 5.2 օր[13]։

Վիրահատությունից հետո հիվանդը տեղափոխվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ վերահսկվում են հիվանդի ցուցանիշները և ի հայտ եկող բարդությունները արագ հայտնաբերվում են։ Անհրաժեշտության դեպքում օգտագործվում են ցավազրկողներ։ Արթնանալուց հետո պացիանտին տեղափոխում են հիվանդասենյակ՝ վերականգնվելու համար։ Վիրահատությունից հետո օգտագործում են մաքուր հեղուկներ, որոնք օգնում են վերականգնվել։ Պացիենտներին խորհուրդ է տրվում նստել մահճակալի եզրին և օրվա ընթացքում մի փոքր քայլել։ Շարժվելը անպայման է և պետք է կիրառվեն ցավազրկողներ անհրաժեշտության դեպքում։ Ապենդէկտոմիայից հետո լրիվ վերականգնման համար պահանջվում է 4-ից 6 շաբաթ, բայց կարող է երկարել մինչև 8 շաբաթ թափածակման դեպքում։

Կանխատեսում խմբագրել

Հիվանդների մեծ մասը հեշտ է վերականգնվում վիրահատությունից հետո, բայց բարդություններ կարող են ի հայտ գալ բուժման հետաձգման և պերիտոնիտի զարգացման դեպքում։ Վերականգնման ժամանակը կախված է տարիքից, ընդհանուր վիճակից, բարդություններից, ալկոհոլի օգտագործումից՝ սովորաբար վերջին 10-ից 28 օրվա ընթացքում։ Փոքր տարիքի երեխաների մոտ (10 տարեկանի մոտ) վերականգնումը տևում է երեք շաբաթ։

Պերիտոնիտի հավանական զարգացումը ապենդիցիտը արագ բուժելու պատճառ է։ Հնարավոր ապենդիցիտով մարդկանց պետք է շտապ տեղափոխել հիվանդանոց։ Ապենդէկտոմիաները կատարվում են շտապ։

Սուր ապենդիցիտի դեպքում վիրահատություն կատարելուց հետո հիվանդի վիճակը լավանդում է։ Եթե ապենդիցիտը ինքնուրույն է բուժվում, ապա վիճելի է վիրահատություն չկատարելու հարցը, քանզի բորբոքումը կարող է կրկնվել։ Ատիպիկ ապենդիցիտը ավելի դժվար է ախտորոշել և ավելի հակված է բարդանալու նույնիսկ վաղ վիրահատություն կատարելու դեպքում։ Ամեն դեպքում վաղ ախտորոշում կատարելու և բուժելու դեպքում լինում են լավ արդյունքներ և հիվանդը վերականգնվում է սովորաբար 2-ից 4 շաբաթից։ Մահացությունը և ծանր բարդությունները հազվադեպ են, բայց առաջանում են հատկապես պերիտոնիտի զարգացման դեպքում։

Հայտնի է ապենդիցիտի տեսակ, որը հայտնի է որպես ապենդիկուլյար ինֆիլտրատ։ Այն առաջանում է այն դեպքում, երբ որդանման ելունը չի հեռացվում ժամանակին, ճարպոնը և աղիները կպումներ են առաջացնում ելունի հետ և առաջանում է շոշափվող գոյացություն։ Այդ ժամանակ վիրահատություն կատարելը վտանգավոր է, քանզի այդտեղ սահմանափակված թարախը կարող է առաջացնել տենդ և թունավորում։ Հիվանդի վերահսկողությունը լավ արդյունքներ է տալիս։

Ապենդէկտոմիայի յուրահատուկ բարդություն է այսպես կոչված «կոճղային ապենդիցիտը»։ Բորբոքումը առաջանում է վիրահատությունից հետո մնացած որդանման ելունի ծայրատում[78]։ Կողճային ապենդիցիտը կարող է առաջանալ վիրահատությունից ամիսներ և տարիներ հետո և կարող է հայտնաբերվել պատկերավորման միջոցներով, օրինակ՝ ուլտրաձայնային հետազոտությամբ[79]։

Համաճարակաբանություն խմբագրել

Ապենդիցիտից մահերը միլիոն մարդու հաշվարկով 2012 թվականին
     0      1      2      3      4      5-7      8-11      12-33      34-77
Disability-adjusted life year for appendicitis per 100,000 inhabitants in 2004.[80]
     no data      less than 2.5      2.5-5      5-7.5      7.5-10      10-12.5      12.5-15      15-17.5      17.5-20      20-22.5      22.5-25      25-27.5      more than 27.5

Ապենդիցիտը ամենահաճախը հանդիպում է 5-ից 40 տարեկան մարդկանց մոտ[81], միջին տարիքը՝ 28։ Ռիսկի գործոններից են արական սեռը, մեծ եկամուտը, գյուղական միջավայրում բնակվելը[82] In 2013 it resulted in 72,000 deaths globally down from 88,000 in 1990.[83]։

ԱՄՆ-ում 2010 թվականին մոտ 293,000 մարդիկ տեղափոխվել են հիվանդանոց ապենդիցիտի կապակցությամբ[13]։ ԱՄՆ-ում 5-ից 17 տարեկան երեխաների շրջանում ապենդիցիտը ամենահաճախ անհետաձգելի հոսպիտալացման պատճառներից է[84]։

Որդանման ելունի բորբոքում. 10 ամենաշատ մահվան ելքեր ունեցող երկրները, 2018[85]
ԵրկիրՏոկոս 100,000 բնակչության հաշվով
 Կոտ դ'Իվուար
4,19
 Սիերա Լեոնե
4,07
 Չադ
3,75
 Գվինեա
3,45
 Տոգո
3,44
 Նիգեր
3,29
 Բուրկինա Ֆասո
3,26
 Մալի
3,17
 Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն
3,05
 Կիրիբատի
3,04

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Graffeo, Charles S.; Counselman, Francis L. (1996 թ․ նոյեմբեր). «Appendicitis». Emergency Medicine Clinics of North America. 14 (4): 653–71. doi:10.1016/s0733-8627(05)70273-x. PMID 8921763.
  2. «appendicitis». Medical Dictionary. Merriam-Webster. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 30-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Paulson, EK; Kalady, MF; Pappas, TN (2003 թ․ հունվարի 16). «Clinical practice. Suspected appendicitis» (PDF). The New England Journal of Medicine. 348 (3): 236–42. doi:10.1056/nejmcp013351. PMID 12529465. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.
  4. Ferri, Fred F. (2010). Ferri's differential diagnosis : a practical guide to the differential diagnosis of symptoms, signs, and clinical disorders (2nd ed.). Philadelphia, PA: Elsevier/Mosby. էջ Chapter A. ISBN 978-0323076999.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Longo, Dan L.; և այլք:, eds. (2012). Harrison's principles of internal medicine (18th ed.). New York: McGraw-Hill. էջ Chapter 300. ISBN 978-0-07174889-6. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 6-ին.
  6. 6,0 6,1 6,2 Varadhan KK, Neal KR, Lobo DN (2012). «Safety and efficacy of antibiotics compared with appendicectomy for treatment of uncomplicated acute appendicitis: meta-analysis of randomised controlled trials». The BMJ. 344: e2156. doi:10.1136/bmj.e2156. PMC 3320713. PMID 22491789.
  7. 7,0 7,1 7,2 Hobler, K. (Spring 1998). «Acute and Suppurative Appendicitis: Disease Duration and its Implications for Quality Improvement» (PDF). Permanente Medical Journal. 2. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.
  8. 8,0 8,1 GBD 2015 Disease and Injury Incidence and Prevalence, Collaborators. (2016 թ․ հոկտեմբերի 8). «Global, regional, and national incidence, prevalence, and years lived with disability for 310 diseases and injuries, 1990-2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015». Lancet. 388 (10053): 1545–1602. doi:10.1016/S0140-6736(16)31678-6. PMC 5055577. PMID 27733282. {{cite journal}}: |first1= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  9. 9,0 9,1 GBD 2015 Mortality and Causes of Death, Collaborators. (2016 թ․ հոկտեմբերի 8). «Global, regional, and national life expectancy, all-cause mortality, and cause-specific mortality for 249 causes of death, 1980-2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015». Lancet. 388 (10053): 1459–1544. doi:10.1016/s0140-6736(16)31012-1. PMC 5388903. PMID 27733281. {{cite journal}}: |first1= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  10. 10,0 10,1 Pieper R, Kager L, Tidefeldt U (1982). «Obstruction of appendix vermiformis causing acute appendicitis. One of the most common causes of this is an acute viral infection which causes lymphoid hyperplasia and therefore obstruction. An experimental study in the rabbit». Acta Chirurgica Scandinavica. 148 (1): 63–72. PMID 7136413.
  11. 11,0 11,1 11,2 Tintinalli, editor-in-chief Judith E. (2011). Emergency medicine : a comprehensive study guide (7. ed.). New York: McGraw-Hill. էջ Chapter 84. ISBN 978-0-07-174467-6. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 6-ին. {{cite book}}: |first1= has generic name (օգնություն)
  12. 12,0 12,1 12,2 Schwartz's principles of surgery (9th ed.). New York: McGraw-Hill, Medical Pub. Division. 2010. էջ Chapter 30. ISBN 978-0-07-1547703.
  13. 13,0 13,1 13,2 Barrett, ML; Hines, AL; Andrews, RM (2013 թ․ հուլիս). «Trends in Rates of Perforated Appendix, 2001–2010» (PDF). Healthcare Cost and Utilization Project Statistical Brief #159. PMID 24199256. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.
  14. 14,0 14,1 Shogilev, DJ; Duus, N; Odom, SR; Shapiro, NI (2014 թ․ նոյեմբեր). «Diagnosing appendicitis: evidence-based review of the diagnostic approach in 2014». The Western Journal of Emergency Medicine (Review). 15 (7): 859–71. doi:10.5811/westjem.2014.9.21568. PMC 4251237. PMID 25493136.
  15. Mason, RJ (2008 թ․ օգոստոս). «Surgery for appendicitis: is it necessary?». Surgical Infections. 9 (4): 481–8. doi:10.1089/sur.2007.079. PMID 18687030.
  16. Fitz RH (1886). «Perforating inflammation of the vermiform appendix with special reference to its early diagnosis and treatment». American Journal of the Medical Sciences (92): 321–46.
  17. Wangensteen OH, Bowers WF (1937). «Significance of the obstructive factor in the genesis of acute appendicitis». Archives of Surgery. 34 (3): 496–526. doi:10.1001/archsurg.1937.01190090121006.
  18. Hollerman, J.; Bernstein, MA; Kottamasu, SR; Sirr, SA (1988). «Acute recurrent appendicitis with appendicolith». The American Journal of Emergency Medicine. 6 (6): 614–617. doi:10.1016/0735-6757(88)90105-2.
  19. 19,0 19,1 Dehghan A, Moaddab AH, Mozafarpour S (2011 թ․ հունիս). «An unusual localization of trichobezoar in the appendix». The Turkish Journal of Gastroenterology. 22 (3): 357–8. doi:10.4318/tjg.2011.0232. PMID 21805435.
  20. Jones BA, Demetriades D, Segal I, Burkitt DP (1985). «The prevalence of appendiceal fecaliths in patients with and without appendicitis. A comparative study from Canada and South Africa». Annals of Surgery. 202 (1): 80–82. doi:10.1097/00000658-198507000-00013. PMC 1250841. PMID 2990360.
  21. Nitecki S, Karmeli R, Sarr MG (1990). «Appendiceal calculi and fecaliths as indications for appendectomy». Surgery, Gynecology & Obstetrics. 171 (3): 185–8. PMID 2385810.
  22. Arnbjörnsson E (1985). «Acute appendicitis related to faecal stasis». Annales Chirurgiae et Gynaecologiae. 74 (2): 90–3. PMID 2992354.
  23. Raahave D, Christensen E, Moeller H, Kirkeby LT, Loud FB, Knudsen LL (2007). «Origin of acute appendicitis: fecal retention in colonic reservoirs: a case control study». Surgical Infections. 8 (1): 55–62. doi:10.1089/sur.2005.04250. PMID 17381397.
  24. Burkitt DP (1971). «The aetiology of appendicitis». British Journal of Surgery. 58 (9): 695–9. doi:10.1002/bjs.1800580916. PMC 1598350. PMID 4937032.
  25. Segal I, Walker AR (1982). «Diverticular disease in urban Africans in South Africa». Digestion. 24 (1): 42–6. doi:10.1159/000198773. PMID 6813167.
  26. Arnbjörnsson E (1982). «Acute appendicitis as a sign of a colorectal carcinoma». Journal of Surgical Oncology. 20 (1): 17–20. doi:10.1002/jso.2930200105. PMID 7078180.
  27. Burkitt DP, Walker AR, Painter NS (1972). «Effect of dietary fibre on stools and the transit-times, and its role in the causation of disease». The Lancet. 2 (7792): 1408–12. doi:10.1016/S0140-6736(72)92974-1. PMID 4118696.
  28. Adamis D, Roma-Giannikou E, Karamolegou K (2000). «Fiber intake and childhood appendicitis». International Journal of Food Science and Nutrition. 51 (3): 153–7. doi:10.1080/09637480050029647. PMID 10945110.
  29. Hugh TB, Hugh TJ (2001). «Appendicectomy--becoming a rare event?». Medical Journal of Australia. 175 (1): 7–8. PMID 11476215. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 26-ին.
  30. Gear JS, Brodribb AJ, Ware A, Mann JI (1981 թ․ հունվար). «Fibre and bowel transit times». The British Journal of Nutrition. 45 (1): 77–82. doi:10.1079/BJN19810078. PMID 6258626.
  31. Ashdown, H. F.; D'Souza, N.; Karim, D.; Stevens, R. J.; Huang, A.; Harnden, A. (2012 թ․ դեկտեմբերի 17). «Pain over speed bumps in diagnosis of acute appendicitis: diagnostic accuracy study». The BMJ. 345 (dec14 14): e8012. doi:10.1136/bmj.e8012. PMC 3524367. PMID 23247977.
  32. Hobler, K. (Spring 1998). «Acute and Suppurative Appendicitis: Disease Duration and its Implications for Quality Improvement» (PDF). Permanente Medical Journal. 2 (2). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ հոկտեմբերի 7-ին.
  33. 33,0 33,1 33,2 Sachdeva, Anupam; Dutta, AK (2012 թ․ օգոստոսի 31). Advances in Pediatrics. JP Medical. էջ 1432. ISBN 9789350257777.
  34. Small, V (2008). Dolan, B; Holt, L (eds.). Surgical emergencies (2nd ed.). Elsevier. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  35. Virgilio, Christian de; Frank, Paul N.; Grigorian, Areg (2015 թ․ հունվարի 10). Surgery (English). Springer. էջ 215. ISBN 9781493917266.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  36. Kadim, Abbas Abdul Mahdi (2016 թ․ ապրիլի 1). «Surgical and Clinical Review of Acute Appendicitis» (PDF). International Journal of Multidisciplinary and Current Research. 4. ISSN 2321-3124. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. «Massouh sign characterized by increased abdominal pain with coughing. It may be an indicator of appendicitis. A positive Massouh sign is a grimace of the person being examined upon a right sided (and not left) sweep (40).»
  37. Wolfson, Allan B.; Cloutier, Robert L.; Hendey, Gregory W.; Ling, Louis J.; Schaider, Jeffrey J.; Rosen, Carlo L. (2014 թ․ հոկտեմբերի 27). Harwood-Nuss' Clinical Practice of Emergency Medicine (English). Wolters Kluwer Health. էջ 5810. ISBN 9781469889481. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին. «Physical signs classically associated with acute appendicitis include Rovsing sign, psoas sign, and obturator sign.»{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  38. Dunster, Edward Swift; Hunter, James Bradbridge; Sajous, Charles Euchariste de Medicis; Foster, Frank Pierce; Stragnell, Gregory; Klaunberg, Henry J.; Martí-Ibáñez, Félix (1922). International Record of Medicine and General Practice Clinics (English). New York Medical Journal. էջ 663.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  39. 39,0 39,1 39,2 Gregory, Charmaine (2010). «Appendicitis». CDEM Self Study Modules. Clerkship Directors in Emergency Medicine. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  40. «Does this child have appendicitis?». JAMA. 298 (4): 438–51. 2007. doi:10.1001/jama.298.4.438. PMC 2703737. PMID 17652298. {{cite journal}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  41. American College of Radiology, «Five Things Physicians and Patients Should Question» (PDF), Choosing Wisely: an initiative of the ABIM Foundation, American College of Radiology, Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ ապրիլի 16-ին, Վերցված է 2012 թ․ օգոստոսի 17-ին
  42. Krishnamoorthi, R.; Ramarajan, N.; Wang, N. E.; Newman, B.; Rubesova, E.; Mueller, C. M.; Barth, R. A. (2011). «Effectiveness of a Staged US and CT Protocol for the Diagnosis of Pediatric Appendicitis: Reducing Radiation Exposure in the Age of ALARA». Radiology. 259 (1): 231–239. doi:10.1148/radiol.10100984. PMID 21324843.
  43. Wan, M. J.; Krahn, M.; Ungar, W. J.; Caku, E.; Sung, L.; Medina, L. S.; Doria, A. S. (2009). «Acute Appendicitis in Young Children: Cost-effectiveness of US versus CT in Diagnosis--A Markov Decision Analytic Model». Radiology. 250 (2): 378–386. doi:10.1148/radiol.2502080100. PMID 19098225.
  44. Terasawa T, Blackmore CC, Bent S, Kohlwes RJ (2004 թ․ հոկտեմբեր). «Systematic review: computed tomography and ultrasonography to detect acute appendicitis in adults and adolescents». Annals of Internal Medicine. 141 (7): 537–46. doi:10.7326/0003-4819-141-7-200410050-00011. PMID 15466771.
  45. 45,0 45,1 Reddan, Tristan; Corness, Jonathan; Mengersen, Kerrie; Harden, Fiona (2016 թ․ մարտ). «Ultrasound of paediatric appendicitis and its secondary sonographic signs: providing a more meaningful finding». Journal of Medical Radiation Sciences. 63 (1): 59–66. doi:10.1002/jmrs.154. PMC 4775827. PMID 27087976.
  46. Reddan, Tristan; Corness, Jonathan; Mengersen, Kerrie; Harden, Fiona (2016 թ․ հունիս). «Sonographic diagnosis of acute appendicitis in children: a 3-year retrospective». Sonography. 3 (3): 87–94. doi:10.1002/sono.12068.
  47. 47,0 47,1 «UOTW #45 - Ultrasound of the Week». Ultrasound of the Week. ապրիլի 25, 2015. Արխիվացված է օրիգինալից մայիսի 9, 2017-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  48. Kim, Y; Kang, G; Moon, SB (2014 թ․ նոյեմբեր). «Increasing utilization of abdominal CT in the Emergency Department of a secondary care center: does it produce better outcomes in caring for pediatric surgical patients?». Annals of Surgical Treatment and Research. 87 (5): 239–44. doi:10.4174/astr.2014.87.5.239. PMC 4217253. PMID 25368849.
  49. Liu, B; Ramalho, M; AlObaidy, M; Busireddy, KK; Altun, E; Kalubowila, J; Semelka, RC (2014 թ․ օգոստոսի 28). «Gastrointestinal imaging-practical magnetic resonance imaging approach». World Journal of Radiology. 6 (8): 544–66. doi:10.4329/wjr.v6.i8.544. PMC 4147436. PMID 25170393.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  50. Garcia, K.; Hernanz-Schulman, M.; Bennett, D. L.; Morrow, S. E.; Yu, C.; Kan, J. H. (2009). «Suspected Appendicitis in Children: Diagnostic Importance of Normal Abdominopelvic CT Findings with Nonvisualized Appendix». Radiology. 250 (2): 531–537. doi:10.1148/radiol.2502080624. PMID 19188320.
  51. 51,0 51,1 Doria, A. S.; Moineddin, R.; Kellenberger, C. J.; Epelman, M.; Beyene, J.; Schuh, S.; Babyn, P. S.; Dick, P. T. (2006). «US or CT for Diagnosis of Appendicitis in Children and Adults? A Meta-Analysis». Radiology. 241 (1): 83–94. doi:10.1148/radiol.2411050913. PMID 16928974.
  52. Burke, LM; Bashir, MR; Miller, FH; Siegelman, ES; Brown, M; Alobaidy, M; Jaffe, TA; Hussain, SM; Palmer, SL; Garon, BT; Oto, A; Reinhold, C; Ascher, SM; Demulder, DK; Thomas, S; Best, S; Borer, J; Zhao, K; Pinel-Giroux, F; De Oliveira, I; Resende, D; Semelka, RC (2015 թ․ հուլիսի 24). «Magnetic Resonance Imaging of Acute Appendicitis in Pregnancy: a 5-Year Multi-institutional Study». American Journal of Obstetrics and Gynecology. 213 (5): 693.e1–6. doi:10.1016/j.ajog.2015.07.026. PMID 26215327.
  53. Rao PM, Rhea JT, Rao JA, Conn AK (1999 թ․ հուլիս). «Plain abdominal radiography in clinically suspected appendicitis: diagnostic yield, resource use, and comparison with CT». The American Journal of Emergency Medicine. 17 (4): 325–8. doi:10.1016/S0735-6757(99)90077-3. PMID 10452424.
  54. Boleslawski E, Panis Y, Benoist S, Denet C, Mariani P, Valleur P (1999 թ․ մարտ). «Plain abdominal radiography as a routine procedure for acute abdominal pain of the right lower quadrant: prospective evaluation». World Journal of Surgery. 23 (3): 262–4. doi:10.1007/pl00013181. PMID 9933697.
  55. 55,0 55,1 APPENDICITIS from Townsend: Sabiston Textbook of Surgery on MD Consult Արխիվացված Դեկտեմբեր 3, 2013 Wayback Machine
  56. 56,0 56,1 Kulik, DM; Uleryk, EM; Maguire, JL (2013 թ․ հունվար). «Does this child have appendicitis? A systematic review of clinical prediction rules for children with acute abdominal pain». Journal of Clinical Epidemiology. 66 (1): 95–104. doi:10.1016/j.jclinepi.2012.09.004. PMID 23177898.
  57. Fink AS, Kosakowski CA, Hiatt JR, Cochran AJ (1990 թ․ հունիս). «Periappendicitis is a significant clinical finding». American Journal of Surgery. 159 (6): 564–8. doi:10.1016/S0002-9610(06)80067-X. PMID 2349982.
  58. «Pelvic inflammatory disease (PID) Symptoms; Diseases and Conditions». Mayo Clinic. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 23-ին.
  59. Cunha BA, Pherez FM, Durie N (2010 թ․ հուլիս). «Swine influenza (H1N1) and acute appendicitis». Heart Lung. 39 (6): 544–6. doi:10.1016/j.hrtlng.2010.04.004. PMID 20633930.
  60. Zheng H, Sun Y, Lin S, Mao Z, Jiang B (2008 թ․ օգոստոս). Yersinia enterocolitica infection in diarrheal patients. Vol. 27. էջեր 741–52. doi:10.1007/s10096-008-0562-y. ISBN 978-0-9600805-6-4. PMID 18575909. {{cite book}}: |journal= ignored (օգնություն)
  61. Sallinen, V; Akl, EA; You, JJ; Agarwal, A; Shoucair, S; Vandvik, PO; Agoritsas, T; Heels-Ansdell, D; Guyatt, GH; Tikkinen, KA (2016 թ․ մարտի 17). «Meta-analysis of antibiotics versus appendicectomy for non-perforated acute appendicitis». The British Journal of Surgery. 103 (6): 656–667. doi:10.1002/bjs.10147. PMC 5069642. PMID 26990957.
  62. Harnoss, JC; Zelienka, I; Probst, P; Grummich, K; Müller-Lantzsch, C; Harnoss, JM; Ulrich, A; Büchler, MW; Diener, MK (2016 թ․ հոկտեմբերի 17). «Antibiotics Versus Surgical Therapy for Uncomplicated Appendicitis: Systematic Review and Meta-analysis of Controlled Trials (PROSPERO 2015: CRD42015016882)». Annals of Surgery. 265 (5): 889–900. doi:10.1097/SLA.0000000000002039. PMID 27759621.
  63. Huang, Libin; Yin, Yuan; Yang, Lie; Wang, Cun; Li, Yuan; Zhou, Zongguang (2017 թ․ մարտի 27). «Comparison of Antibiotic Therapy and Appendectomy for Acute Uncomplicated Appendicitis in Children». JAMA Pediatrics. 171 (5): 426–434. doi:10.1001/jamapediatrics.2017.0057. PMC 5470362. PMID 28346589.
  64. Wilms, IM; de Hoog, DE; de Visser, DC; Janzing, HM (2011 թ․ նոյեմբերի 9). «Appendectomy versus antibiotic treatment for acute appendicitis». The Cochrane Database of Systematic Reviews (11): CD008359. doi:10.1002/14651858.CD008359.pub2. PMID 22071846.
  65. Georgiou, R; Eaton, S; Stanton, MP; Pierro, A; Hall, NJ (2017 թ․ մարտ). «Efficacy and Safety of Nonoperative Treatment for Acute Appendicitis: A Meta-analysis». Pediatrics. 139 (3): e20163003. doi:10.1542/peds.2016-3003. PMID 28213607.
  66. Andersen, BR; Kallehave, FL; Andersen, HK (2005 թ․ հուլիսի 20). «Antibiotics versus placebo for prevention of postoperative infection after appendicectomy». The Cochrane Database of Systematic Reviews (3): CD001439. doi:10.1002/14651858.CD001439.pub2. PMID 16034862.
  67. 67,0 67,1 Anderson, Mark; Collins, Emma (2008 թ․ նոյեմբեր). «Analgesia for children with acute abdominal pain and diagnostic accuracy». Archives of Disease in Childhood. 93 (11): 995–7. doi:10.1136/adc.2008.137174. PMID 18305071. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին.
  68. Sauerland, S; Jaschinski, T; Neugebauer, EA (2010 թ․ հոկտեմբերի 6). «Laparoscopic versus open surgery for suspected appendicitis». Cochrane Database of Systematic Reviews (10): CD001546. doi:10.1002/14651858.CD001546.pub3. PMID 20927725.
  69. Berry J, Malt RA (1984). «Appendicitis near its centenary». Annals of Surgery. 200 (5): 567–75. doi:10.1097/00000658-198411000-00002. PMC 1250537. PMID 6385879.
  70. «Appendicitis». National Institute of Diabetes and Digestive and Kidney Diseases. U.S Department of Health and Human Services. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 1-ին.
  71. Cheng, Y; Zhou, S; Zhou, R; Lu, J; Wu, S; Xiong, X; Ye, H; Lin, Y; Wu, T; Cheng, N (2015 թ․ փետրվարի 7). «Abdominal drainage to prevent intra-peritoneal abscess after open appendectomy for complicated appendicitis». The Cochrane Database of Systematic Reviews (2): CD010168. doi:10.1002/14651858.CD010168.pub2. PMID 25914903.
  72. Semm K (1983 թ․ մարտ). «Endoscopic appendectomy». Endoscopy. 15 (2): 59–64. doi:10.1055/s-2007-1021466. PMID 6221925.
  73. Siewert B, Raptopoulos V, Liu SI, Hodin RA, Davis RB, Rosen MP (2003). «CT predictors of failed laparoscopic appendectomy». Radiology. 229 (2): 415–20. doi:10.1148/radiol.2292020825. PMID 14595145.
  74. «Appendicitis». Encyclopedia of Surgery. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 1-ին.
  75. «'Emergency' appendix surgery can wait: MDs». CBC News. 2010 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 30-ին.
  76. Ingraham, Angela M.; Cohen, Mark E.; Bilimoria, Karl Y.; Ko, Clifford Y.; Hall, Bruce L.; Russell, Thomas R.; Nathens, Avery B. (2010 թ․ սեպտեմբերի 1). «Effect of Delay to Operation on Outcomes in Adults With Acute Appendicitis». Archives of Surgery. 45 (9): 886–92. doi:10.1001/archsurg.2010.184. PMID 20855760. «Delay of appendectomy for acute appendicitis in adults does not appear to adversely affect 30-day outcomes.»
  77. Appendicitis surgery, removal and recovery Retrieved on 2010-02-01 Արխիվացված Հունվար 11, 2010 Wayback Machine
  78. Liang MK, Lo HG, Marks JL (2006). «Stump appendicitis: a comprehensive review of literature». The American Surgeon. 72 (2): 162–6. PMID 16536249.
  79. Reddan, Tristan; Corness, Jonathan; Powell, Jennifer; Harden, Fiona; Mengersen, Kerrie (2016). «Stumped? It could be stump appendicitis». Sonography. 4: 36–39. doi:10.1002/sono.12098.
  80. «WHO Disease and injury country estimates». World Health Organization. 2009. Արխիվացված օրիգինալից նոյեմբերի 11, 2009-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 11-ին.
  81. Ellis, H (2012 թ․ մարտ). «Acute appendicitis». British Journal of Hospital Medicine. 73 (3): C46–8. doi:10.12968/hmed.2012.73.sup3.C46. PMID 22411604.
  82. «Appendicitis». VoxHealth.co. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.
  83. GBD 2013 Mortality and Causes of Death, Collaborators (2014 թ․ դեկտեմբերի 17). «Global, regional, and national age-sex specific all-cause and cause-specific mortality for 240 causes of death, 1990-2013: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2013». The Lancet. 385 (9963): 117–71. doi:10.1016/S0140-6736(14)61682-2. PMC 4340604. PMID 25530442. {{cite journal}}: |first1= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  84. Wier, Lauren M.; Yu, Hao; Owens, Pamela L.; Washington, Raynard (2013 թ․ հունիս). Overview of Children in the Emergency Department, 2010. Healthcare Cost and Utilization Project Statistical Brief #157 (Report). Agency for Healthcare Research and Quality. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին.
  85. «APPENDICITIS DEATH RATE BY COUNTRY». World Life Expectancy (անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Որդանման ելունի բորբոքում» հոդվածին։