Ոսկեհասկ

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում

Ոսկեհասկ (նախկինում՝ Մուսական, Մոլլամուսա),գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում՝ մարզկենտրոն Գյումրիից մոտ 4 կմ հարավ-արևմուտք։ Ոսկեհասկ է վերանվանվել 1946 թվականի ապրիլի 26-ին[3]։

Գյուղ
Ոսկեհասկ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Մակերես16.9 կմ²
ԲԾՄ1500 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2312[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Տեղաբնականունոսկեհակցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 312[2]
Ոսկեհասկ (Հայաստան)##
Ոսկեհասկ (Հայաստան)

Գյուղը գտնվում է Ախուրյան գետի աջ ափին, Շիրակի դաշտում՝ ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա։

Երկրաբանություն խմբագրել

Նախկինում խմբագրել

Ոսկեհասկը նախկինում եղել է ծովի հատակ, որի վառ ապացույցն է բլուրների վրայի ավազները։ Ք. ա. 2-1 հազարամյակներում Ոսկեհասկից 1 կմ դեպի հյուսիս եղել է Ամրոց, իսկ շուրջը տարածվել է բնակավայր։

Ներկայումս խմբագրել

Ներկայումս Ոսկեհասկը գտնվում է Ախուրյան գետի աջ ափին՝ Շիրակի դաշտում՝ երկու բլուրների միջև, ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա։ Մակերեսը կազմում է 16,9 կմ²։ Այստեղ տարածված են Անթրոպոգեն-հալոցենի լճագետային նստվածքները։Գյուղի միջով անցնում է մեկ առվակ, որի շուրջը գտնվող կանաչապատ որոշ տարածքներում ճահճացման վտանգ կա։

Լանդշաֆտներ խմբագրել

Ոսկեհասկի տեղանքը լեռնատափաստանային է, տարածված են սևահողերը։ Տեղանքում աճում են տարբեր բուսատեսակներ՝ լոշտակը (2 տեսակ), եզան լեզուն, կատվախոտը (4-5 տեսակ), ուրց, օշինդր (6-8 տեսակ), մասրենի և այլ բուսատեսակներ։ Կան բուսատեսակներ, որոնք ոչնչացման եզրին են գերարածեցման պատճառով։

Կլիմա խմբագրել

Ունի ցուրտ կլիմա, սակավ տեղումներ։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 450-500 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններն են։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ոսկեհասկի մշտական բնակչությունը կազմել է 1864, առկա բնակչությունը՝ 1412 մարդ[4]Գյուղը մինչև Առաջին համաշխարհային պատերազմը եղել է թուրքաբնակ, այնուհետ` հայաբնակ[5]։

Ոսկեհասկի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[6].

Տարի1886189719261939195919701979198920012011
Բնակիչ46259112031923209323272362255822311864[4]
Զորավար Անդրանիկի արձանը գյուղում

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 2059 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 41%, կանայք՝ 59%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 28%, աշխատունակներ՝ 52%, հետաշխատունակներ՝ 20%։

Տնտեսություն խմբագրել

Ունի 523 տնտեսություն։ Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, մանկպարտեզ, բուժկետ, կապի հանգույց, մշակույթի տուն։

Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 1114 հա։ Պետական հողերում մեծ տեսակարար կշիռ ունեն արոտավայրերը՝ 152 հա։ Մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաներ, պտուղներ։ Նախկինում համեմատաբար մեծ մակերես են զբաղեցրել շաքարի ճակնդեղի ցանքերը, որոնք կրճատվել են երկրաշարժի արդյունքում Սպիտակի գործարանի փլուզման պատճառով։ Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։ Այստեղ է գտնվում բավական խոշոր մեղվաբուծական տնտեսություն։

Ունի կարի արտադրամաս[7]։ Ունի սև տուֆի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ԱՎԾ տվյալներ
  2. http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 174
  4. 4,0 4,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  5. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 161» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 8-ին.
  7. http://shirak.mtad.am/about-communities/667/