Շողակաթ (հեռուստաալիք)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շողակաթ (այլ կիրառումներ)

Շողակաթ, հայկական համազգային հոգևոր-մշակութային ուղղվածություն ունեցող հեռուստաալիք, կենտրոնանում է կրոնական, ինչպես նաև ընտանեկան և գիտահետազոտական թեմատիկային[1]։

Շողակաթ
ԵրկիրՀայաստան Հայաստան,
Երևան Երևան
Հեռարձակման գոտի{{{2}}} Հայաստան
Հեռարձակման լեզուհայերեն
Հեռարձակման սկսման թվական1998
ՀիմնադիրԳարեգին Բ
ՍեփականատերՀայ Առաքելական Եկեղեցի
🌐shoghakat.am

Հեռուստաընկերությունը հիմնվել է 1998 թվականին Երևանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ (այն ժամանակ արքեպիսկոպոս Գարեգին Ներսիսյան) կողմից՝ Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը լուսաբանելու և քարոզչությունն ակտիվացնելու նպատակով[2]։ 1999 թվականին, Երբ Գարեգին II ընտրվեց որպես կաթողիկոս, հեռուստաալիքի գրասենյակը տեղափոխվեց Վաղարշապատ և դարձավ Սուրբ Էջմիածնի լրատվական ծառայության գործակալության մասը։

Սեփական հեռուստաալիքով եթեր է հեռարձակվում 2002 թ. նոյեմբերից, եթերը տարածվում է Հայաստանի և Արցախի գրեթե ողջ տարածքով։ Հեռուստաալիքը նաև հասանելի է Interactive, Eurocable և Ucom մալուխային հեռուստատեսության բաժանորդներին, հասանելի է մոտ 2 միլիոն բնակչության համար[3]։

2010 թ. դեկտեմբերին Հայաստանի Հեռուստառադիոյի կոմիտեի լիցենզավորման մրցույթին մասնակցելուց հետո պարտվել է, որից հետո շարունակել է իր եթերը հեռարձակել Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Արարատ» ալիքի եթերում[4][5][6]։

Ընկերության գործագիր տնօրենն է Մանյա Ղազարյանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ArmenianChurch.org Շողակաթ Հեռուստաընկերություն
  2. «Հեռարձակման դաշտից դուրս. մրցույթից հետո հաղորդումները փոխում են իրենց «հասցեն»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 16-ին.
  3. Շողակաթ հեռուստաալիք։ Մեր մասին
  4. «ՇՈՂԱԿԱԹԸ» կհեռարձակվի «ԱՐԱՐԱՏԻ» հաճախականությամբ, «ԱՐԱՐԱՏԻ» ճակատագիրն էլ մշուշոտ է
  5. «Հանրային խորհուրդը կքննարկվի «Արարատ» և «Շողակաթ» հեռուստաալիքների գործունեության դադարեցման հարցը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին.
  6. Հանրային ալիքը մասնավոր կառավարում է ստացել

Արտաքին հղումներ խմբագրել