Շեկլիկ (լատին․՝ Lactarius deliciosus), կաթնասունկ նրբահամ, բազիդիավոր սնկերի կարգի կաթնասնկերի ցեղի ներկայացուցիչ։

Սնկերի խումբ
Lactarius deliciosus
Անվանում
Շեկլիկ
Անվանման կարգավիճակ
նշված չէ
Մայր տաքսոն
Թագավորություն Lactarius
Ներկայացուցիչներ

Հայաստանում տարածված է ասեղնատերև ծառատեսակներով հարուստ մարզերում, հողի վրա՝ ամռանը և աշնանը։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Lactarius deliciosus

Միկոռիզագոյացնող է, համակեցության մեջ է մտնում սոճու և եղևնու հետ։ Գլխարկը (տրամագիծը՝ 3-15 սմ) մսալի է, սկզբում՝ տափակ, ապա՝ ձագարաձև՝ ներծալված եզրերով, հարթ, թեթևակի լորձնային կամ չոր մակերեսով՝ շեկ, նարնջագույն, կանաչավուն, մուգ գունավորված շրջաններով։

Պտղամիսը սպիտակադեղին է, կտրելուց արագ կարմրում է, ապա՝ կանաչում։

Պարունակում է վառ նարնջագույն կաթնահյութ, որը մի քանի ժամ անց դառնում է մոխրականաչ։ Ունի հաճելի համ և մրգային հոտ։ Թիթեղները խիտ են, նեղ, փխրուն, իջնում են ոտիկի վրա, նարնջադեղին են կամ նարնջագույն, սեղմելուց կանաչում են։ Սպորափոշին սպիտակ է՝ թույլ դեղնավարդագույն երանգով։

Կիրառում խմբագրել

Lactarius salmonicolor

Լավորակ ուտելի սունկ է։ Օգտագործվում է թարմ, աղ և թթու դրած։

Որոշ տեսակնհեր խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Булах Е. М., Вассер С. П., Назарова М. М., Нездойминого Э. П. Грибы СССР. — Л.: «Наука», 1980. — С. 233—234.
  • Marcel Bon։ Pareys Buch der Pilze. Verlag Paul Parey, Hamburg/ Berlin. 1988. ISBN 3490198182
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։