Նորիկ Կազումով

հայ գինեգործ

Նորիկ Բագրատի Կազումով (հունիսի 20, 1926(1926-06-20), Իջևան, ԽՍՀՄ), հայ գինեգործ։ Գինու քիմիայի և տեխնոլոգիայի մասնագետ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1970), ՀԳԳԱ ակադեմիկոս (1996), ՀԽՍՀ վաստակավոր գինեգործ (1978)[1]:

Նորիկ Կազումով
Ծնվել էհունիսի 20, 1926(1926-06-20) (97 տարեկան)
ԾննդավայրԻջևան, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԱդրբեջանի պետական գյուղատնտեսական ինստիտուտ
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1970)
Մասնագիտությունգինեգործ
ԱշխատավայրԵրևանի շամպայն գինիների գործարան
ԿուսակցությունԽՄԿԿ
ԵրեխաներԿարեն Կազումյան

Հրաչյա Կազումովի, Զորայր Կազումյանի եղբայրը և Կարեն Կազումյանի հայրը։

Կենսագրություն խմբագրել

Նորիկ Կազումովը ծնվել է 1926 թվականի հունիսի 20-ին, Իջևան քաղաքում։ 1948 թվականին ավարտել է Կիրովաբադի գյուղատնտեսական ինստիտուտը։ 1970-1976 թվականին եղել է Երևանի շամպայն գինիների գործարանի հիմնախնդիրների լաբորատորիայի վարիչ, 1976-1989 թվականներին՝ տնօրեն, 1989 թվականից՝ Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության գիտական կենտրոնի գինու տեխնոլոգիայի բաժնի վարիչ[2]։

Ուսումնասիրել է սեղանի, թնդեցված, աղանդերային և շամպայն գինիների տեխնոլոգիայի ու քիմիայի հարցեր, մշակել մի շարք տեխնոլոգիական շարժընթացներ և սխեմաներ գինեգործության առաջնային և երկրորդային արտադրություններում[3]։ Ստեղծել է 25 («Հայկական», «Անուշ», «Նորք», «Մուսկատ», «Ուրարտու», «Չարենց», «Կարմրահյութ» և այլն) տեսակավոր գինիներ։

Անդամակցություն խմբագրել

  • Խաղողագործության և գինեգործության միջազգային ակադեմիայի անդամ (1998):

Պարգևներ խմբագրել

  • ԽՍՀՄ ԺՏՆՑ արծաթե (1964), փոքր ոսկե (1969, 1981) մեդալներ։

Երկեր խմբագրել

  • Вина и винодельческие районы Армянской ССР. Ереван, Изд-во АН АрмССР, 1956, 130 с.[4]
  • О технологии и химии вина типа мадера. Ереван, Изд-во МСХ АрмССР, 1960, 286 с.[5]
  • Технологическая характеристика и новые пути получения вина типа мадера и портвейн. Ереван, 1968, 391 с.[6]
  • Технологическая характеристика и новые пути получения вина типа мадера и портвейн. Ереван, 1969, 62 с.[7]
  • Виноделие десертных вин Армении. Ереван, Айастан, 1971. 262 с.[8]
  • Технология столовых вин Армении. Ереван, Айастан, 1972. 316 с.[9]
  • Հայաստանի խաղողի և պտղա-հատապտղային գինիների տեխնոլոգիա։ Կազումով Նորիկ Բագրատի, Երևան, Առաջընթաց, 1992, 486 էջ[10][11]։
  • Переработка плодово-ягодного сырья для ароматизации напитков. Կազումով Նորիկ Բագրատի, Ереван, ВМВ-ПРИНТ, 2009, 136 с.[12]
  • Հայաստանի խաղողի և պտղա-հատապտղային գինիների տեխնոլոգիա։ Կազումով Նորիկ Բագրատի, Երևան, «Նահապետ», 2013, 340 էջ[13]։
  • Հայաստանի խաղողի և պտղա-հատապտղային գինիների տեխնոլոգիա։ Կազումով Նորիկ Բագրատի, Երևան, «Նահապետ», 2016, 340 էջ[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «КАЗУМОВ Норик Багратович». sortov.net. Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 531։
  3. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին.
  4. Կազումով, Նորիկ Բագրատի; Алавердян, М. Б. (1956). Вина и винодельческие районы Армянской ССР =: Հայկական ՍՍՌ-ի գինիները և գինեգործական շրջանները. Институт виноградарства и виноделия АН Армянской ССР. Ереван: Изд-во АН АрмССР.(չաշխատող հղում)
  5. Կազումով, Նորիկ Բագրատի (1960). О технологии и химии вина типа мадера. Институт виноградарства, виноделия и плодоводства. Ереван: Изд-во МСХ АрмССР.(չաշխատող հղում)
  6. Կազումով, Նորիկ Բագրատի (1968). «Технологическая характеристика и новые пути получения вина типа мадера и портвейн: Дис. ... д-ра. техн. наук». Ереван. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)(չաշխատող հղում)
  7. Կազումով, Նորիկ Բագրատի (1969). Технологическая характеристика и новые пути получения вина типа мадера и портвейн: Автореф. ... д-ра. техн. наук. Ереван.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)(չաշխատող հղում)
  8. Կազումով, Նորիկ Բագրատի (1971). Виноделие десертных вин Армении. Министерство пищевой промышленности АрмССР, Ереванский завод шампанских вин. Ереван: Айастан.(չաշխատող հղում)
  9. Կազումով, Նորիկ Բագրատի (1972). Технология столовых вин Армении. Ереван: Айастан.(չաշխատող հղում)
  10. Կազումով, Նորիկ Բագրատի (1992). Հայաստանի խաղողի եւ պտղա-հատապտղային գինիների տեխնոլոգիա. Առաջընթաց. ISBN 9785807905024.
  11. Կազումով, Նորիկ Բագրատի; Կազումյան, Կարեն Նորիկի (1992). Հայաստանի խաղողի և պտղա-հատապտղային գինիների տեխնոլոգիա. Երևան: Առաջընթաց. ISBN 9785807905024.(չաշխատող հղում)
  12. Կազումով, Նորիկ Բագրատի; Акопян, А. Г. (2009). Мелян, Г. Г. (ed.). Переработка плодово-ягодного сырья для ароматизации напитков. Министерство сельского хозяйства РА, Научный центр виноградаплодовиноделия МСХ РА. Ереван: ВМВ-ПРИНТ. ISBN 9789994153947.(չաշխատող հղում)
  13. Կազումով, Նորիկ Բագրատի; Կազումյան, Կարեն Նորիկի; Սուքոյան, Մանվել Ռոբերտի (2013). Հայաստանի խաղողի և պտղա-հատապտղային գինիների տեխնոլոգիա (2-րդ. հրատ., լրացված և փոփոխված ed.). Երևան: Նահապետ. ISBN 9789939803999.(չաշխատող հղում)
  14. Կազումով, Նորիկ Բագրատի; Կազումյան, Կարեն Նորիկի; Սուքոյան, Մանվել Ռոբերտի (2016). Հայաստանի խաղողի և պտղա-հատապտղային գինիների տեխնոլոգիա (3-րդ լրամշակված հրատարակություն ed.). Երևան: Նահապետ. ISBN 9789939803999.(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորիկ Կազումով» հոդվածին։