Նեպտունի օղակներ

Նեպտունի օղակների համակարգը շատ ավելի թույլ են արտահայտված, քան, օրինակ Սատուրնինը։ Օղակների համակարգում կան հինգ օղակներ։ Այն հայտնաբերվել է, սկզբում որպես աղեղներ, 1984 թվականին Չիլիում, Պատրիս Բուշեյի, Ռեյնհոլդ Հաֆների և Ժան Մանֆրոյդի կողմից Լա Սիլյայի աստղադիտարանում[1][2]։ Դրանք լուսանկարվել են 1989 թվականին «Վոյաջեր-2» սարքի կողմից[3]։ Նեպտունի օղակների ամենախիտ մասերը համեմատելի են Սատուրնի օղակների առավել նոսր մասերի հետ, ինչպիսիք են C օղակը կամ Կասինիի բաժանումը, սակայն Նեպտունի օղակների համակարգի մեծ մասը բավականին նոսր է, աղոտ և փոշիացված, ավելի շատ նման է Յուպիտերի օղակներին։ Նեպտունի օղակները անվանվել են այն աստղագետների պատվին, ովքեր զգալի ներդրում են ունեցել մոլորակի հետազոտություններում[3]` Գալլե, Լե Վերյե, Լասսել, Արագո և Ադամս[4][5]։ Նեպունը ունի նաև աղոտ անանուն օղակ, որը ունի Գալատեա արբանյակի ուղեծրին մոտ ուղեծիր։ Այլ երեք արբանյակներ պտտվում են օղակների միջև` Նայադան, Տալասան և Դեսպինան[5]։

Նեպտունի արբանյակների և օղակների համակարգը

Կազմություն խմբագրել

Նեպտունի օղակները կազմված են չափազանց մուգ նյութից, նման օրգանական միացություններին, որոնք ռադիացիայի ազդեցության են ենթարկվել, Ուրանի օղակների նման[6]։ Փոշու մասնաբաժինը օղակներում (20% - 70% միջև) բարձր է[6], մինչդեռ նրանց օպտիկական խորությունը ցածրից միջին է, պակաս քան 0,1[7]։ Ադամսի օղակը պարունակում է հինգ առանձին աղեղներ, որոնք անվանվել են՝ Ֆրատերնիտե, Էգալիտե 1 և 2, Լիբերտե, և Կուրաժ (անվանումները ֆրանսիական նշանաբանից են՝ «Ազատություն, հավասարություն, եղբայրություն», ավելացնելով «խիզախություն» բառը)։ Աղեղները զբաղեցնում են նեղ ուղեծրի մասը և տարորինակորեն հաստատուն են, իրենց հայտնաբերման ժամանակից միայն մի փոքր են փոխվել[6]։ Թե ինչպես են աղեղները հաստատուն մնում դեռևս քննարկման առարկա է։ Այնուամենայնիվ, նրանց հաստատունությունը հավանաբար պայմանավորված է Ադամսի օղակի և նրա հովիվ արբանյակի, Գալատեայի միջև ուղեծրային ռեզոնանսով[8]։

Օղակների նկարագիր խմբագրել

Համեմատաբար նեղ, մոլորակից ամենահեռու Ադամսի օղակը տեղակայված է 63 000 կմ հեռավորության վրա մոլորակի կենտրոնից, Լևերյեի օղակը գտնվում է 53 000 կմ հեռավորության վրա և ավելի լայն է, ավելի թույլ Գալեյի օղակը գտնվում է 42 000 կմ հեռավորության վրա։ Արագո օղակը գտնվում է 57 000 կմ հեռավորության վրա։ Լևերյե օղակի արտաքին սահմանից մինչև Արագոյի ներքին սահմանը գտնվում ե լայն Լասսելի օղակը[9]։

Օղակի անունըՇառավիղը (կմ)[5]Լայնությունը (կմ)Հարաբերական խորություն (կմ)Օպտիկական խորությունՓոշու ֆրակցիան, %[10]ԷկսցենտրիսիտետԹեքում (°)Ծանոթություններ
Գալլե40,900–42,9002,0000.15[6]~ 10−4[6]40–70անհայտանհայտԼայն աղոտ օղակ
Լևերյե53,200 ± 20113[7]0.7 ± 0.2[7]6.2 ± 1.5×10−3[7]40–70անհայտանհայտՆեղ օղակ
Լասսել53,200–57,2004,0000.4[6]~ 10−4[6]20–40անհայտանհայտԼասսելի օղակը աղոտ նյութի զանգված է որը ընկած է Լևերյեի և Արագոյի օղակների միջև
Արագո57,200<100[6]անհայտանհայտանհայտանհայտանհայտ
Ադամս62,932 ± 215–50[7]0.4[6]

1.25–2.15[7] (աղեղներում)

0.011 ± 0.003[7]

0.03–0.09[6] (աղեղներում)

20–40

40–70 (աղեղներում)

4.7 ± 0.2×10−4[11]0.0617 ± 0.0043[11]Հինգ պայծառ աղեղներ

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բրահիչ, Ա.; Բուշե, Պ.; Էլիսեր, Լ. Ռ.; Հաֆներ, Ռ.; Մանֆրոյդ, Ջ.; Ռոգուս, Ֆ.; Սիկարդի, Բ.; Վիլա, Ֆ. (1985). «Նեպտունի օղակների համակարգի օսկուլացիոն հայտնաբերումը». Տասնըվեցերորդ Լուսնային և մոլորակային համաժողովի համառոտագրեր, 11-15 մարտի 1985, Հյուստոն, Տեխաս։. Bibcode:1985LPICo.559...35H. {{cite journal}}: Text "first Վ. Բ." ignored (օգնություն); Text "last Հաբարդ" ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. Մանֆրոյդ, Ջ.; Հաֆներ, Ռ.; Բուշե, Պ. (1986). «Նեպտունի շուրջ օղակի նոր ապացույց». Աստղագիտությւոն և աստղաֆիզիկա. 157 (1): L3. Bibcode:1986A&A...157L...3M.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. 3,0 3,1 Մայներ, Էլիաս Դ., Վեսեն, Ռանդիլ Ռ., Կազի, Ջեֆրի Ն. (2007). «Նեպտունի օղակների համակարգի հայտնաբերումը». Մոլորակային օղակների համակարգեր. Սփրինգեր Փրաքսիս Բուքս. ISBN 978-0-387-34177-4.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. Հերթականությունը մոլորակից հեռանալու կարգով
  5. 5,0 5,1 5,2 Մայներ, Էլիաս Դ., Վեսեն, Ռանդիլ Ռ., Կազի, Ջեֆրի Ն. (2007). «Նեպտունի օղակների համակարգի ժամանակակից տվյալները». Մոլորակային օղակների համակարգեր. Սփրինգեր Փրաքսիս Բուքս. ISBN 978-0-387-34177-4.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 Սմիթ, Բ. Ա.; Սոդերբլոմ, Լ. Ա.; Բանֆիլդ, Դ.; Բարնետ, Ս.; Բասիլևսկի, Ա. Տ.; Բիբի, Ռ. Ֆ.; Բոլինգեր, Կ.; Բոյս, Ջ. Մ.; Բրահիչ, Ա. (1989). «Վոյաջեր 2-ը Նեպտունի մոտ. Լուսանկարման արդյունքները». Սայենս. 246 (4936): 1422–1449. Bibcode:1989Sci...246.1422S. doi:10.1126/science.246.4936.1422. PMID 17755997.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Հորն, Լինդա Ջ.; Հույ, Ջոն; Լեյն, Արտուր Լ. (1990). «Նեպտունի օղակների դիտարկումները Վոյաջերի ֆոտոպոլարիմետրի միջոցով». Գեոֆիզիկական հետազոտությունների նամակներ. 17 (10): 1745–1748. Bibcode:1990GeoRL..17.1745H. doi:10.1029/GL017i010p01745.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. Բարնս, Ջ. Ա.; Համիլտոն, Դ. Պ.; Շոուոլտեր, Մ. Ռ. (2001). «Փոշիային օղակները և մոլարակի շրջակա փոշին. Դիտարկումները և պարզ ֆիզիկան» (pdf). In Գրուն, Ե.; Գուստաֆսոն, Բ. Ա. Ս.; Դերմոտ, Ս. Տ.; Ֆերտիգ Հ. (ed.). Միջմոլորակային փոշի. Բեռլին: Սփրինգեր. էջեր 641–725.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  9. Բլու, Ջենիֆեր (2004 թ․ դեկտեմբերի 8). «Օղակների և օղակների ճեղքերի անվանումները». Գազետեր օֆ փլանետարի. ՄՆԳՍ. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 28-ին.
  10. Քոլուել, Ջոշուա Ե.; Էսպոզիտո, Լարի Վ. (1990). «Նեպտունի օղակների համակարգում փոշու առաջացման մոդել». Գեոֆիզիկայի հետազոտության նամակներ. 17 (10): 1741–1744. Bibcode:1990GeoRL..17.1741C. doi:10.1029/GL017i010p01741.
  11. 11,0 11,1 Պորկո, Ս. Ս. (1991). «Նեպտունի օղակների աղեղների բացատրությունը». Սայենս. 253 (5023): 995–1001. Bibcode:1991Sci...253..995P. doi:10.1126/science.253.5023.995. PMID 17775342.

Արտաքին հղումներ խմբագրել