Նեպալերեն, գուրքալի, քասկուրա, նեպալցիների լեզուն։ Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդարիական ճյուղին։ Նեպալի պետական լեզուն է։ Խոսվում է նաև Հնդկաստանի որոշ շրջաններում։ Խոսողների թիվն ավելի քան 7 մլն է։ Տրոհվում է 4 բարբառի։ Վերլուծական-համադրական կառուցվածք ունեցող լեզու է՝ վերլուծականի գերակշռությամբ։ Գոյականն ունի արական և իգական սեռ, 2 հոլովաձև։ Բայական համակարգում կան համադրական և վերլուծական անդեմ ձևեր, 5 եղանակ։ Նեպալերեն օգտագործում է դևանագարի գրատեսակը։ Առաջին գրավոր հուշարձանը՝ 1337 թվականից։ Գրական լեզուն XI դարի սկզբից զարգանում է կենտրոնական (ստանդարտ) բարբառի հիմքի վրա։

Նեպալերեն
Տեսակբնական լեզու, մակրոլեզու, կենդանի լեզու և language variety?
ԵնթադասՀնդկական լեզուներ, պահարի և Eastern Pahari?
Երկրներ Նեպալ[1],  Հնդկաստան[2],  Բութան[3] և  Մյանմա
Խոսողների քանակ15 800 000 մարդ (2019)[4]
Վերահսկող կազմակերպությունՆեպալի ակադեմիա
Գրերի համակարգԴևանագարի
IETFne
ԳՕՍՏ 7.75–97неп 485
ISO 639-1ne
ISO 639-2nep
ISO 639-3nep
 Nepali language Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեպալերեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 236