Նարդոս
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
ՎերնաբաժինԲարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/ԲաժինԱնոթավոր բույսեր (Tracheophyta)
ԵնթատիպՍերմնավոր բույսեր (Spermatophytes)
ԿարգԽուլեղինջածաղկավորներ (Lamiales)
ԸնտանիքԽուլեղինջազգիներ (Lamiaceae)
ԵնթաընտանիքԿատվադաղձայիններ (Nepetoideae)
ՑեղՆարդոս (Lavandula)
L., 1753

Նարդոս լատին․՝ Lavandula, շրթնածաղիկների ընտանիքի խոտաբույսերի, կիսաթփերի և թփերի ցեղ։

Հայտնի է Նարդոսի ավելի քան 25 տեսակ՝ տարածված գլխավորապես միջերկրածովյան երկրներում, Հնդկաստանում և Պակիստանում։ Տերևները նշտարաձև են, խավոտ, ծաղիկները ունեն յուղային գեղձիկներ, երկնագույն են, կապույտ, մանուշակագույն, ծաղկաբույլնրում հավաքված։ Նարդոսի որոշ տեսակներ (Lavandula spica, Lavandula latifolia և այլն) արժեքավոր եթերայուղային բույսեր են և վաղուց ի վեր օգտագործվում են բժշկության և օծանելիքի արտադրության մեջ։ Նարդոսը մշակվում է բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև ԽՍՀՄ-ում (Մոլդավիա, Ղրիմ, Կովկաս, Միջին Ասիա)։ Եպնդեղի չոր ծաղիկները և տերևները օգտագործվում են որպես հակացեցային միջոց։ Նարդոսի բոլոր տեսակներն էլ մեղրատու են, մի քանիսն ունեն դեկորատիվ նշանակություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 203
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նարդոս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նարդոս» հոդվածին։