Նապոլեոնի օրենսգիրք

Նապոլեոնի օրենսգիրք (ֆր.՝ Code Napoléon), նաև՝ Քաղաքացիական օրենսգիրք (ֆր.՝ Code civil), Ֆրանսիայի հիմնարար օրենսդրական ակտը, որը ներկայացնում է քաղաքացիական իրավունքի լայնածավալ օրինակարգավորում (կոդիֆիկացիա) և որը աշխարհի այլ երկրներում հետագա օրինակարգավորման համար հզոր խթան է եղել։ Մշակել և ընդունվել է 19-րդ դարում, Ֆրանսիայի հանրապետության առաջին կոնդուլի՝ Նապոլեոն Բոնապարտի նախաձեռնությամբ և որոշակի լրացումներով և փոփոխություններով գործում է մինչ օրս։ Օրենսգքրի կազման գլխավոր նպատակը Ֆրանսիայում գործող քաղաքացիական իրավունքի (որը նաև ներառում էր միջազգային սովորույթները և տարբեր նորմատիվ ակտեր) քաոսային և ոչ լիարժեք աղբյուրի փոփոխությունն էր։ Կազմված էր երեք (այժմ հինգ) գրքից, որոնք ներառում էին ինստիտուցիոն համակարգով ստեղծված իրավական նորմեր ֆիզիկական անձանց, ամուսնական-ընտանեկան հարաբերությունների, իրերի, անարադարություններ, ժառանգությունների  և պարտավորությունների մասին։

Նապոլեոնի օրենսգիրք,1804, առաջին հրատարակություն

Ընդունվելով անմիջապես Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո Նապոլեոնի օրենսգիրքը հանդիսանում է յուրատեսակ կոմպրոմիս ֆրանսիական իրավունքի տարբեր աղբյուրների մեջ․ հռոմեական իրավունք,  սովորույթներ, թագավորական հրամաններ ինչպես նաև հեղափոխական օրենսդրություն։ Բացի այդ Նապոլեոնի օրենսգրքի կազման ժամանակ լայնորեն օգտագործվել են իրավաբանական գիտությունների ձեռքբերումները։ Օրենսգիրքը մերժեց գոյություն ունեցող դասային տարբերությունները և արտոնությունները և նոր բուրժուական հասարակության հիմքերից մեկը դարձավ,  իր նորմերում ամրապնդելով ընտանեկան հարաբերությունների ապակրոնականացումը, քաղաքացիական շրջանառությանը հավասար մասնակցությունը, մասնավոր սեփականաության անձեռնմխելիությունը, քաղաքացիական-իրավական պայմանագրերի ազատ կնքումը և միևնույն ժամանակ ամուսնաթյան և ընտանիքի վերաբերյալ նահապետական հայացքներ, որոնք ավելի բնորոշ էին 18-19-րդ դարերին։ Իրավական տեխնիկայի տեսանկյունից օրենսգիրքը տարբերվում է շարադրանքի կանոնավորությամբ, ճկունությամբ, և ձևակերպման ու սահմանման ճշգրտությամբ, ինչը գլխավոր պատճառներից էր որպեսզի այս  առաջադեմ նորմերով կանոնակարգը յուրացվի եվրոպական և ամերիկյան և այլ տասնյակ երկրների իրավական համակարգերից կողմից։

Ֆրանսիական իրավունքի աղբյուրները մինչև ֆրանսիական մեծ հեղափոխությունը խմբագրել

Դարեր շարունակ մինչև 1789 թվականի Ֆրանսիական մեծ հեղափոխությունը և Նապոլեոնի օրենսգրքի ընդունումը, Ֆրանսիայում գործող իրավական նորմերը բնորոշվում էին չափազանց գույնզգույն սպեկտրում։ Գալիայի գրավման ժամանակներից Ֆրանսիայի հարավային տարածքներում շարունակում էր գործել Հռոմեական իրավունքը, իսկ երկրի հյուսիսում հռոմեական իրավունքը (ֆր. pays de droit) փոխարինվեց կուտյումներով՝ միջազգային սովորույթներով, որոնք ծագում են ֆրանկական ցեղերի, բարբարոսների օրենքներից, գերմանական սովորական իրավունքից։ Ֆրանսիան բաժանված էր գրավոր իրավունքի (ֆր. pays de droit écrit) և բանավոր իրավունքի(ֆր. pays de droit coutumier) ճյուղերի միջև։ Այս բաժանումը հստակ արտահայտված բնույթ չուներ, և նշված աղբյուրները հաճախ գործում էին միևնույն տարածքում։ Այն ժամանակ, երբ Հռոմեական իրավունքի հիմնական աղբյուրներ էին համարվում Թեոդոսիայի օրենսգիրքը և Կորպուս յուրիս ցիվիլիսը, կուտյումները գրի չէին առնվում, այլ բանավոր կերպով փոխանցվում էին սերնդից սերունդ։ Ավատատիրական մասնատվածության պատճառով  վերջիններս աչքի էին ընկնում բազմաքանակությամբ և առանձնացվածությամբ։

Հռոմեական իրավունքին և կուտյումներին զուգահեռ Ֆրանսիայում գործում էին Կանոնական իրավունքը, թագավորական հրամանները (օրդոնանս), ինչպես նաև ֆրանսիական պառլամենտի վճիռները։ Հռոմի Կաթոլիկ եկեղեցու կանոնական իրավունքի նորմերը երկար ժամանակ իրապես փոխարինում էին ազգային ամուսնական-ընտանեկան իրավունքը։ Ֆրանսիական իրավունքի աղբյուր էին հանդիսանում նաև ֆրանսիական տարբեր թագավորների կարգադրումները և օրդոնանսները։ Վերջիններիս թվում են Վիլեր Կոտրեի օրդոնանսը (1539), Մուլենի օրդոնանսը (1566), Բլուայի օրդոնանսը և այլն։ Մասնատված դարաշրջանում թագավորների որոշումները, գործողությունները վարչական բնույթ էին կրում։ Իրավունքի այլ աղբյուր էր նաև ֆրանսիական դատական մարմինների՝ պառլամենտների որոշումները։ Պառլամենտները ունեին գործող իրավունքներով չկարգավորվող հարցերի շուրջ նորմատիվ կարգադրութոյւններ տալու լիազորություն։ Այդպիսի նորմերը գործում էին միայն կոնկրետ պառլամենտի ենթակա տարածություններում։

Ընդհանուր առմամբ Ֆրանսիայի Հին կարգի դարաշրջանի իրավունքը տարածաշրջանորեն մասնատված էր, քաոսային և բաղկացած էր տարբեր աղբյուրներից եկող իրավունքներով։ Գործնականում յուրաքանչյուր վարչական միավորն ուներ իր սեփական քաղաքացիական իրավունքը։ Իրավաբանական տեսանկյունից նույն երկրի բնակիչները հարաբերակցվում էին ինչպես օտարերկրացիներ։ Վոլտերը հետևյալ ձևով է արձագանքել երկրի իրավական համակարգի անկանոնության և էկլեկտիկականություն մասին[1]։

Մի՞թե անհեթեթ և ահավոր չէ՞ երբ այն ինչ մի գյուղում համարվում է ճիշտ, մյուսում համարվում է սխալ։ Եվ սա ինչ չտեսնված բարբարոսություն է, որ քաղաքացիները պետք է ապրեն տարբեր օրենքներով։<…> Եվ այսպես ամբողջ թագավորությունում մի փոստային կայանից մինչև մյուսը՝ փոխելով ձիերը դուք փոխում եք դատաիրավական համակարգը։

Օրգինալ տեքստը

Et n’est-ce pas une chose absurde et affreuse que ce qui est vrai dans un village se trouve faux dans un autre? Par quelle étrange barbarie se peut-il que des compatriotes ne vivent pas sous la même loi? <…> Il en est ainsi de poste en poste dans le royaume; vous changez de jurisprudence en changeant de

Իրավունքի միասնականացման փորձերը նախահեղափոխական ֆրանսիայում խմբագրել

Ֆրանսիական իրավունքի միասնականացման պաշտոնական աշխատանքներին նախորդել է մասնավոր նախաձեռնությունը։ Արդեն 8-րդ դարում իրավաբան-մասնագետները փորձում էին գրառել և հավաքագրել կուտյումները ժողովածուներում։ 8-9-րդ դարերից սկսած կազմվում էին մարզային (տարբեր տարածաշրջաններում գործող) և տեղական  (քաղաքներում և անգամ գյուղերում գործող) կուտյումների ժողովածուների շարքեր։ 18-րդ դարոըմ Ֆրանսիայում հաշվվում էր մոտ 60 մարզային ր 300 տեղական ժողովածուներ։

Առաջին հավաքածուներից մեկը Նորմանդիայի կուտյումների հավաքածուն էր, որը ստեղծվել է մասնավոր անձանց կողմից սկսած 13-րդ դարից և իր վրա զգալիորեն կրում էր սկանդինավյան սովորույթների ազդեցությունը։ Այս կուտյումների առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ ըստ վերջիններիս Նորմանդիայի ժողովուրդը հավասար էր օրենքի առաջ։ Նորմանդիայի կուտյումները մասնավորապես պարունակում էին իրավունքներ իրավազորության, դատին ներկայանալու, ժառանգության, կանանց, այրիության, նվիրաբերումների, անշարժ և շարժական գույքերի, ունեցվածքի ձեռքբերման, սերվիտուտի և այլնի մասին[2]։.

1273 թվականին Օռլեանի, Օվերնի և Անժուի կուտյումները հավաքվեցին «Սուրբ Լյոդովիկոսի կարգերը» ժողովածուում, որտեղ ներառվեցին նաև Լուի IX Սուրբի որոշ օրդոնանսներ և հատվածներ Հռոեմական և Կանոնական իրավունքներից։ Այս ժողովածուն աչքի ընկավ հռոմեական իրավունքի շարադրման սխալներով և հռոմեական և տեղական սովորույթների ոչ այնքան հմուտ համադրությամբ։ Չնայած նշված թերությունների «Սուրբ Լյոդովիկոսի կարգերը» լայնորեն տարածվեցին և օգտագործվեցին Ֆրանսիայի մի շարք շրջանների դատարաններում։

1283 թվականին ստեղծվեց «Կլերմոնի և Բորվեզի կուտյումների» (ֆր. «Les coutumes de Clermont en Beauvaisis» կամ ուղղակի «Բուվեզիի Կուտյումներ») հավաքածուն, որը իրենից ներկայացնում էր կոմս Կլերմոն-ան Բովեզի կուտյումների գրավոր տարբերակը։ Հավաքածուն կազմվել և ներկայացվել էր ֆրանսիացի դատավոր Ֆիլիպ դե Բոմանուարի կողմից։ Հավաքածուն բացկացած լինեով 70 գլխից և 1000 էջից ներառում էր տվյալ տարածաշրջանում գործող ամենատարբեր սովորույթները։ Ժողովածուի կազմման ժամանակ Բոմուրաը ոչ միայն գրառել է գործող սովորույթները, այլ վերջիններիս ավելացրել է ավելի տարածված նորմեր, որոնք նպաստում էին թագավորական իշխանության ամրապնդմանը։«Բուվեզիի Կուտյումներ»-ի առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ վերջիններս պարտադրում էին սովորույթների իրավունքներին հետևելու անհրաժեշտությունը, ոչ միայն հպատակներին, այլ նաև պետական իշխանության բոլոր մարմիններին։ Մասնավորապես համաձայն ժողովածուի նորմերի թագավորը ինքն էր պարտավոր պահպանել սովորույթները և հետևել որպեսզի մյուսները ևս հետևեն դրանց։ Այդպիսի քայլի շնորհիվ ժողովածուում ընդգրկվեցին ոչ միայն տեղական սովորույթները, որոնք համարվում էին Ֆրանսիայի ընդհանուր իրավունքները, այլ նաև Հռոմեական և Կանոնական իրավունքի առանձին դրույթներ։

Ընդլայնված ժողովածու է եղել 1510 թվականին կազմված Փարիզի կուտյումների հավաքածուն։ 1580 թվականին այն վերափոխվել է, որից հետո ներառել է 362 հոդված որոնք ստորաբաժանված էին տասնվեց վերնագրերի տակ։ Հավաքածուն ներառում էր նորմեր սեփականատիրության, շարժական և անշարժ գույքի, կալանքի դեպքում առաջացած բողոքների, գույքի վաղեմության (տուգանքների համար), քաղաքացիներին շնորհվող արտոնությունների, նվիրատվությունների և փոխադարձ նվերների, կտակi և դրա իրագործման, ուղղակի և կողմնակի ժառանգությունների և այլնի մասին։ Փարիզի կուտյումները ընդունվում էին ոչ միայն Փարիզի պառլամենտի իրավասությունից ներս այլ նաև վերջինիս սահմաններից դուրս։Այդ դեպքերում դրանք օգտագործվում էին այն ժամանակ երբ տեղական կուտյումները չէին պարունակում ցուցումներ տվյալ հարցի վերաբերյալ։ Փարիզյան կուտյումների իրային իրավունքների, գույքի և այլ ինստիտուտներին վերաբերող որոշ կարգեր իրենց արտացուլմն են գտել Նապոլեոնի կուտյումներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Oeuvres complètes de Voltaire, avec notes, préfaces, avertissemens, remarques historiques et littéraires. — Paris, 1829. — Т. 29. — P. 10.
  2. Карасевич П. Л. Гражданское обычное право Франции в историческом его развитии. — М., 1875.