Նազիկ

իգական անձնանուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նազիկ (այլ կիրառումներ)

Նազիկ, հայկական իգական անուն։ Նազենիկ անվան կրճատ ձևն է։ Հիշված է 15-րդ դարում, գործածական է մինչև այժմ։ Այս անունից է առաջացել Նազիկյան ազգանունը[1]։

Նազիկ
Տեսակիգական անձնանուն
Սեռիգական
Ծագում
Ծագման լեզուհայերեն
Անվան այլ ձևեր
Կապված հոդվածներ«Նազիկ» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Նազիկ, կին Աթաբեկի և մայր Սպահանի, որ Սաղմոսավանքում գրել տվեց մի Ավետարան, 1496 թ.[2]:
  • Նազիկ, մերձավորն է տանուտեր Մանկտավագի, որ Մցի գյուղում գնեց մի Ավետարան, 1455 թ.[3]:
  • Նազի (կրճատ ձև), 1671 թ.[4]:
  • Նազիր (գուցե Նազիկ), հարսն է Շահնշահի, որ Գողթան գավառի Կոպատոսի անապատում, Թումա Արճիշեցուն գրել տվեց Ավետարանը՝ 1336 թ.[5]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան // Հայոց Անձնանունների Բառարան // Երևան։ Երևանի պետական համալսարանի հրատարակություն, 1948. — Հ. Դ — էջ 10 — 742 էջ
  2. Ձեռ. Թավր. էջ 22 բ։
  3. Ձեռ. Վենետ. Ա. 582:
  4. Ձեռ. Վասպ. 940:
  5. Ձեռ. Ագուլ. (Աբրտ. 1911, 387):