Յանկա Կուպալա

Յանկա Կուպալա (իսկական անուն ազգանունը՝ Իվան Դոմինիկովիչ Լուցեվիչ, բելառուս․՝ Іван Дамінiкавіч Луцэвіч, հուլիսի 7, 1882(1882-07-07)[2], Վյազինկա, Վիլեյսկի շրջան, Վիլենի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 28, 1942(1942-06-28)[3][4][2], Մոսկվա, ԽՍՀՄ), բելառուս բանաստեղծ, դրամատուրգ, հրապարակախոս։

Յանկա Կուպալա
բելառուս․՝ Янка Купала
Ծննդյան անունբելառուս․՝ Іван (Ян) Дамінікавіч Луцэвіч[1]
Ծնվել էհուլիսի 7, 1882(1882-07-07)[2]
ԾննդավայրՎյազինկա, Վիլեյսկի շրջան, Վիլենի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունիսի 28, 1942(1942-06-28)[3][4][2] (59 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՄինսկի զինվորական գերեզմանատուն
Գրական անունЯнка Купала
Մասնագիտությունբանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, գրող, լրագրող և հրապարակախոս
Լեզուբելառուսերեն, լեհերեն և ռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Բելառուսի Ժողովրդական Հանրապետություն,  Բելառուսական ԽՍՀ և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Ա. Շանյավսկու անվան քաղաքային ժողովրդական համալսարան և Q33228179?
ԱնդամակցությունՈւկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա, Q109854214?, Բելառուսական մշակույթի ինստիտուտ և Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիա
ԱշխատավայրNaša Niva?, Q14861079?, Minsk Belarusian House?, Q26712728? և Բելառուսական մշակույթի ինստիտուտ
Պարգևներ
Լենինի շքանշան
Ստալինյան մրցանակ և The People’s Poet of Belarus
ԱմուսինՎլադիսլավա Լուցևիչ
Изображение автографа
 Yanka Kupala Վիքիպահեստում

Համարվում է բելառուս գրականության դասականներից մեկը, Բելառուսի ազգային բանաստեղծ, Բելառուսի և Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ, Լենինյան և Ստալինյան մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1882 թվականի հուլիսի 7-ին (ըստ որոշ տվյալների հունիսի 25) Վյազինկա գյուղում, (ներկայումս Բելառուսի հանրապետության Մինսկի մարզի Մոլոդեչնենսկի շրջան), Դոմոնիկ Օնուֆրիևիչի և Բենիգնի Իվանովնայի ընտանիքում։ Մանուկ հասակում ապագա գրողը ստիխված էր լինում օգնել հորը, ով չնայած իրենց ազնվանական ծագմանը, հասարակ հողագործ գյուղացի էր և մշակում էր հարուստ սեփականատերերի հողատարածքները վճարելով նրանց հողի վարձակալության գումարներ։ Հոր մահից հետո 1902 թվականին դառնում է տնային ուսուցիչ և գրագիր։

Այնուհետև սևագործ աշխատանքի է անցնում տեղի գինու գործարանում։ Չնայած ծանր աշխատանքը նրանից մեծ ժամանակ էր խլում, նա ժամանակ էր գտնում ինքնադաստիարակման և ուսուցումների համար՝ հատկապես սիրում էր ընթարցանությունը։ 1898 թվականին ավարտում է Բելարուչ քաղաքի ազգային ուսումնարանը։

1908 - 1909 թվականներին ապրել է Վիլնոյում, որտեղ աշխատում էր բելռուսական առաջին «Наша Ніва» թերթի խմբագրությունում։ Այնտեղ էլ ծանոթանում է իր ապագա կնոջ՝ Վլադիսլավա Ստանկևիչի հետ։ Նույն քաղաքում նա ծանոթանում է նաև դերասանուհի Պավլինա Մյաձելկոյի հետ։ Հիացած լինելով դերասանուհու տաղանդով, նրա անունով է կոչում իր առաջին պիեսը՝ «Պաուլինկա» կատակերգությունը։

1909-1913 թվականներին սկսնակ բանաստեղծը սովորում է Սանկտ Պետերբուրգում, իսկ 1915 թվականին ավարտում է ուսումը Մոսկվայի քաղաքային ժողովրդական ինստիտուտը։ Ուսումը սակայն կիսատ է մնում և 1916 թվականին նա մեկնում է ռազմաճակատ մասնակցելու Առաջին համաշխարհային պատերազմին, ծառայության անցնելով ճանապարհաշինարարական ջոկատում, որտեղ աշխատում է մինչև Հոկտեմբերյան Սոցիալիստական Հեղափոխությունը։

Նա բնակություն է հաստատում Սմելոնսկում աշխատելով շինարարության ոլորտում։ Հեղափոխությունից հետո Յանկա Կուպալան տեղափոխվում է Մինսկ, ուր և ապրում է մինչև իր կյանքի վերջ։

Մահացել է 1942 թվականի հունիսի 28-ին, Մոսկվայի «Մոսկվա» հյուրանոցում։ Թաղվել է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը, իսկ 1962 թվականին նրա աճյունը տեղափոխվել է Բելառուս և վերահուղարկավորվել Մինսկի Զինվորական գերեզմանատանը մոր գերեզմանի կողքին (ով ի դեպ մահացել էր Մինսկի պաշարման ժամանակ չիմանալով որդու մահվան մասին)։ Նույն գերեզմանատանն է թաղված նաև բելառուս մեկ այլ հայտնի գրող՝ Յակուբ Կոլասը, նրանց հիշատակին կագնեցված է մեծ հուշարձան։

Երկեր խմբագրել

Բանաստեղծություններ խմբագրել

[5]

Պոեմներ խմբագրել

[6]

Պիեսներ խմբագրել

[7]

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 16

տվյալների բազա Արխիվացված 2012-04-11 Wayback Machine

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանկա Կուպալա» հոդվածին։