Մորիս Բառես

ֆրանսիացի գրող

Մորիս Բառես (ֆր.՝ Auguste-Maurice Barrès, օգոստոսի 19, 1862(1862-08-19)[1][2][3], Charmes[4] - դեկտեմբերի 4, 1923(1923-12-04)[4][1][5][…], Նյոյի սյուր Սեն[4][7]), ֆրանսիացի վիպասան, էսսեիստ, ազգայնականության (նացիոնալիզմի) տեսաբան, քաղաքական գործիչ[8]; Ստացել է իրավաբանական կրթություն։ Ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ[9]։ Հեղինակն է «Ես-ի պաշտամունքը» (Le Culte du moi) եռագրության, որ բաղկացած է հետևյալ գրքերից. «Բարբարոսների հայացքի ներքո» (Sous l’oeil des Barbares (1888), «Ազատ մարդ» (Un Homme libre (1889) և «Բերենիսի պարտեզը» (Jardin de Bérénice (1891)։ Հիշարժան երկերից են նաև Du Sang, du volupté et de la mort-ը (1894), Greco ou le secret de Tolède-ն (1911) և Jardin sur l'Oronte-ը (1923); Հանրահայտ Դրեյֆուսի գործի դատաքննության ժամանակ արտահայտվել է ընդդեմ հրեա զինվորական Ալֆրեդ Դրեյֆուսի, որ մեղադրվում էր լրտեսության մեջ[10][11]։ Քարոզչական եռանդուն աշխատանք է կատարել Ժաննա դ՛Արկի պաշտամունքը արմատավորելու և տարածելու նպատակով[12]։

Մորիս Բառես
ֆր.՝ Maurice Barrès
Ծնվել էօգոստոսի 19, 1862(1862-08-19)[1][2][3]
ԾննդավայրCharmes[4]
Վախճանվել էդեկտեմբերի 4, 1923(1923-12-04)[4][1][5][…] (61 տարեկան)
Վախճանի վայրՆյոյի սյուր Սեն[4]
ԳերեզմանCharmes
Մասնագիտությունգրող, քաղաքական գործիչ, վիպասան և լրագրող
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԱնրի Պուանկարե ավագ դպրոց և Château de la Malgrange?
Գրական ուղղություններսիմվոլիզմ
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա[6], Ֆրանսիական հայրենիքի լիգա և Ստանիսլավի ակադեմիա
ԿուսակցությունBoulangism? և Republican Federation?
Պարգևներ
ԶավակներPhilippe Barrès?
Մորիս Բառես Վիքիքաղվածքում
 Maurice Barrès Վիքիպահեստում

Որոշ պատմաբանների կարծիքով՝ առաջինը Մորիս Բառեսն է գործածել «նացիոնալ սոցիալիզմ» («նացիզմ») եզրույթը[13][14]։

Կենսագրություն խմբագրել

Մորիս Բառեսը ծնվել է 1862 թվականի օգոստոսի 19-ին Շարմ սյուր Մոզելում[15]։ Մանկությունն անցել է Լոթարինգիայում, որը 1870-1871 թվականների պատերազմում ֆրանսիացիների կրած պարտության հետևանքով, Էլզասի հետ մեկտեղ, հանձնվել է գերմանացիներյն։ Պատմական այդ իրադարձությունը խոր ու անջնջելի դրոշմ է թողել Բառասի ներաշխարհի ու ստեղծագործության վրա։ 27 տարեկանում ընտրվել է պատգամավոր և իր տևական քաղաքական գործունեության ընթացքում ջանացել է, ձախաթևյան շրջանակների հետ համագործակցելով, կերտել նացիոնալ (ազգայնական) սոցիալիզմ։ Ձգտելով պաշտպանել ֆրանսիացի աշխատավորների շահերը՝ դեմ է եղել ներգաղթյալներին և արտասահմանից ապրանքների ներմուծմանը[16]։ Դրեյֆուսի դատի շուրջ ծավալված թեժ բանավեճերն ու քաղաքական-գաղափարական պայքարը նրան հեռացրել են սոցիալիզմից ու սոցիալիստներից և նրա մեջ բյուրեղացրել նացիոնալիզմը՝ ազգայնականությունը, որը, սակայն, էքսպանսիոնիստական չէր, այլ՝ պաշտպանողական։ Նա ուզում էր, որ Ֆրանսիան կարողանա իրեն վերադարձնել 1871 թվականի ֆրանս-պրուսական պատերազմի հետևանքով կորցրածը։ Թշնամաբար էր տրամադրված գերմանացիների նկատմամբ։ Փառաբանում էր ռազմատենչությունն ու ավանդապաշտությունը՝ շեշտելով անցյալի դերն ու ազդեցությունը ազգի կյանքում[17]։

Իր գրական գործերում նա լիարժեքորեն ի հայտ է բերել թե՛ նուրբ վերլուծական միտք և թե՛ բարձր քնարական ոգի, դրսևորել է նաև խորհրդապաշտությանը բնորոշ արտահայտչաձևեր և, իհարկե, խոր ազգայնականություն։ Միաժամանակ խորամուխ է եղել իսպանական մշակույթի ուսումնասիրման մեջ, սիրել է ու բարձր գնահատել այն[18][19]։Կյանքի որոշ շրջանում եղել է ռազմատենչ, մոլեռանդ հակասեմական[20] (թեև, Յուջին Վեբերի կարծիքով, այդ հարցում նրա հայացքներն ու վերաբերմունքն ավելի չափավոր ու մեղմ էին, քան բլանկիստներից շատ-շատերինը)[21]։

Երկեր խմբագրել

Վեպեր խմբագրել

  • Le Culte du moi. Examen des trois idéologies (ինքնակենսագրական եռագրություն)
    • Sous l'oeil des barbares. - Paris։ Lemerre, 1888 Gallica
    • Un homme libre. - Paris։ Perrin, 1889 Gallica
    • Le Jardin de Bérénice. - Paris։ Perrin, 1891 Gallica
  • L'Ennemi des Lois. - Paris։ Perrin, 1893 Gallica
  • Le Roman de l'énergie nationale (трилогія)
    • Les Déracinés. - Paris։ Fasquelle, 1897 Gallica
    • L'Appel au soldat. - Paris։ Fasquelle, 1897
    • Leurs figures. - Paris։ Juven, 1902
  • Les Bastions de l'Est (եռագրություն)
    • Au service de l'Allemagne. - Paris։ A. Fayard, 1905
    • Colette Baudoche. - Paris։ Juven, 1909
    • La Colline inspirée. - Paris։ Émile Paul, 1913 Archive.org
  • Un jardin sur l'Oronte. - Paris։ Plon, 1922

Վիպակ խմբագրել

  • La vierge assassinée, avec une lettre-préface de l'Auteur. Paris։ E. Sansot & Cie, 1904

Թատերգություն խմբագրել

  • Une journée parlementaire, comédie de moeurs en 3 actes. - Paris։ Charpentier et Fasquelle, 1894 Gallica

Ուղեգրություններ խմբագրել

  • Du sang, de la volupté, de la mort: Un amateur d'âmes. Voyage en Espagne, Voyage en Italie, etc.. - Paris։ Charpentier et Fasquelle, 1894 Gallica
  • Amori et Dolori sacrum. La mort de Venise. - Paris։ Juven, 1903 Gallica
  • Le Voyage de Sparte. - Paris։ Juven, 1906 Archive.org
  • Le Gréco ou le Secret de Tolède. - Paris։ Émile-Paul, 1911
  • Une enquête aux pays du Levant. - Paris։ Plon, 1923.

Քաղաքագիտական աշխատություններ խմբագրել

  • Étude pour la protection des ouvriers français. - Paris։ Grande impr. parisienne, 1893 Gallica
  • Scènes et doctrines du nationalisme - Paris։ Juven, 1902 Gallica
  • Les amitiés françaises. - Paris։ Juven, 1903
  • La grande pitié des Eglises de France. - Paris։ Émile-Paul, 1914
  • Une visite à l'armée anglaise. - Paris։ Berger-Levrault, 1915 Gallica
  • Les Diverses Familles spirituelles de la France. - Paris։ Émile-Paul, 1917 Gallica
  • L'Ame française et la Guerre (chroniques). - Paris։ Émile-Paul, 1915–1920
  • Le Génie du Rhin. - Paris։ Plon, 1921
  • Faut-il autoriser les congrégations? Les Frères des écoles chrétiennes. - Paris։ Plon-Nourrit, 1923 Gallica
  • Souvenirs d'un officier de la Grande armée, par [Jean-Baptiste-Auguste Barrès]; publiés par Maurice Barrès, son petit-fils. - Paris։ Plon-Nourrit, 1923

Անթոլոգիա խմբագրել

  • Quelques cadences. - Paris։ Sansot, 1904 Gallica

Հետմահու հրատարակություններ խմբագրել

  • Le Mystère en pleine lumière. - Paris։ Plon, 1926
  • Les Maîtres. - Paris։ Plon, 1927
  • Mes cahiers. - Paris։ Plon, 1929–1957 (14 томів)

Նորագույն հրատարակություններ խմբագրել

  • Scènes et doctrines du nationalisme. - Paris։ Editions du Trident, 1987
  • Mes cahiers: 1896–1923. - Paris։ Plon, 1994; herausgegeben von Guy Dupré
  • Journal de ma vie extérieure. - Paris։ Julliard, 1994; ISBN 2-260-01111-X
  • Romans et voyages. - Paris։ Editions Robert Laffont, 1999 (2 томи)
  • Un jardin sur l'Oronte. - Transbordeurs, 2005; ISBN 2-84957-006-0
  • La Colline inspirée. - Paris։ Rocher, 2005; ISBN 2-268-05249-4
  • Sparte: Paysage d'un mythe. - Magellan & Cie, 2004; ISBN 2-914330-63-4

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Баррес Морис // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
  6. Ֆրանսիական ակադեմիա (ֆր.) — 1635.
  7. «Maurice Barrès» (ֆրանսերեն). academie-francaise.fr. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  8. «Maurice Barrès, French author and politician» (անգլերեն). Encyclopaedia Britannica. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  9. «Auguste Maurice Barrès» (անգլերեն). encyclopedia.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  10. Jacek Bartyzel. «Maurice Barrès» (լեհերեն). legitymizm.org. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  11. «Արխիվացված պատճենը» (անգլերեն). dreyfus.culture.fr. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  12. «Maurice Barrès» (լեհերեն). myslkonserwatywna.pl. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  13. A. Wielomski, Narodowy socjalizm, [w:] „Encyklopedia Białych Plam“, t. 12, Radom 2003, s. 299.
  14. Paxton, 2005, էջ 48
  15. Brewster 2006, p. 49; González Cuevas 2007, p. 202.
  16. M. Waldenberg, Barrès Maurice, [w:] Słownik historii doktryn politycznych, t. 1, red. M. Jaskólski, Warszawa 1997, s. 152.
  17. M. Waldenberg, Barrès Maurice, [w:] Słownik historii doktryn politycznych, t. 1, red. M. Jaskólski, Warszawa 1997, s. 152-153.
  18. González Cuevas, 2007, էջ 202
  19. Jean Bécarud, « Las Españas de Maurice Barrès Արխիվացված 2011-07-21 Wayback Machine », Bulletin d'histoire contemporaine de l'Espagne, nº 32-36 (2000-2003), pp. 179-198
  20. Poliakov 2003, p. 265; Payne 1995, p. 46.
  21. Weber, 1975, էջ 119

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Մորիս Բառես
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորիս Բառես» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորիս Բառես» հոդվածին։