Մոսկվայի տուն (Երևան)

կազմակերպություն

Մոսկվայի տուն, մշակութային գործարար կենտրոն Երևանում։ Բացվել է 2007 թվականի ապրիլի 1-ին։

Մոսկվայի տուն
Տեսակկազմակերպություն
Երկիր Հայաստան
Հիմնադրված2007, ապրիլի 1
ՏնօրենՎահրամ Կարապետյան

Տվյալներ խմբագրել

Կենտրոնն իրենից ներկայացնում է բազմապրոֆիլ համալիր, որի նպատակն է Հայաստանում պատշաճ կերպով ներկայացնել ռուսաստանյան՝ մասնավորապես մոսկովյան մշակութային կյանքը, ստեղծել մշակութային և գործնական կամուրջ երկու մայրաքաղաքների միջև՝ միաժամանակ նպատակ ունենալով վերականգնել, պահպանել և մասսայականացնել ռուսաց լեզվի՝ Հայաստանում ունեցած հին ավանդույթները։

Կենտրոնում այցելուները հնարավորություն ունեն շփվելու ռուսական մշակույթի[1][2] և գործարար աշխարհի հետ։ Գործում են կինո և համերգասրահներ, ցուցասրահ, կոնֆերանսների սրահ, գրադարան, գրասենյակներ, նաև հյուրանոց[3], ռեստորան և խանութներ[4]։

Կենտրոնն իրականացնում է տարբեր մշակութային ու կրթական ծրագրեր, ռուսաց լեզվի անվճար դասընթացներ, տարբեր խմբակներ, այդ թվում մեծ աշխատանք է կատարում հայ-ռուսական մշակութային և կրթական կապեր ստեղծելու գործում։ Իրականցվում են տարբեր միջոցառումներ[5]։

Կենտրոնը տեղակայված է Ռուսաստանի հրապարակում՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց, Արգիշտի փողոցի 7 հասցեում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մոսկվայի տանը» նշվեց Վլադիմիր Վիսոցկու 76-ամյակը
  2. «Պիոներական ընթերցումներ» Երևանում. բանաստեղծ Անդրեյ Օրլով, հատուկ թղթակից Նիկո
  3. «Гостиница Дома Москвы 3*». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  4. https://dommoskvy.am/
  5. 5. «Ֆրունզիկ, այնտեղից հետևիր մեզ. խորհրդային կինոյի հայտնիները պատմել են Մհեր Մկրտչյանի մասին». Sputnik Armenian. Վերցված է 2020 թ․ հուլիսի 13-ին. {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել