Մոխրագույն տառեղ

Մոխրագույն տառեղ (լատին․՝ Ardea cinerea), հավալուսնանմանների կարգի թռչուն, տառեղների ընտանիքից։ Արտաքին տեսքն ամբողջովին բնորոշ է այս տեսակին։ Այս տեսակն աչքի է ընկնում երկար ոտքերով, երկար վզով։ Մարմնի վերին հատվածներում մոխրագույն է, իսկ ստորին հատվածներում՝ սպիտակ երանգավորմամբ։ Ունի բավականին երկար կտուց[1]։ Չափերը բավականին մեծ է, հասուն արուն կարող է կշռել 2 կգ։ Էգերը համեմատաբար ավելի փոքրամարմին են։

Մոխրագույն տառեղ
Մոխրագույն տառեղ
Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
ՏիպՔորդավորներ
ԴասԹռչուններ
ԿարգՀավալուսնանմաններ
ԸնտանիքՏառեղներ
ՑեղArdea
ՏեսակՄոխրագույն տառեղ
Լատիներեն անվանում
Ardea cinerea
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր
     Բնադրավայրեր

     Ողջ տարի     Ձմեռային միգրացիա


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Մոխրագույն տառեղը լայն տարածում ունի։ Այս կենդանու բնական արեալն ընդգրկում է Եվրասիայի և Աֆրիկայի մեծ մասը։

Միևնույն ժամանակ, այս կենդանին շատ վայրերում նորմալ քանակությամբ է, որոշ տեղերում համարվում է աճող թռչնատեսակ։ Բնակվելու հիմնական վայրը ջրամբարներն են։ Մոխրագույն տառեղների մեծամասնությունը չի լքում իր արեալը, իսկ մյուս մասը չվում են։ Հաճախ բնակվում է խմբերով, որոնք կարող են զգալի չափերի։ Սովորաբար բնադրում են գաղութներով, որում կարող են հայտնվել նաև այլ տեսակի թռչնատեսակների ներկայացուցիչներ։ Չեն խուսափում մարդկանց մոտ լինելուց, հաճախ են լինում ցանքատարածքներում, մեծ քաղաքներում։ Մոխրագույն տառեղը համարվում է բոլոր տառեղների մեջ ամենաշատ ուսումնասիրվածն ու հայտնին։

Մոխրագույն տառեղը մեծամասմաբ սնվում է կենդանի սնունդով։ Նրա կերակրացանկի հիմնական մասը կազմում են ձկները։ Սնվում են նաև գորտերով, տարատեսակ մանր կաթնասուններով, ինչպես օրինակ՝ կրծողներ (Գետնասկյուռները ներառյալ), սողուններով, շերեփուկներով, միջատներով։ Գրականության մեջ հաճախ կարելի է հանդիպել նրանց վնասակար լինելու հաստատումների, որը տառեղը հասցնում է թանկարժեք ձկների գլխաքանակին, հատկապես ձկնաբուծական տնտեսություններին։ Այդ պատճառով անցյալում (1980-ականներ), բայց երբեմն ներկա ժամանակներում մոխրագույն տառեղներին վնասել են՝ տարբեր մեթոդներով նվազեցնելով նրանց թվաքանակը։ Բայց վերջին տարիների հետազոտությունները խոսում են այն մասին, որ այս տառեղին հասցրած վնասը չափազանց փոքր է և որ տառեղին կարելի է համարել օգտակար, որ սանիտարի դեր են խաղում, որովհետև ուտում են ձկների առողջության վնաս հասցնող մակաբույծների մեծ մասը։

Մոխրագույն տառեղի միսն ուտելի է, բայց շատ մեկնաբանությունների համաձայն, անհամ է, թեև այս թռչունը երբեմն հայտնվում է որսորդների ուշադրության կենտրոնում[1]։

Տարածվածություն խմբագրել

Մոխրագույն տառեղը տարածված է ամբողջ Եվրոպայում՝ բացի հյուսիսից։ Հյուսիսային երկրներից ապրում է միայն Նորվեգիայում։ Տարածված են Ամերիկայից մինչև Ճապոնիա, Հնդկաչին թերակղզում, Փոքր Ասիայում, Իրանում, Միջագետքում, ինչպես նաև Հայաստանի տարածքում։

Հայաստանում տարածված է բոլոր ջրամբարներում, լճերում և նույնիսկ խոշոր գետերում։ Նախկինում բնադրել է նաև Հայաստանի Գիլլիի ճահճուտներում։

Ardea cinerea
Ardea cinerea

Նախընտրում է ապրել ջրավազանների ճահճուտ հատվածներում, որտեղ կան եղեգնուտի խիտ մացառներ։ Ներկայումս, որպես բնադրվող թռչնատեսակ, չափավոր քանակությամբ հանդիպում է Արարատյան հարթավայրի լճերի և ճահիճների եղեգնուտներում։

Մոխրագույն տառեղը հաճախ այլ տեսակի տառեղների, մասնավորապես շիկակարմիր տառեղների հետ կազմում է բնադրվող փոքր գաղութներ։

Նկարագրություն խմբագրել

Մարմնի երկարությունը կազմում է 84-102 սմ, հազվադեպ նաև 155-195 սմ։ Մարմինը ունի մոխրագույն գունավորում ունեցող փետրավորում։ Թևերի ծայրերը, կրծքի և որովայնի կողային հատվածները և պարանոցով երկայնակի անցնող շերտերը ունեն սև գունավորում։

Սպիտակ փետրածածկ ունի միայն որովայնը։ Կտնառքին ունի զգալի երկար փետուրներ։ Ոտքերն ու կտուցը երկար են, դեղնագորշավուն, աչքերը դեղին են, իսկ նրանց շրջափակող օղակը՝ կանաչավուն։

Քաշը կազմում է 1,1-1,77 կգ[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Тугаринов, Портенко, 1952, էջ 36—37
  2. Ադամյան, Մ.Ս, Գիտահանրամատչելի ակնարկ դպր. միջին և բարձր տարիքի համար, Հայաստանի թռչունները (խմբ. Մ.Գ. Բերբերյան), Երևան, Հայկական ԽՍՀ, ««Սովետական գրող» հրատարակչություն», 1985, էջ 21 — 231 էջ։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոխրագույն տառեղ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոխրագույն տառեղ» հոդվածին։