Միքայել Արամյանց

Միքայել Արամյանց, մարդ, ով կառուցեց Թիֆլիսը, բայց մահացավ այնտեղ աղքատության մեջ։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միքայել Արամյան (այլ կիրառումներ)

Միքայել Արամյանց (մայիսի 4, 1843(1843-05-04), Քյաթուկ - դեկտեմբերի 19, 1922(1922-12-19), Թիֆլիս, ԱԽՖՍՀ), 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի սկզբի հայ նավթարդյունաբերող, բարերար, Թիֆլիսի «Ազգային բարեգործական ընկերության» հիմնադիր։ Ալեքսանդր Մանթաշյանի մտերիմ ընկեր ու գործընկեր։ Մանթաշյանի հետ Բաքվում զբաղվում էր նավթարդյունաբերությամբ և առաջիններից էր, որ իր կապիտալի մեծ մասը տեղափոխեց Բաքու՝ նավթը երկաթուղով, ցիստեռններով տեղափոխելու համար։

Միքայել Արամյանց
Դիմանկար
Ծնվել էմայիսի 4, 1843(1843-05-04)
ԾննդավայրՔյաթուկ
Մահացել էդեկտեմբերի 19, 1922(1922-12-19) (79 տարեկան)
Մահվան վայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Վրացական ԽՍՀ
Մասնագիտությունձեռնարկատեր և մեկենաս
 Mikael Aramyants Վիքիպահեստում

Եղել է Ներսիսյան դպրոցի մշտական հոգաբարձուն ու հովանավորը։ Աջակցել է Թիֆլիսի նշանավոր «Արամյանցի հիվանդանոցի» (ներկայումս Թբիլիսիի թիվ 1 կլինիկական հիվանդանոց) կառուցմանը՝ նվիրաբերելով հարյուր հազար ռուբլի։ Արամյանցի անվան հետ է կապված նաև Թբիլիսիի «Մարիոտ» հյուրանոցը, որը նա կառուցել է իր սիրելի նավի՝ «Մաժեստիկի» նմանությամբ։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ապաստաններ է կառուցել հայ գաղթականների համար։

Խորհրդային կարգերի հաստատումից հետո, Արամյանցը կորցրել է գրեթե ողջ կարողությունը։ Զրկվելով հարստությունից ու դիրքից՝ 1924 թ. մահացել է սովի ու աղքատության մեջ։

Արամյանցը թաղվել է հայկական Խոջիվանքի գերեզմանատանը։ Ստալինյան ժամանակաշրջանում գերեզմանատունն ավերվել է, իսկ 1990-ական թթ. գերեզմանատան տեղում կառուցվել է վրացական Սամեբա տաճարը։ Կատարված հողային աշխատանքների հետևանքով հարյուրավոր աճյուններ, այդ թվում և Արամյանցինը ոչնչացվել են։

Պատկերասրահ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել