Միջերկրածովյան բազե

թռչունների տեսակներ
Միջերկրածովյան բազե
Միջերկրածովյան բազե
Միջերկրածովյան բազե
Դասակարգում
ԵնթատիպՈղնաշարավորներ (Vertebrata)
ԴասԹռչուններ (Aves)
ՎերնակարգNeoaves
ԿարգԲազեանմաններ (Falconiformes)
ԸնտանիքԲազեներ (Falconidae)
ԵնթաընտանիքFalconinae
ՑեղԲազե (Falco)
ՏեսակՄիջերկրածովյան բազե (F. biarmicus)
Միջազգային անվանում
Falco biarmicus
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Միջերկրածովյան բազե (լատին․՝ Falco biarmicus), բազեների ընտանիքի խոշոր գիշատիչ թռչուն։

Falco biarmicus feldeggii

Տարածվածություն խմբագրել

Ենթատեսակը տարածված է Հարավային Եվրոպայից մինչև Փոքր Ասիա և Հարավային Կովկաս։ Հայաստանում բնադրում է կենտրոնական մասում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում է լայն կիսաանապատային և լեռնատափաստանային տեղամասերի հետ հերթափոխվող ոչ բարձր ժայռոտ լեռներ խորշերի և ժայռեզրերի առկայությամբ։

Բնադրում է ժայռաքիվերին, խորշերում, ծառերի վրա, սովորաբար արևի ճառագայթներից պաշտպանված հատվածներում, նաև՝ այլ գիշատիչների հին բներում։ Սպիտակ, կարմրագորշ պտերով 3-4 ձվերի երկարությունը 50 մմ է։ Ձվադրում է տարեկան մեկ անգամ՝ մարտի առաջին կեսին-ապրիլի սկզբին։ Զարգացումը տևում է մեկ ամիս։ Ձագերը դուրս են գալիս ապրիլի վերջին-մայիսի սկզբին։ Հիմնականում սնվում են թռչուններով[1]։

Պահպանություն խմբագրել

Սակավաթիվ, քիչ ուսումնասիրված տեսակ է։ Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում։ Ընդգրկված է նաև ԲՊՄՄ Կարմիր ցուցակում քիչ մտահոգ կարգավիճակով։

Հիմնականում քարակաքավների թվաքանակի կրճատման հետևանքով կերային ռեսուրսները խիստ կրճատվել են։ Հայտնի է միայն մեկ զույգի առկայությունը։

Սպառնացող վտանգներից են գյուղատնտեսական նպատակներով կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիների հողերի ինտենսիվ յուրացումը և թունաքիմիկատների օգտագործումը, որը բացասական է ազդում ինչպես վերարտադրողական ունակությունների, այնպես էլ անմիջապես հասուն թռչունների վրա։ Բացասական ազդեցություն ունի նաև Մերձավոր Արևելքում որսորդական թռչունների վաճառքով զբաղվողների գործունեությունը, որը բներից ձագերին հանելու և հասուն թռչուններին բռնելու վտանգ է ներկայացնում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջերկրածովյան բազե» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջերկրածովյան բազե» հոդվածին։