Միհայ Էմինեսկու

ռումինացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս

Միհայ Էմինեսկու (ռումիներեն՝ Mihai Eminescu, իսկական ազգանունը՝ Էմինովիչ, ռումիներեն՝ Eminovici, հունվարի 15, 1850(1850-01-15)[1][2][3][…], Բոտոշանի, Ռումինիա - հունիսի 15, 1889(1889-06-15)[1], Բուխարեստ, Ռումինիայի թագավորություն), ռումինացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս։ Էմինեսկուին վերագրվում է հայկական ծագում։ Ռումինական ակադեմիայի ակադեմիկոս (ետմահու)։ Ռումինական նոր գրականության հիմնադիրը։

Միհայ Էմինեսկու
Mihai Eminescu
Ծննդյան անունմոլդ.՝ Михай Эмин
Ծնվել էհունվարի 15, 1850(1850-01-15)[1][2][3][…]
ԾննդավայրԲոտոշանի, Ռումինիա
Վախճանվել էհունիսի 15, 1889(1889-06-15)[1] (39 տարեկան)
Վախճանի վայրԲուխարեստ, Ռումինիայի թագավորություն
ԳերեզմանԲելլու գերեզմանատուն
Մասնագիտությունդերասան, արձակագիր, լրագրող, գրադարանավար, ակնարկագիր, գրող, բանաստեղծ և քաղաքական գործիչ
Լեզուռումիներեն
Քաղաքացիություն Մոլդովական իշխանություն,  Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանություն և  Ռումինիայի թագավորություն
ԿրթությունՎիեննայի համալսարան
Ժանրերպոեզիա
Գրական ուղղություններռոմանտիզմ
Ուշագրավ աշխատանքներLuceafărul?
ԱնդամակցությունՌումինական ակադեմիա, Junimea? և Timpul?
Համատեղ ապրողVeronica Titilimonte?
Изображение автографа
 Mihai Eminescu Վիքիպահեստում

Սովորել է Վիեննայի և Բեռլինի համալսարաններում։ Փարիզյան կոմունայի ազդեցությամբ գրել է «Կայսրը և պրոլետարը» (1874) պոեմը։ Կենդանության օրոք հրատարակել է «Բանաստեղծություններ» (1883) ժողովածուն։ 1883 թվականին վրա է հասել հոգեկան ծանր հիվանդությունը։ Սակայն մտքի պայծառացման ժամանակ աշխատել է, հրատարակել «Ֆընտընա Բլանդուզիեյ» (1888, «Fantana Blanduziei») թերթը։ Թողել է գրական հարուստ ժառանգություն («Թափուր հանճար», վեպ, «Լուչեաֆըրուլ», պոեմ, նամակներ, նորավեպեր, պատմվածքներ, պիեսներ և այլն)։ Պոետական արվեստը հասցրել է մեծ բարձրության, հարստացրել է ռիթմը, հանգավորումը, գեղարվեստական արտահայտչականությունը, ստեղծել ինքնատիպ լեզու։ Նա համարվում է եվրոպական պոեզիայի վերջին մեծ ռոմանտիկը։

Էմինեսկուն ծանոթ է եղել ռումինահայ գաղութի պատմությանը, հայերենը համարել է հին և հարուստ լեզու։ Էմինեսկուի բանաստեղծությունները սկսել են հայերեն թարգմանել 1914 թվականից։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միհայ Էմինեսկու» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 46