Մեղրի (գետ)

գետ Հայաստանի Հանրապետությունում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեղրի (այլ կիրառումներ)

Մեղրի, Ղուլղուլի, Մեղրաձոր, Մեդրի, Մեղրի գետ, Մեղրիգետ, Մեղրիչայ, Մեղրվո գետ, Մեղրու գետ, Մեղրուտ, գետ Հայաստանի Սյունիքի մարզում, Արաքսի ձախ վտակը։ Սկիզբ է առնում համանուն լեռնաշղթայի հարավային լանջերից՝ մոտ 3300 մ բարձրությունից։ Արաքս է թափվում ծովի մակարդակից 500 մ բարձրության վրա։ Երկարությունը 36 կմ է, ջրհավաք ավազանը՝ 336 կմ2[1]։ Վերին հոսանքում գետահովիտը V-աձև է, ստորինում՝ լայն։ Սնումը հիմնականում ձնաանձրևային (68%) է, վարարումը՝ գարնանը, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 71%-ը։ Տարեկան միջին ծախսը 3,31 մ3/վ է, առավելագույնը՝ 87,5 մ3/վ (12.4.1956, Մեղրի), հոսքը՝ 104,5 միլիոն մ3։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։ Ունի ձնաանձրևային և ստորգետնյա սնում։ Վերին հոսանքը լեռնային է, արագահոս։ Վարարում Է գարնանը, սելավաբեր է[2]։

Մեղրի
Բնութագիր
Երկարություն32 կմ
Ավազանի մակերես336 կմ²
Ջրի ծախս3,31 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՄեղրու լեռնաշղթա
Գետաբերանի տեղակայումԱրաքս
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԱյրիջուր, Բաղաքար, Գոզգոզ, Կալեր, Վահրավար, Վարդանիձոր, Զվարի և Գյարով
Երկիր Հայաստան
ԵրկրամասՍյունիքի մարզ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 84 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 783 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։