Մեծ մզկիթ Ջեննե

մզկիթ

Ջեննեյան մզկիթ մայր տաճար (արաբ․՝ الجامع الكبير في جينيه‎‎), արևի տակ չորացած տիղմից կառուցված ամենամեծ կավե կառույցն է (շինություն) աշխարհում։ Մզկիթը գտնվում է Ջեննե քաղաքում, Մալի, Հարավային Աֆրիկայի Բանի (Բաղնիքի) գետի ողողահունում (ափին)։ Համալիրի մեջ է մտնում «Հին քաղաք Ջեննեն», 1988 թվականին մզկիթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցուցակում։

Մեծ մզկիթ Ջեննե
արաբ․՝ الجامع الكبير في جينيه‎‎
Տեսակմզկիթ
Երկիր Մալի
ՎարչատարածքՋեննե
Մասն էOld Towns of Djenné?
Հիմնվել է1906
Կառուցման սկիզբ1906
Կառուցման ավարտ1909
Առաջին հիշատակումXIII դար
Բացվեց1907
Կարգավիճակգործող
Ճարտարապետություն
ՈճՍուդանա-Սահելային ճարտարապետություն
Երկարություն75 մետր
Լայնություն75 մետր
Բարձրություն16 մետր
Մինարեթներ3
Մինարեթի բարձրություն16 մետր
Շինանյութհարդ, ավազ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Մզկիթը ներկայումս, լուսանկարը արվել է 2003 թվականին

Ջեննեի առաջին մզկիթի կառուցման թվագրության մասին փաստացի տվյալներ չկան, բայց կան հիշատակություններ ոչ ավելի վաղ, քան 1200 թվականն է, և ոչ ուշ, քան 1330 թվականն է[1]։

Մի քանի հարյուրամյակների ընթացքում Ջեննեն եղել է առևտրային կենտրոն և շատ կարևոր հանգույց տրանսսահարական ճանապարհի ոսկեվաճառների համար։ 15-րդ դարից 16-րդ դարերի ընթացքում Ջեննեն դարձավ այն վայրերից մեկը, որտեղից սկսվեց իսլամի տարածումը Աֆրիկայի ամբողջ տարածքում[2]։

Մզկիթի համալիրի ընթացիկ կառուցումը ընթացավ երեք տարի և ավարտվեց 1907 թվականին (այլ տվյալներով 1909 թվական)[2]։ Շինարարական աշխատանքներին հետևում են Ջեննե քաղաքի որմնադիրների համքարության վերակացուն։ Այդ ժամանակ Ջեննեն համարվում էր Ֆրանսիական Արևմտյան Աֆրիկայի գաղութ, և հնարավոր է, որ ֆրանսիացիները առաջարկել են քաղաքական և տնտեսական աջակցություն շինարարական աշխատանքներին և մզկիթին և նրա հարևանությամբ գտնվող մեդրեսին։ Մզկիթը կառուցված է մամլած կավից, ավազից և ջրից։ Այն կանգնեցվել է բարձր՝ երեք մետրանոց հարթակի վրա հենց այն տեղում, որտեղ 13-րդ դարից 14-րդ դարերը գտնվում էր մզկիթի համալիրի հին կառույցը։ Կառույցի չափերը հասնում են 75×75 մետրի, իսկ կենտրոնական աշտարակի բարձրությունը հասնում է մոտ 13 մետրի։

Մզկիթը էլեկտրաֆիկացվել է վերջերս։

Որոշ վայրերում մզկիթի օրիգինալ մակերեսը պատված է կղմինդրասալիկներով, որն էլ ոչնչացնում է վերջինիս պատմական կառուցվածքը, իսկ երբեմն էլ վտանգի տակ է դնում շենքի կառուցվածքային ամբողջականությունը։ Մզկիթի ծխականները դեմ էին նրա արդիականացմանը, որ ընթանում էր 1990-ական թվականներին։

Ինչպես ենթադրում են շատ ճարտարապետներ, Ջեննեի մզկիթը սուդանա-սահալինային ոճի ամենամեծ ձեռքբերումն է, թեև որոշակի իսլամական ազդեցությամբ[2]։ Մզկիթի մուտքը բաց է միայն մուսուլմանների համար։ Այս մասին զգուշացնում են մուտքի մոտ տեղադրված ինֆորմացիոն վահանակները։ Այս կանոնը տարածվում է Մալիի գրեթե բոլոր մզկիթներում [2]։

Համաշխարհային ժառանգություն խմբագրել

1988 թվականից մզկիթը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցանկում, Աֆրիկայում և այժմ այն Մալիի ամենատարածված տեսարժան վայրերից մեկն է [2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bourgeois 1987
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Travel.ru
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ մզկիթ Ջեննե» հոդվածին։