Մեծ ճուռակ
Մեծ ճուռակ
Մեծ ճուռակ
Դասակարգում
ԵնթատիպՈղնաշարավորներ (Vertebrata)
ԴասԹռչուններ (Aves)
ԵնթադասՏիպիկ թռչուններ (Neognathae)
ՎերնակարգNeoaves
ԿարգՃուռականմաններ (Accipitriformes)
ԸնտանիքՃուռակներ (Accipitridae)
ՑեղButeo
ՏեսակՄեծ ճուռակ (B. buteo)
Միջազգային անվանում
Buteo buteo
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Մեծ ճուռակ, (լատին․՝ Buteo buteo), ճուռակների ընտանիքի թռչուն։

Ընդհանուր բնութագիր խմբագրել

Նստակյաց է, տարածված։ Մարմնի երկարությունը՝ 51-57սմէ, թևերի բացվածքը՝ 113-128 սմ, կենդանի զանգվածը՝ 0,6-1,2 կգ։ Լայն թևերով գիշատիչ թռչուն է, մարմնի գույնը ներքևից խիստ փոփոխական է՝ դարչնագույնից շիկակարմիր, շիկակարմիր - սպիտակ։ Բաց գույնի անհատների մարմինը ներքևից զոլավոր է, կրծքին կա սպիտակավուն շերտ, պոչի հիմքում՝ բազմաթիվ նեղ զոլեր, դաստակաբիծն ավելի ցայտուն է։ Երիտասարդի պոչի և երկրորդային փետուրների ակնառու երիզաշերտը բացակայում է։ Չուի ընթացքում հաճախ հանդիպում է երամներով։ Կանգը օդում անվստահ է։ Որսի վրա հարձակվում է բարձրությունից կամ հետապնդում է թռիչքի ընթացքում և անվրեպ որսում գետնին։ Բնակվում է տափաստաններում, ճահճուտներում, գետահովիտներում, անտառներում, աղբանոցներում։ Սնվում է կրծողներով, այլ մանր կենդանիներով, միջատներով, լեշերով։

Բնադրում խմբագրել

Բնադրազույգերը հավանաբար մշտական են ողջ կյանքի ընթացքում։ Ձվադրման պատրաստ բները հայտնվում են ապրիլին։ Բույնը հարթակ է՝ ճյուղերից։ Բնադրում է ծառերին, հազվադեպ՝ ժայռաքիվերին, անտառապատ տարածքներում։ Դնում է 55 մմ տրամագծով, սպիտակ՝ կարմիր-դարչնագույն պտերով 2-4 ձու։ Հիմնականում թխսակալում է էգը՝ 32-33 օր։ Ձագերը ձվից դուրս են գալիս մայիսի վերջից հունիսի 1-ին կեսը, բնից հեռանում են հուլիսի 1-ին տասնօրյակից ամսվա վերջին, երբ արդեն ունակ են անթերեր թռիչքի։ Օգտակար է. ոչնչացնում է մանր կրծողներին։

Պատկերասրահ խմբագրել

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ ճուռակ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ ճուռակ» հոդվածին։