Մարտիրոս Գավուկչյան

հայ ճարտարապետ

Մարտիրոս Սարգսի Գավուկչյան (օգոստոսի 8, 1908(1908-08-08)[1][2], Նիգդե[1][2] - օգոստոսի 7, 1988(1988-08-07), Մոնրեալ), հայ ճարտարապետ, զբաղվել է նաև պատմությամբ, ճարտարապետությամբ և լեզվաբանությամբ։ Արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետի կոչմանը (1972):

Մարտիրոս Գավուկչյան
Ծնվել էօգոստոսի 8, 1908(1908-08-08)[1][2]
ԾննդավայրՆիգդե[1][2]
Մահացել էօգոստոսի 7, 1988(1988-08-07) (79 տարեկան)
Վախճանի վայրՄոնրեալ
Ազգությունհայ
ԿրթությունԲեյրութի ամերիկյան համալսարան (1934)[1]
Պարգևներ
Մարտիրոս Գավուկչյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1908 թվականի օգոստոսի 8-ին Թուրքիայի Նիգդե քաղաքում, որտեղից և շուտով ընտանիքը տեղափոխվել է Մոսուլ։ 1934-ին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանը։ 1935-1947 թվականներին եղել է Մուսոլ քաղաքի գլխավոր ճարտարապետը։ 1947—1979 թվականներին աշխատել է Հայաստանում որպես ճարտարապետ, այնտեղ մասնակցություն է ունեցել մի շարք ճարտարապետական կառույցների և հուշարձանների կառուցման և վերականգման աշխատանքներին։

Շնորհիվ իր հետաքրքրությանը դեպի հին քաղաքների ավերակների պեղումը, հետաքրքրվել է պատմությամբ, հատկապես Հին Արևելքի պատմությամբ՝ Շումեր, Աքքադ, Ասորեստան և Ուրարտու։ Զբաղվել է հայ ժողովրդի ծագման խնդրով։ Մասնակցել է գտնված սեպագիր արձանագրությունների թարգմանությամբ, հատկապես Նուզիում (Միտաննի պետության քաղաքներից մեկը մ.թ.ա. 2-րդ հազարամյակ)։

Տիրապետել է հայերեն, արաբերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին, իմացել և աշխատանքի մեջ օգտագործել է այլ եվրոպական և սլավոնական լեզուներ։ Սովորել է նաև վեց «մահացած» լեզուներ, որոնցից են աքքադերենը, շումերերենը և խուռիերենը, հետաքրքրվել է տարբեր գիտություններով՝ հնագիտություն, դիցաբանություն, բառագիտություն և այլն։

Ապրելով և ստեղծագործելով Խորհրդային Հայաստանում, կապեր է հաստատել Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի հետ, իսկ 1970 թվականին հանդես է ունեցել «Արմեն և Հայ անունների ծագումը» հոդվածով, պաշտպանելով Ուրարտու հայկական կոնցեպցիաներից մեկը, որը տպագրված էր «Коммунист» ամսագրում։ Մարտիրոս Գավուկչյանը լավ չէր վերաբերվում ԽՍՀՄ-ին և իր հրապարակումները նա կատարել է ուրիշ երկրներում՝ իր հաշվին։ 1973 թվականին Բեյրութում հայերեն լեզվով հրապարակել է իր հիմնական ուսումնասիրություն «Արմեն և Հայ անունների ծագումը և Ուրարտու»-ն, որն ավելի լիարժեք է բացահայտում հայկական Ուրարտուի տեսությունը։ Հաջորդ տասնամյակի ընթացքում Կանադայում և ԱՄՆ-ում Գավուկչյանը հայերեն լեզվով հրատարակել է ևս երկու խոշոր աշխատանքներ, ինչպես նաև վերահրատարակել է անգլերեն լեզվով, որտեղ ուսումնասիրողը փաստեր է բերել հայ և շումեր ազգերի կապերի վերաբերյալ։

Մարտիրոս Գավուկչյանը իր կյանքի վերջին տարիներին ուսումնասիրել է շումերական մշակույթը, որպեսզի ապացուցի, որ հայ ժողովուրդը հնագույնն է աշխարհում։

Ի տարբերություն ճարտարապետական աշխատանքներին, Մարտիրոս Գավուկչյանի պատմական նշանակություն ունեցող աշխատությունները չեն ստացել գիտական ճանաչում, նրան չի հաջողվել հրապարակել իր աշխատությունները ո՛չ ԽՍՀՄ-ի, ո՛չ ել Արևելքի երկրների հրատարակություններում։ Սակայն վերջերս Հայաստանում կտրուկ հետաքրքրություն է առաջացել դեպի ուսումնասիրողի այն աշխատությունները, որոնք ապացուցում են, որ բնիկ հայերը հին ժամանակներից բնակվել են Հայաստանում։

Ուրիշ այդ կոնցեպցիայի հայ հետևողներ, ինչպիսիք են Լևոն Շահինյանը, Ռաֆայել Իշխանյանը, Անժելա Տերյանը, Կարապետ Սուքիասյանը, Ալեքսանդր Վարպետյանը և Լիլի Ստեփանյանը, օգտագործում են Գավուկչյանի աշխատությունները իրենց աշխատանքներում։

Գրականություն խմբագրել

  • «Armen yev Hay anunneri tzagumn yev Urartun» (Происхождение имен Армен и Ай, и Урарту, на арм.), Бейрут, 1973
  • «Armenia, Subartu and Sumer: the Indo-European homeland and ancient Mesopotamia;», Montreal, 1989, ISBN 0921885008 (հատվածներ)
  • «The Genesis of Armenian People», Montreal, 1982.

Ծանոթագրություններ խմբագրել

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտիրոս Գավուկչյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 697