Մարի Բոնապարտ

Արքայադուստր Մարի Բոնապարտ (ֆր.՝ Marie Bonaparte, հուլիսի 2, 1882(1882-07-02)[1][2][3][…], Սեն Կլու - սեպտեմբերի 21, 1962(1962-09-21)[1][2][3][…], Gassin), գրող, թարգմանչուհի, հոգեվերլուծաբան, Զիգմունդ Ֆրոյդի աշակերտուհին, Ֆրանսիայում հոգեվերլուծության սակրավորը։ Լյուսեն Բոնապարտի ծոռը (կայսր Նապոլեոն Բոնապարտի եղբայրը), Մարիան մեծ կարողություն է ժառանգել մորական պապից, ով հաջողակ գործարար էր և Մոնտե Կառլոն կառուցողներից մեկը։ 1907 թվականին ամուսնացել է կոմս Գեորգիոս Կորֆացու հետ (Գեորգիոս I -ի և Օլգա Կոնստանտինովնայի երկրորդ որդին) և սկսել է կոչվել Հունաստանի և Դանիայի արքայադուստր։

Մարի Բոնապարտ
ֆր.՝ Marie Bonaparte
Ծնվել էհուլիսի 2, 1882(1882-07-02)[1][2][3][…]
Սեն Կլու
Մահացել էսեպտեմբերի 21, 1962(1962-09-21)[1][2][3][…] (80 տարեկան)
Gassin
բնական մահով
ԳերեզմանՏատոյ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունհոգեբան, թարգմանչուհի, գրող և հոգեվերլուծաբան
Գործունեության ոլորտհոգեվերլուծություն
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1][4], գերմաներեն[4] և անգլերեն[4]
Պարգևներ
Սուրբ Օլգայի և Սոֆիայի թագավորական դինաստիայի շքանշան
Ամուսին(ներ)Գեորգիոս, Հունաստանի և Դանիայի արքայազն
Երեխա(ներ)Prince Peter of Greece and Denmark?[2] և Princess Eugénie of Greece and Denmark?
ՀայրՌոլան Բոնապարտ
ՄայրMarie-Félix Blanc?
 Marie Bonaparte Վիքիպահեստում

Ներդրումը հոգեվերլուծության մեջ խմբագրել

Մարի Բոնապարտը պատմության մեջ է մտել որպես վառ ինտելեկտուալ և ֆրանսիացի առաջին հոգեվերլուծաբաններից մեկը։ Նա ֆրանսերեն է թարգմանել և իր միջոցներով հրատարակել Ֆրոյդի գրքերը. «Լեոնարդո դա Վինչիի մի վաղ հիշողություն», «Մի պատրանքի ապագան», «Ուրվագծեր կիրառական հոգեվերլուծության մասին», «Մետահոգեբանություն» և Ֆրոյդի 5 հիմնական կլինիկական դեպքեր։ «Դորա» (1905), «Փոքրիկ Հանսը» (1909), «Առնետով մարդը » (1909), «Շրեբեր» (1911) և «Մարդը գայլերի հետ» (1918) (Ռուդոլֆ Լեվենշտայնի հետ համատեղ)։

1925 թվականին նա ծանոթացել էր Զիգմունդ Ֆրոյդի հետ և սեպտեմբերի 30-ին նրա մոտ սկսում է իր դիդակտիկ հոգեվերլուծությունը։ Չնայած ավանդույթին (երբ վերլուծությունը տևում է մի քանի ամիս) Մարի Բոնապարտը Ֆրոյդի վերլուծությանը ենթարկվել է մինչև 1938 թվականը, երբ Ֆրոյդը ստիպված լքել էր Ավստրիան։ Նա ստեղծում է «Ընդհատվող հոգեվերլուծության» ավանդույթ, երբ վերլուծվողը ապրում է այլ երկրում, և պարբերաբար մեկնում է իր վերլուծաբանի մոտ մի քանի շաբաթով։ Ցայսօր վերլուծության այս ձևը ակտիվորեն գործածվում է Ֆրանսիայի հոգեվերլուծական դպրոցների կողմից։

Մարի Բոնապարտի երկրորդ նորարությունը, որը այսօր դարձել է ավանդույթ, այն էր, որ նա Ֆրանսիայում դարձել էր առաջին պրակտիկ հոգեվերլուծաբանը, ով չուներ բժշկական կրթություն։

Մարի Բոնապարտի և Զիգմունդ Ֆրոյդի փոխաբերական հարաբերությունները անսովոր կերպով էին դրսևորվում։ Այսպես, 1934 թվականին, չնայած Ֆրոյդի ցանկությանը, նա գնում է Ֆրոյդի և Վիլգելմ Ֆլիսի նամակները, որոնք վերջինիս կինը աճուրդի էր հանել։ Կասկածելով, որ Ֆրոյդը կարող էր ոչնչացնել այդ նամակները, ինչպես նա վարվել էր իր մետահոգեբանական աշխատությունների հետ, 1915 թվականին (օրինակ, «Գիտակցություն» գրքի հետ), նա պահում է նամակները իր բանկային պահարանում, և հրատարակում է միայն 1950 թվականին։ Այսօր այդ նամակագրությունը համարվում է ոչ միայն պատմական փաստաթուղթ, որը լույս է սփռում հոգեվերլուծության զարգացման վրա, այլ նաև հաղորդում է Ֆրոյդի նախկինում անհայտ շատ օրիգինալ գաղափարներ։ Այս արարքը խոսում է, Մարիա Բոնապարտի խիզախ և կամային մարդ լինելու մասին։ Եվ այս հատկությունները դարձյալ կծառայեն հոգեվերլուծությանը, երբ մի քանի տարի անց Ֆրոյդը ստիպված կլիներ լքեր նացիստների կողմից օկուպացված Ավստրիան։ Միայն նրա անձնական ջանքերի, ամերիկայի հյուպատոսարանի հետ ունեցած կապերի շնորհիվ նրան հաջողվեց փրկել Ֆրոյդի ընտանիքը և նրա արխիվի մի մասը։ Մյուս մասը և մի շարք ձեռագրեր ոչնչացվել են նացիստների կողմից։ Ֆրոյդի բազմաթիվ բարեկամները (այդ թվում Ֆրոյդի 4 հարազատ քույրերը), որոնց չէր հաջողվել փախչել Ավստրիայից, մահացել են մահվան ճամբարներում։

1926 թվականի նոյեմբերի 4-ին Մարի Բոնապարտը հիմնադրում է առաջին և ցայսօր բավականին հեղինակավոր հոգեվերլուծական ընկերությունը՝ Փարիզի հոգեվերլուծական ընկերությունը։ Նա ընկերության առաջին նախագահ է նշանակում Ռենե Լաֆորգին, իսկ 1927 թվականին Ֆրանսիայում սեփական միջոցներով հիմնադրում և հրատարակում է հոգեվերլուծական ամսագիր՝ «Revue française de psychanalyse»: 1930 թվականին հիմնում է Շանո Դե Գարշ կլինիկան, որը մասնագիտացված էր դեպրեսիայի և տարբեր հոգեկան հիվանդությունների բուժման բնագավառում և զբաղեցնում էր Անտուան դը Սենտ Էքզյուպերիի ընտանիքին պատկանող տարածքը։

Նա Ֆրանսիա է գրավում այդ ժամանակների առաջադեմ հոգեվերլուծաբաններին՝ Ռուդոլֆ Լեվենշտայնին (ապագա վերլուծաբան և Ժան Լակի անհաշտ ընդդիմախոսը), Ռեյմոնդ դե Սոսսյուրին, Շարլյա Օդեին, Հանրի Ֆլունուային, ինչը տարիներ շարունակ Ֆարիզը դարձնում է հոգեվերլուծական մտքի համաշխարհային կենտրոն։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Մարի Բոնապարտի քաղաքական դիրքորոշումը հակասության մեջ է մտնում երիտասարդ վերլուծաբաններ՝ Դանիել Լագաշի, Ժակ Լակի և Ֆրանսուազա Դոլտոյի հետ և հանգեցնում է 1953 թվականի հոգեվերլուծության մեջ առաջին խոշոր ճեղքմանը։

Կինոյում խմբագրել

Մարի Բոնապարտի վերլուծության և Ֆրոյդի հետ հարաբերությունների մասին պատմությունը դարձել է Բենուա Ժակոյի «Արքայադուստր Մարիան» (Princesse Marie, 2004) հեռուստատեսային ֆիլմի նյութը, որտեղ գլխավոր դերը մարմնավորել է Կատրին Դենյովը։

Հիմնական աշխատանքներ խմբագրել

  • Guerres militaires et guerres sociales, Paris, Flammarion, 1920 Le printemps sur mon jardin, P., Flammarion, 1924.
  • Edgar Poe. Étude psychanalytique — avant-propos de Freud, P., éd. Denoël, 1933.
  • Mythes de guerre, Imago Publishing Ltd, 1947.
  • Essais de psychanalyse, Imago Publishing Ltd, 1950.
  • Monologues devant la vie et la mort, Imago Publishing Ltd, 1950.
  • Chronos et Eros, Imago Publishing Ltd, 1950.
  • Les glanes des jours — recueil de maximes dédié à Gustave Le Bon, P., P.U.F., 1950.

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Accerboni Anna Maria et coll., La donna e la psicoanalisi, Ricordo di Marie Bonaparte, Trieste, Biblioteca Cominiana, 1989, 164 p.
  • Bourgeron Jean-Pierre, Marie Bonaparte et la psychanalyse, à travers ses lettres à René Laforgue et les images de son temps, Genève, éditions Slatkine, 1993
  • Céloa Bertin, La dernière Bonaparte, P., Perrin, 1982
  • Mijolla Alain de (1988), Quelques aperçus sur le rôle de la princesse Marie Bonaparte dans la création de la Société Psychanalytique de Paris, Rev. franç. Psychanal., 5, 1988, pp. 1197—1214.
  • Roudinesco Élisabeth, La bataille de cent ans, histoire de la psychanalyse tome 1, P., éd. Ramsay, 1982

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Բոնապարտ» հոդվածին։