Մասրիկի դաշտ

Մասրիկի դաշտ, Գիլ դաշտ, Գիլի դաշտ, Գիլի հարթություն, Զոդի հարթություն, Մազրայի դաշտ, Մազրիայի դաշտ, Մազրիյան հովիտ, Սարզի դաշտ, Սոդքի դաշտ, Սոթքի լեռնադաշտ, հարդավայր Հայաստանի Գեղարքունիքի մարզում Սևանի ավազանի հարավ-արևելքում։ Զբաղեցնում է Մասրիկի ստորին հոսանքի ավազանը։ Բարձրությունը 1900-2000 մ է։ Հարթ մակերևույթն ունի թեքություն դեպի արևմուտք, ծածկված է լճագետաբերուկային նստվածքների հզոր շերտով։ Արևմուտքում՝ նախկին Գիլի լճի տեղում, կան տորֆի պաշարներ։ Մշակում են կարտոֆիլ, հացահատիկ, ծխախոտ, բանջարեղեն և այլն[1]։ Հնում կոչվում էր Սոդքի (հետագայում՝ Մազրայի) դաշտ։ Ունի եոանկյունաձև, հարթ մակերևույթ։ Երկարություն 20 կմ, լայնություն՛ 15 կմ։ Վաղ ժամանակներում ծաձկվաձ է եղել լճի ջրերով։ Կլիման խստաշունչ է՝ ցուրտ ու երկարատև ձմեռներով և զով ամառներով։ Ծածկված է մուգ շագանակագույն հողերով, ունի հիանալի արոտավայրեր։ Բազմանում են մի քանի տեսակի ճահճային թռչուններ։ Արևմտյան կողմում՝ Գիլլի ցամաքած լճի և ճահճուտների տեղում մնացել են 1500 հա տորֆավայրեր, կա շինարարական քար։ Զոդում է գտնվում ոսկու հանքավայր։ Գյուղատնտեսական շրջան է, ոոոգվում է Մասրիկ գետի, նրա վտակների և Մասրիկի ջրանցքի ջրերով։ Մշակում են կարտոֆիլ, ցորեն, ծխախոտ, բանջարեղեն։ Այստեղ պահպանվել են հին և միջնաղարյան մի շարք հուշարձաններ[2]։

Մասրիկի դաշտ
Տեսակհարթավայր
Երկիր Հայաստան
ՎարչատարածքԳեղարքունիքի մարզ
Երկարություն20 կմ
Լայնություն15 կմ
ԲԾՄ1900 մետր և 2000 մետր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 80 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 709 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։