Մանկիկ (անձնանուն)

արական անձնանուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանկիկ (այլ կիրառումներ)

Մանկիկ, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն մանկիկ բառից, որը մանուկ բառի փաղաքշական ձևն է։ Համարվում է նաև Մանկասար անվան կրճատ տարբերակը։ Գրվում է նաև Մանգիկ։ Հիշատակված է 4 անգամ՝ 1764, 1782, 1795 և 1805 թվականների տապանաքարերի վրա[1]։

Մանկիկ
Մանկիկ
Տեսակարական անձնանուն
Սեռարական
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Կապված անուններՄանկասար
Կապված հոդվածներ«Մանկիկ» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Մանկիկ քորեպիսկոպոս Ծղկաց, հիշատակվում է 844 թվականի կալվածագրում[2]։
  • Մանկիկ երեց, ում որդին՝ Գարեգին երեցը, Բագնայրին կալվածքներ և ձեռագրեր նվիրեց 1262 թվականին[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Գ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1946, էջ 202-203 — 742 էջ։
  2. Օրբ․ լր․
  3. Արձանագրություն Շիրակ 119