Մանանա (անձնանուն)

իգական անձնանուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանանա (այլ կիրառումներ)

Մանանա, հայկական իգական անուն։ Առաջացել է հայերեն մանանա՝ «գազպեն» բառից, որն օտար փոխառություն է։ Հիշատակված է 14-րդ, ապա 17-րդ դարերում։ Անվան կրճատ տարբերակներն են՝ Մաննա, Մանան, Մանա և այլն[1]։

Մանանա
Մանանա
Տեսակիգական անձնանուն
Սեռիգական
Նշանակությունգազպեն
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Փաղաքշական ձևերՄաննա, Մանան, Մանա
Կապված հոդվածներ«Մանանա» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Մանանա, կին Հովհաննես քահանայի և մայր Սերովբե քահանայի, որ կազմեց այն Աստվածաշունչը, որ 1313 թվականին ընդօրինակեց Ստեփանոս քահանան Սեբաստիայում[2]։
  • Մանանա իշխանուհի, կին հայոց Լիպարիտ զորավարի, ով 1370 թվականին սպանվեց Սսի կամրջի վրա թուրքերի դեմ պատերազմում[3]։
  • Մանանա, կին Գորք երեցի՝ Մարկոս քահանայի որդու[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Գ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1946, էջ 194 — 742 էջ։
  2. Ձեռագիր Սեբաստիա (ՀԱ 1923, 71)
  3. Թլկր․ 54
  4. Ձեռագիր Հալեպի Ա․ 83 բ