Մակարոնեղեն

Մակարոնեղեն, ցորենի ալյուրից ջրով հունցած և չորացրած խմորից պատրաստված արտադրանք։ Ըստ ձևի և չափսերի՝ մակարոնեղենը բաժանվում է հետևյալ տեսակների. մակարոն, եղջյուրիկներ ու փետուրներ, վերմիշել (թելահայս), լապշա, ձևավոր արտադրանք՝ ականջիկներ, խխունջիկներ, աստղիկներ, պատիճիկներ, օղակներ։ Մակարոնեղենի մի ընդարձակ խումբ է կազմում մակարոնի տեսակները՝ առնվազն 15 սմ երկարությամբ և 1,5 մմ-ից ոչ ավելի պատերի հաստությամբ խողովակաձև արտադրանքը։ Մակարոնեղենի պատրաստման համար օգտագործվում է սպիտակուցներով հարուստ, բարձրորակ ալյուր։ Լավագույն հումքը ցորենի կոշտ սորտերից ստացված ալյուրն է։ Մակարոնեղենի հիմնական արժանիքներն են՝ երկարատև պահելու հնարավորությունը (առանց սննդային ու համային հատկությունները կորցնելու), բարձր սննդարարությունը, պատրաստման դյուրությունը և համային լավ հատկությունները։

Մակարոնեղեն
Ենթատեսակերկար պահպանվող մթերք, կերակուր, Fat-and-oil products and fat-based detergents. Pasta (OKP code - 91 4000)?, ձավարեղեն, մակարոնեղեն և հատիկաընդեղեն և pasta?
Առաջացման երկիր Իտալիայի թագավորություն[1] և  Չինաստան[2]
Հիմնականցորենի ալյուր և rolled dough?
 Pasta Վիքիպահեստում

Պատմական ակնարկ խմբագրել

Հարկ է նշել, որ հայերենում գոյություն ունի Մախառնա բարբառային բառը, որը նշանակում է մակարոնեղեն։

Հայ ժողովուրդն ունի մակարոնեղենի ազգային տեսակներ, որոնք լայնորեն կիրառվել են Հայկական Խոհանոցում դեռեւս անհիշելի ժամանակներից։ Ահա տեսականու որոշ օրինակներ.

. Ականջ; Ականջուկ (պատրաստում են ականջուկապուր)

. Թելխմոր; Թելախմոր (նման է սպագետտիին)

. Արիշտա (ռշտա)

. Տրե (տափակավուն տեսակը)

. Փողուկ (անցքով տեսակը, նման է մակարոնին)

. Թելահայս (նման է վերմիշելին)

. Շղայրի

. Ժահրե (գարու հատիկների մեծության քաղցրահամ խմորե գնդիկներ)

. Փշուրուգ

. Թաթար-բորակի (թաթար՝ էստեղ "արագ, հապճեպ" իմաստով)

Եւ այլն

Մախառնայի վերը նշված տեսակներով ազգային խոհանոցում գոյություն ունեն բազմաթիվ ուտեստներ՝ ապուրներ, փլավներ, աղցաններ։

Ծանոթագրություններ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակարոնեղեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 171