Մախթեշ Ռամոն

Ռամոն (եբրայերեն՝ מכתש רמון‎) — էրոզիոն խառնարան (մախթեշ՝ եբրայերեն՝ מַכְתֵּשׁ‎, մախթեշ) Նեգևի անապատում։

Մախթեշ Ռամոն
Տեսակիջվածք, makhtesh? և Կար
Երկիր Իսրայել
ՎարչատարածքՀարավային մարզ
Քարտեզ
Քարտեզ

Խառնարանն ունի յուրահատուկ ծագում։ Լեռնային ապարների մակերեսային ամուր շերտում հողի բարձրացման արդյունքում ձևավորվել են ճաքեր, որոնց մեջ ներթափանցել է ջուր։ Սկսվել է ներքին, ավելի փափուկ ապարների էրոզիայի և անձրևաջրերով լվացման գործընթացը։ Ձևավորվել է հսկայական ստորգետնյա խոռոչ։ Ժամանակի ընթացքում բարակ վերին շերտը փլուզվել է՝ կազմելով բաց խառնարան։ Միլիոնավոր տարիների ընթացքում այն քայքայվել է սեզոնային անձրևաջրերից և սրա արդյունքում մեծացել չափերով[1]։

Ռամոնի խառնարանում երկար տարիներ իրականացվել է այնպիսի օգտակար հանածոների արդյունահանում, ինչպիսիք են կավը, գիպսը և ավազը։ Մինչև 1994 թվականը այս գործընթացը չէր վերահսկվում պետության կողմից, և հանքները խախտում էին նրա էկոլոգիական վիճակը թափոններով և բնական լանդշաֆտի խախտմամբ։

1998 թվականին Իսրայելի կառավարությունը որոշեց խառնարանի տարածքը պահպանել որպես երկրաբանական արգելոց[1]։ Մշակվել է բնական լանդշաֆտի, ինչպես նաև տարածքում բնակվող վայրի կենդանիների վերականգնման և պահպանման պլան։

Խառնարանի երկարությունը մոտ 40 կմ է, լայնությունը՝ մոտ 9 կմ և խորությունը՝ մոտ 350 մ։ Խառնարանի հատակը գտնվում է ծովի մակարդակից մոտ 500 մ բարձրության վրա։

Պատկերասրահ խմբագրել


Մախտեշ Ռամոն խառնարանի ընդարձակ համայնապատկերը, Իսրայել


Ծանոթագրություններ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մախթեշ Ռամոն» հոդվածին։