Ճիճվային հիվանդություններ

Ճիճվային հիվանդություններ ճիճվային ինվազիա, հելմինթոզներ, հիվանդություններ, որոնք առաջանում են բույսերի, մարդու և կենդանիների օրգանիզմում մակաբույծ որդերի (հելմինթների) ներթափանցումից։

Տարածում խմբագրել

Տարածված են ամենուրեք։ Ճիճվային հիվանդություններց մարդուն հայտնի է շուրջ 150 տեսակ, Ախտահարվում են հետևյալ հարուցիչներով՝ ծծող որդեր (Trematoda), երիզորդեր (Cestoda) և կլոր որդեր (Nematoda

Ըստ մակաբույծ որդերի տեսակի, ճիճվային հիվանդություններ լինում են տրեմատոդոզներ, ցեստոդոզներ, նեմատոդոզներ և այլն։ Մարդկանց մոտ առավել հաճախ հանդիպում են․ տրեմատոդոզներից՝ օպիսթորխոզը, ֆասցիոլոզը, ցեսաոդոզներից՝ դիֆիլոբոթրիոզը, հիմենոլեպիդոզը, աենիիդոզը, էխինոկոկոզը, նևմատոդոզներից՝ ասկարիդոզը, էնտերոբիոզը, անկիլոստոմիդոգը, արիխինելոզը, դրակունկուլոզը, տրիխոցեֆալոզը։

Ըստ համաճարակագիտական առանձնահատկությունների ճիճվային հիվանդությունները բաժանվում են երկու խմբի՝

  • գեոհելմինթոզներ
  • բիոհելմինթոզներ։

Գեոհելմինթոզներ խմբագրել

Զարգացման կենսական ցիկլ

Գեոհելմինթոզների (ասկարիդոզ, տրիխոցեֆալոզ, էնտերոբիոզ, անկիլոստոմիդոզ, ստրոնգիլոիդոզ) հարուցիչներով վարակվում են առանց միջանկյալ տերերի, որդերի ձվիկներով կամ թրթուրներով վարակված ջուրը, բանջարեղենը և մրգերն օգտագործելիս։

Միջանկյալ փուլ խմբագրել

Ճիճվային հիվանդությունները հելմինթոզների (տենիիդոզ, ցեստոդոզ, օպիսթորխոզ, շիստոզոմատոզ, կլոնորխոգ, ոիշաա) հարուցիչների թրթուրները զարգանում են միջանկյալ, երբեմն էլ լրացուցիչ տիրոջ օրգանիզմում, վարակվում են անբավարար եփած միսն ու ձուկն օգտագործելիս։ Առանձին հելմինթների թրթուրներ (օրինակ, [[ֆիլյարիա]ն]երը) մարդու օրգանիզմ են թափանցում արյունածուծ միջատների խայթոցով, որոշները (օրինակ, անկիլոստոմները)՝ մաշկի միջոցով։

Թզուկ երիզորդի համար մարդը և վերջնական, և միջանկյալ տեր է, վարակումը տեղի է ունենում որդի ձվիկներով վարակված իրերի հետ շփվելիս։ Որոշ ճիճվային հիվանդությունների (էխինոկոկոզ, տրիխինելոզ, օպիսթորխոզ) հարուցիչները զարգացման միևնույն փուլում կարող են մակաբուծել թե՛ մարդու, թե՛ կենդանիների օրգանիզմում։ Երբեմն միևնույն անհատի օրգանիզմում կարող են լինել որդերի երկու և ավելի տեսակներ (օրինակ, ասկարիդ և մազագլուխ)։

Տարածվածություն խմբագրել

Ճիճվային հիվանդությունների տարածվածությունը պայմանավորված է բնակավայրերի սանիտարական վիճակով, աշխատանքի և կենցաղի առանձնահատկություններով, բնակլիմայական պայմաններով և այլն։ Ճիճվային հիվանդությունների կլինիկական ընթացքը կախված է մակաբույծի տեսակից, օրգանիզմ թափանցած որդերի քանակից, տեղակայումից, օրգանիզմի ընդհանուր վիճակից և այլն։ Իսկ առաջացած ախտաբանական երևույթները պայմանավորված են գերզգայնության (սենսիբիլիզացիա), հետագայում՝ ալերգիական ռեակցիաներով, թունավորման երևույթներով, հյուսվածքների մեխանիկական վնասվածքներով, որդերի կողմից արյան և սննդանյութերի որոշ մասի (հատկապես վիտամինների) կլանումով։

Ախտորոշում խմբագրել

Ճիճվային հիվանդությունների ընթացքում մարդու օրգանիզմում կարող է մշակվել իմունիտետ։ Ախտորոշումը․ հիվանդի կղանքում մակաբույծ որդերի ձվիկների կամ թրթուրների հայտնաբերմամբ, առանձին դեպքերում՝ իմունոլոգիական մեթոդներով։ Բուժումը պայմանավորված է հիվանդության տեսակով։

Կանխարգելում խմբագրել

Սանհիգիենային կանոնների պահպանում, մսամթերքների և ձկան բավարար ջերմային մշակում։ Բնակչության մեջ պլանային ճիճվաթափության մեթոդների կիրառում։ Ճիճվային հիվանդությունները կենդանիների, տարբեր օրգաններում և հյուսվածքներում մակաբուծում են շուրջ 8000 տեսակ հելմինթներ, որոնցից 2000-ը (խմբավորված կլոր, ժապավենաձև որդերի, տրեմատոդների և ականտոցեֆալների դասերում)՝ գյուղատնտեսական և արդյունագործական կենդանիների մոտ։ Տարածված են ամենուրեք և տնտեսապես մեծ վնաս են պատճառում անասնապահությանը։

Առավել հաճախ հանդիպում են․ տրեմատոդոզներից՝ ֆասցիոլոզը, դիկրոցելիոզը, պարամֆիստոմոզը, թռչունների պրոսթոգոնիմոգը, ցեստոդոզներից՝ մոնիեզիոզը, ֆինոզը, ավիտելինոզը, պաւոախաը, էխինոկոկոզը, նեմատոդոզներից՝ ասկարիդոզը, ասկարիդիոզը, դիկտիոկաուլոզը, արիխինելոզը, թելագիոզը, ականտոցեֆալոզներից՝ պոլիմորֆոզը, ֆիլիկոլիոզը և այլն։ Հելմինթները կարող են առաջացնել օրգանների և հյուսվածքների վնասվածք, ատրռֆիա, լուսանցքի (աղիքների, շնչուղիների, լեղուղիների և այլն) խցանում, արյունահոսություն, թրթուրների միգրացիայի ժամանակ՝ բորբոքումներ, ինչպես նաև սնվելով օրգանիզմի սննդանյութերի հաշվին՝ ավիտամինոզներ և անօրգանական նյութերի քաղց։ Դրանց արտադրած տոքսինները (թույները) օրգանիզմում խախտում են նյութափոխանակությունը։

Պայքարի միջոցառումներ խմբագրել

Կանխար¬գելման և պայքարի միջոցառումներ․ կերակրման և խնամքի պայմանների բարելավում, գոմաղբի կենսաջերմային վարակազերծում, անասնապահական շենքերի, բակերի դեզինվազիա, իսկ բուժման և կանխարգելման նպատակներով՝ ճիճվաթափություն։

Բուժում խմբագրել

Ճիճվային հիվանդությունների բուժման, կանխարգելման և այլ խնդիրների ուսումնասիրմամբ զբաղվում են համապատասխան ինստիտուտները և լաբորատորիաները։ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտում ուսումնասիրվել են մուֆլոնի, բեզոարյան այծի, թռչունների առանձին հելմինթները, հավերի և ոչխարների ցես- տոդների զարգացման փուլերը, մշակվել են ճիճվաթավւման մեթոդներ, իսկ անասնաբուծության և անասնաբուժության ԴՀԻ-ում՝ հորթերի նեոասկարիդոզի, ոչխարների թոքերի նեմատոդների, ֆասցիոլների և այլնի կենսաբանությունն ու այլ հարցեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 98