Ճապոնիայի բանկի փողի թանգարան

Ճապոնիայի բանկի փողի թանգարան (ճապ.՝ 日本銀行金融研究所貨幣博物館 Nihonginkō-kin'yū-kenkyūjo-kahei-hakubutsukan), դրամագիտական թանգարան, որը պատմում է Ճապոնիայի դրամական շրջանառության պատմության մասին։ Թանգարանը գտնվում է Ճապոնիայի կենտրոնական բանկի շենքում (Տոկիո)։ Թանգարանի լրիվ անունն է` «Ճապոնիայի բանկի դրամա-կրեդիտային և տնտեսական հետազոտությունների ինստիտուտի թանգարան»։

Ճապոնիայի բանկի փողի թանգարան
Տեսակդրամի թանգարան և բանկի թանգարան
Երկիր Ճապոնիա
ՏեղագրությունNihonbashi-Hongokuchō?
Հասցե東京都中央区日本橋本石町1-3-1[1]103-0021
Հիմնադրվել էնոյեմբեր 1985
Կայքimes.boj.or.jp/cm/(ճապոներեն)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

1982 թվականին Ճապոնիայի բանկը նշում էր իր 100-ամյակը։ Ի նշանավորումն այդ իրադարձության թանգարան ստեղծելու որոշում ընդունվեց։ Հասարակության համար թանգարանի դռները բացվեցին 1985 թվականի նոյեմբերին։

Էքսպոզիցիա խմբագրել

Թանգարանն իր տրամադրության տակ ունի Արևելյան Ասիայի երկրների դրամագիտական լայն հավաքածուներ։ Դա ավելի քան 200000 տեսակի թղթադրամներ և մետաղադրամներ են, որոնք պատմում են Ճապոնիայի դրամական շրջանառության պատմության, դրանց արտադրության տեխնոլոգիաների և օգտագործման մշակույթի մասին։ Մի առանձին ստենդ նվիրված է կեղծ փողերի տեխնիկային։

Բացի Ճապոնիայի փողերի պատմությունը ներկայացնող ցուցանմուշներից, թանգարանում կան նաև արտասահմանյան դրամական միավորների հավաքածուներ, մասնավորապես Չինաստանի և Նոր Զելանդիայի դրամներ։

2002 թվականին Ճապոնիայի բանկը իր հնագույն ոսկե և արծաթե մետաղադրամները տեղափոխեց թանգարանային ֆոնդին։

2010 թվականին թանգարանում բացվեց այսպես կոչված «Էդոյի շրջանի» (1603-1867) և «Մեյդզի շրջանի» (1868-1912) դրամապանակների մշտական էքսպոզիցիան։

Տեղեկություն այցելուների համար խմբագրել

  • Աշխատանքի ժամերը` 9:30 - 16:30 (16:00-ից հետո մուտքը փակ է)[2]։
  • Փակ է երկուշաբթի օրերին, երբեմն այլ օրերի[3]։
  • Մուտքն անվճար է։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճապոնիայի բանկի փողի թանգարան» հոդվածին։