Ճապոնացիներ

Ճապոնացիներ (ճապ.՝ 日本人 - նիհոնջին), ազգ, Ճապոնիայի հիմնական բնակչությունը[1][2][3][4] (98%-ից ավելին[5])։ Բնակվում են նաև ԱՄՆ-ում, Կանադայում, Բրազիլիայում և Լատինական Ամերիկայի այլ երկրներում։ Խոսում են ճապոներեն։ Ճապոնացիները ներկայումս աշխարհի առավել մեծ էթնիկ խմբերից են. նրանց ընդհանուր թվաքանակը հասնում է 129 միլիոնի (125 միլիոնն ապրում են Ճապոնիայում[6][7]):

Ճապոնացիներ

Ճապոնիայում տարածված կրոնը բուդդայականության մահայանա տարատեսակն է (ունի բազմաթիվ աղանդներ), որին զուգահեռ դավանում են սինտոյականություն։ Սակավ տարածված են սինկրետիկ «նոր կրոնները», առավել սակավ՝ քրիստոնեությունը։ Այժմյան Ճապոնիայում բնակչության մոտ կեսը հավատացյալ չէ։Ճապոնացիների մեջ տեղական տարբերությունները վերանում են։ Ազգագրական յուրահատկությունը պահպանում են միայն որոշ մանր կղզիների և Ռյուկյու կղզեխմբի բնակիչները։

Ճապոնացիները որպես ցեղախումբ ձևավորվել են մթա 1-ին հազարամյակի կեսին,Թայվան հարավից ճապոնական կղզիներ տեղափոխված՝ էնեոլիթյան Յայոյի մշակույթի ցեղերի և այնական, մասնավորապես՝ մալայապոլինեզական տեղաբնիկ ցեղերի միասերման հետևանքով։ 4-րդ դարի առաջին համաճապոնական պետության (Յամատո) առաջացման հետ կազմավորվել է ճապոնական ազգությունը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ճապոնացիները կենցաղով և մշակույթով զգալիորեն մոտեցել են եվրոպական ազգերին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Japan - People». Encyclopædia Britannica.
  2. «Japan. B. Ethnic Groups». Encarta. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 22-ին.
  3. "人類学上は,旧石器時代あるいは縄文時代以来,現在の北海道〜沖縄諸島(南西諸島)に住んだ集団を祖先にもつ人々。" ( 日本人. マイペディア. 平凡社.)
  4. "日本民族という意味で、文化を基準に人間を分類したときのグループである。また、文化のなかで言語はとくに重要なので、日本民族は日本語を母語としてもちいる人々とほぼ考えてよい。" ( 日本人. エンカルタ. Microsoft.)
  5. «Japan Ethnic groups - Demographics». www.indexmundi.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 12-ին.
  6. «World Factbook: Japan». CIA. Վերցված է 2011 թ․ հունվարի 15-ին. (չաշխատող հղում)
  7. Minahan, James B. (2014), Ethnic Groups of North, East, and Central Asia: An Encyclopedia, ABC-CLIO, էջեր 231–233, ISBN 978-1-61069-018-8

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 68
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճապոնացիներ» հոդվածին։