Ղազնևիների պետություն

Ղազնևիների պետություն, ավատատիրական պետություն Մերձավոր Արևելքում (977 - 1186)։ Իշխանության գլուխ էին թյուրքական ծագմամբ Ղազնևիները (արաբ․՝ غزنويون‎‎)։

دولت غزنویان
Ղազնևիների պետություն
 Սամանիների պետություն
 Սաֆարիների պետություն
 Մամունիների պետություն
 Ֆարիղունիների պետություն
977 - 1186 Ղուրիների պետություն 
Սելջուկների կայսրություն 
Քարտեզ


(975 - 1187 թվականներ)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Ղազնի (963 - 1151)
Լահոր (1151 - 1187)
Մակերես 3.400.000 կմ2
Լեզու պարսկերեն, արաբերեն, թուրքերեն
Կրոն Իսլամ
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Ղազնևիներ
Պետության գլուխ սուլթան
Պատմություն

Պատմություն խմբագրել

9-րդ դարի երկրորդ և 10-րդ դարի առաջին կեսերին Խալիֆայությունում աճեցին կենտրոնախույս միտումները, և սկսվեց նրա աստիճանական տրոհումը։ Բազմազգ կայսրությունները,որոնք մեծ մասամբ ձևավորվում էին բռնի ուժով, երկար կյանք չէին ունենում։ Շվեյցարացի հայտնի արևելագետ Ադամ Մեցը (1869-1917) գրել է. «Համաշխարհային կայսրությունների գոյություն ունենալը միշտ պայմանավորված է հանճարեղ տիրակալի առկայությամբ»։ Ուստի պետք է նշել, որ իսլամական պետությունը նույնպես չշեղվեց ընդհանուր օրինաչափությունից։ Արաբամուսլմանական հաղթանակից հետո ձևավորվեց ընդհանուր մուսուլմանական կայսրությունը՝ խալիֆաթը, որպես միասնական տերություն՝ բավական պարզ տարածքային ընդգրկումով։ Ամենուրեք հսկայական չափերի հասած մուսուլմանական համայնքի կոլեկտիվ հասարակական և քաղաքական կամքի բարձրագույն արտահայտողը համարվեց խալիֆայության իշխանությունը, որն 9-րդ դարի երկրորդ կեսից սկսեց թուլանալ։

Մինարեթ Ղազնիում

Միջդինաստիական պատերազմները, որոնք սկիզբ առան Ալ-Ամինի և Ալ-Մամունի ընդհարումներից, և չդադարող պայքարը քաղաքական վարչությունների միջև, դարձան հիմանակն առիթ կենտրոնախույս նահանգների ղեկավարների համար՝ ապստամբություններ բարձրացնելու և անկախանալու համար։ Մյուս կողմից էլ այդ հզորագույն տերությունը պահվում էր զինվորական իշխանության վրա, որի թուլացումն էլ դառնում է տերության դանդաղ տրոհման հիմնական պատճառներից մեկը։ Տարածքային իշխանությունները ձևականորեն ընդունում էին կենտրոնական կառավարության գերակայությունը, բայց վարում էին ինքնուրույն գործունեություն։ Ուստի խալիֆայության կործանումը դառնում է անխուսափելի։

Խալիֆայության տրոհումից հետո առաջացած իշխանություններից էր նաև Ղազնևիների իշխանությունը։ Նրանց իշխանության սկզբնական շրջանում դեռևս չկային ձևավորված այնպիսի գաղափարախոսություններ, որոնք հիմք կդառնային հասարակական տարբեր խավերի միավորման համար։ Պատմիչ Բայահաքի խոսքերով Ղազնևիներին անհրաժեշտ էր մի արքա, որը անհնազանդ ժողովրդին կպահեր մշտական վախի մեջ և կապահովեր նրանց լիակատար հնազանդությունը։ Հայտնի է, որ նրանց իշխանությունը գոյատևել է 975(77)-1186 թվականներին։

Ծագում խմբագրել

Ղազնևիների ծագման մասին շատ քիչ պատմություններ են պահպանվել։ Ղազնևիների նոր ձևավորված իշխանությունը սկսվեց մեծ արագությամբ զարգանալ Սեբուկ-տեգինի օրոք։ Վերջինիս մահից հետո, իր որդի Իսմայիլը պայքար է մղում գահին տիրանալու համար, բայց պարտություն է կրում իր եղբոր՝ Մահմուդի կողմից 998 թվականին Ղազնի ճակատամարտում։ Իշխանության է գալիս Մահմուդը, որը կառավարում է 998-1030 թվականներին։ Դեռևս 995 թվականին Աբու Սալիհը առաջարկեց Մահմուդին, որն այդ ժամանակ Խորասանի ղեկավարն էր, դառնալ կուլամայի` կրոնական ինստիտուտի առաջնորդ։ Նրա կառավարման շրջանն ավելի խաղաղ և նպաստավոր է լինում ներքին և արտաքին կյանքի տարբեր բնագավառների զարգացման համար։ Մահմուդն ուներ երկու որդի, որոնք էլ շարունակում են նրա գործը։ Ավագ որդին` Իբրահիմը, կառավարեց մինչ 1098 թվականը։ Նրա եղբայր Մասուդն իշխանության եկավ, երբ 16 տարեկան էր։ Նրա օրոք կենտրոնական իշխանությունը բավական թուլացավ, և մեծացան կենտրոնախույս ուժերը։ Նրանց վերջին տիրակալը Սուլթան Բահրամ Շահն էր, որը կառավարեց մոտ 35 տարի։ Այսպիսով Ղազնևիների իշխանությունը պահպանվեց մինչ 1186 թվականը։

Կապը այլ երկրների հետ խմբագրել

սուլթան Մահմուդ

Ղազնևիների իշխանությունն ակտիվ փոխհարաբերությունների մեջ էր Օսմանյան Թուրքիայի սուլթանական կառավարության հետ։ Թուրքերը, որոնք այդ ժամանակ առևտրական մենաշնորհն իրենց ձեռքն էին կենտրոնացրել Տրանսոխոնիայում, ժամանակ առ ժամանակ բախումներ էին ունենում Ղազնևիների նորաստեղծ իշխանության հետ։ Սակայն, պետք է նշել, որ սուլթանն անձամբ նրանց իշխանությունների իրականացման գործում ուներ իր անմիջական մասնակցությունը։ Նա էր նշանակում մի շարք կարևոր պաշտոնյաների։ Օրինակ՝ գլխավոր քարտուղար Աբու Ֆաթհ Բուստին, Ահմադ Հասան Մայմանդին, Մահմուդին, Մասքուդին և այլ մարդկանց։ Իշխանության մեջ առանձնացվում էին 5 կարևոր պաշտոնյաներ՝ վեզիր, գլխավոր քարտուղար, բանակի ղեկավար, հետախուզության և փոստային ծառայության ղեկավար, ընդհանուր տնտեսվար։

Նոր ձևավորվող իշխանության համար շատ կարևոր էր բանակի դերը, քանի որ այն ապահովում էր նրանց անվտանգությունը, մասնակցում էր նաև սուլթանի մղած պատերազմներին, որոնք էլ եկամուտի մեծ աղբյուր էին հանդիսանում։ Բանակային ստորաբաժանումների և կարգուկանոնի ձևավորման համար, Ղազնևիներն իրենց աչքի տակ ունեին սուլթանական բանակը։ Այդ ժամանակվա թուրքական բանակի կարևորագույն ու հիմնական բաղադրիչը թուրքական գհուլամն էր, որը հսկում էր սուլթանական պահակակետերն ու ամրոցները և հայտնի էր գհուլաման «սառայ»` ամրոցի պահակախումբ անունով։ Ղազնևիների ներքին ռազմական ուժերում ծառայում արաբներ ու քրդեր, որոնք էլ կազմում էին հեծելազորն ու հետևակը։ Ռազմական ուժերի մեջ մտնող ստրուկներ մեծ մասը հնդիկներ էին։ Ռազմական կյանքում կային որոշ սովորույթներ, որոնք գալիս էին ավելի վաղ շրջանից` Սասանյան Պարսկաստանից։ Այդպիսի օրինակ էր փղերով պատերազմ վարելը։ Ղազնևիների բանակում կարևոր է եղել կարիդի դերը, ով զբաղվում էր նյութական խնդիրների կարգավորմամբ։

Կրոն խմբագրել

Սկզբնական շրջանում նրանց կրոնական կյանքը կարգավորված չէր։ Սակայն, ժամանակի ընթացքում առաջացավ կրոնական ինստիտուտ՝ կուլամա։ Վերջինս դիտվում էր որպես կրոնական-գիտական-դիվանագիտական տարբեր ուղղությունների միասնական համակարգ։ Ղազնևիների մոտ կային առանձին կրոնական դպրոցներ, որտեղ սովորում էին միայն վերնախավի ներկայացուցիչներ։ Այստեղ պատրաստվում էին տարբեր կադրեր՝ սունի կրոնական դասը ղեկավարելու համար։ Ղազնևիները բավական մեծ աջակցություն էին ցույց տալիս այն ժամանակվա սուֆի խմբավորումներին, որոնց ամենանշանավոր դեմքերից էր Աբու Քասիմ ալ-Քուշայրին։

Մշակույթը խմբագրել

Ֆիրդուսու արձանը Թեհրանում

Ղազնևիների մոտ զարգանում էր նաև կրթամշակութային կյանքը։ Նրանք հակված էին այն գաղափարներին, որ լավ ղեկավարություն իրականացնելու համար մարդկանց անհրաժեշտ են բազմաբնագավառ գիտելիքներ։ Ղազնևիների մոտ զարգացավ բժշկագիտությունը, պոեզիան ինչպես նաև գիտության տարբեր բնագավառներ։ Նրանք մեծ նպաստ են ունեցել իրավագիտության ոլորտում՝ ձևավորելով գլխավոր սամանիական դատարան, որը հիմնված էր լուսավորյալ այնպիսի գաղափարների վրա, ինչպիսին էին ռուդաքին ու դաքիքին։ Մեծ թափով վերելք էր ապրում գրականությունը։ Դավլաթ Շահը հայտնում է, որ հայտնի են մոտ 400 ղազնևվին գրողներ։ Դեռևս Մահմուդի և Մասքուդի ժամանակ բացվում են դպրոցներ, որտեղ ուսուցումն հիմնականում իրականացվում էր պարսկերենով, և որոնց հիմնադիրներն էին համարվում Ֆարուկին, Ունսուրին և այլք։ Ղազնևի պատմիչները հիմնականում գրում էին տեղական-տարածաշրջանային պատմություններ, տարեգրություններ։ Ղազնևիների մոտ զարգանում էր նաև գյուղատնտեսությունն ու առևտուրը։ Գյուղատնտեսական հողահանդակները հիմնականում տարածվում էին օազիսներում, որտեղ կային նպաստավոր պայմաններ ոռոգման համար։ Այդ ժամանակ հոսող ջրի մշտական պաշարներով աչքի էր ընկնում Աֆղանստանն ու Հորդանանը, որտեղով հոսում էին Օխուս, Մորգհաբ, Հելմանդ գետերը։ Ղազնևիների մոտ արդյունաբերական հիմնական արտադրանքն իրացվում էր միջին խավի ներկայացուցիչների կողմից։ Ղազնևիներն աչքի էին ընկնում գորգագործության արհեստով։ Տեղական գորգերն ունեին հատուկ նախշեր, որոցով էլ զանազանվում էին։ Արտահանվող գորգերը նույնպես մեծ թիվ էին կազմում։ Ղազնևիների մոտ զարգանում է քարավանային առևտուրը։ Նրանց առևտրական ճանապարհներն հիմնականում կապվում էին Բաղդադի և այդ ժամանակվա կարևորագույն այլ առևտրական կենտրոնների հետ։

Ղազնևիների իշխանությունը պատմության մեջ հիշատակվում է 975-1186 թվականներին։ Այս ընթացքում նրանք կարողացել են ձևավորել ներքին և արտաքին հարաբերությունների որոշակի համակարգ։ Ղազնևիների մոտ ներքին կյանքի բարելավումն ու կատարելագործումն ավելի բարձր աստիճանի վրա է եղել, քան արտաքին նվաճումները։ Ունեցել են նշանավոր ղեկավարներ, որոնց կառավարման ընթացքում էլ զարգացել են տնտեսական-ռազմական-կրթական-մշակութային հարաբերությունները։

Տոհմածառ խմբագրել

 
 
 
 
 
Քարա Բաջքամ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սեբուկ-տեգին
(977-997)
Ղազնայի էմիր
 
Բուղրաչուք
(մահ. 998)
Հերաթի մարզպետ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Մահմուդ
(998-1030)
Ղազնայի սուլթան
 
Աբու ալ-Մուզաֆֆար Նասր
(997- ?)
Բուսթի մարզպետ
 
Իսմաիլ
(997-998)
Ղազնայի էմիր
 
Յուսուֆ
 
 
Հուրրա-յի Քալջի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Մուհամմադ
(1030, 1041)
Ղազնայի սուլթան
 
Մասու'դ I
(1030-1041)
ազնայի սուլթան
 
Աբդ ալ-Ռաշիդ
(1049-1052)
Ղազնայի սուլթան
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
'Աբդ ալ-Ռահման
 
Ահմադ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Մաուդուդ
(1041-1048)
Ղազնայի սուլթան
 
Ալի
(1048-1049)
Ղազնայի սուլթան
 
Ֆարուխ-Զադ
(1053-1059)
Ղազնայի սուլթան
 
Իբրահիմ
(1059-1099)
Ղազնայի սուլթան
 
Մաջդուդ
 
Սայիդ
 
Իզադ-յար
 
Մարդան-շահ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Մասու'դ II
(1048)
Ղազնայի սուլթան
 
 
 
 
 
 
 
 
 
Մասու'դ III
(1099-1115)
Ղազնայի սուլթան
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Շիր-Զադ
(1115-1116)
Ղազնայի սուլթան
 
Արսլան-շահ
(1116-1117)
Ղազնայի սուլթան
 
Բահրամ-շահ
(1117-1157)
Ղազնայի սուլթան
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Խոսրով-շահ
(1157-1160)
Ղազնայի սուլթան
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Խոսրով Մելիք
(1160-1186)
Ղազնայի սուլթան
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղազնևիների պետություն» հոդվածին։