Ձորագլուխ

գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում

Ձորագլուխ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Ծաղկունյաց լեռների արևմտյան լանջին, Քասաղ գետի ձախ կողմում։

Գյուղ
Ձորագլուխ
Ամրոց «Բերդի գլուխ»
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
Այլ անվանումներՁորբերան
Մակերես13,25 կմ²
ԲԾՄ2025 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն305 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ0304
Ձորագլուխ (Հայաստան)##
Ձորագլուխ (Հայաստան)
Ձորագլուխ (Արագածոտնի մարզ)##
Ձորագլուխ (Արագածոտնի մարզ)

Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 39 կմ հյուսիս-արևելք, Թթուջուր գյուղից 4 կմ հյուսիս-արևելք[2], բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2025 մ։ Ձորագլուխ է վերանվանվել 1946 թվականի հուլիսի 15-ին[2][3]։ Նախկինում հայտնի է եղել Գյուլաբ, Գյուլաբլու, Գյուլաբլի, Գյուլապլի և այլն անվանումներով։ Շրջակայքը կանաչապատ է ու ծաղկավետ[2]։

Բնակչություն խմբագրել

Ձորագլուխ գյուղի ազգաբնակչության փոփոխությունը.[4]

ՏարիԲնակչություն
1897703 մարդ[5]
1926771 մարդ[5]
1939796 մարդ[5]
1959489 մարդ[5]
1970459 մարդ[5]
1979356 մարդ[5]
1989385 մարդ[6]
2001366 մարդ[5]
2004325 մարդ[5]
2011305 մարդ[1]


Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյուղում է կա XIX դարի Սուրբ Հովհաննես եկեղեցի։ Գյուղից 1,5 կմ հյուսիս-արևելք գտնվում է X-XII-րդ դարերի «Կարմիր վանք» եկեղեցին, 2 կմ հյուսիս-արևելք՝ մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ. «Խազնաքար» ամրոցը, իսկ 0,7 կմ հյուսիս-արևելք՝ մ.թ.ա. X-VIII-րդ դարերի «Բերդի գլուխ» ամրոցը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. 2,0 2,1 2,2 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 482 — 992 էջ։
  3. admina. «Ձորագլուխ գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Ապարան համայնք | Aniarc» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 31-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  6. Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 761. — 4696 p.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձորագլուխ» հոդվածին։