Համո Բեկնազարյան

հայ կինոռեժիսոր
(Վերահղված է Հ. Բեկնազարյանից)

Համո (Համբարձում) Իվանի Բեկնազարյան (Բեկնազարով) (մայիսի 31, 1892(1892-05-31)[1][2][3], Երևան, Ռուսական կայսրություն[2][3] - ապրիլի 27, 1965(1965-04-27)[4][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ[2][3]), հայ նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան։ «Հայֆիլմ» կինոստուդիայի հիմնադիր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1935)։ 1914 թվականից նկարահանվել է կինոյում՝ հանդես գալով ավելի քան 70 ֆիլմերում։ Դասվել է ռուսական համր կինոյի աստղերի շարքը։

Համո Բեկնազարյան
Ծննդյան թիվ՝մայիսի 31, 1892(1892-05-31)[1][2][3]
Ծննդավայր՝Երևան, Ռուսական կայսրություն[2][3]
Վախճանի թիվ՝ապրիլի 27, 1965(1965-04-27)[4][2][3] (72 տարեկան)
Վախճանի վայր՝Մոսկվա, ԽՍՀՄ[2][3]
Ազգություն՝հայ
Քաղաքացիություն՝Ռուսական կայսրություն
 ԽՍՀՄ
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, կինոդերասան, սցենարիստ և գրող
Պարգևներ՝
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան
2-րդ աստիճանի ստալինյան մրցանակ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ[2]
IMDb։ID 0067384

Կինոօպերատոր Գարուշ Բեկնազարյանի եղբայրն է։

Համո Բեկնազարյանի հուշատախտակը Երևանի Մաշտոցի պողոտայի 54 շենքի պատին

Կենսագրություն խմբագրել

Համո Բեկնազարյանը ծնվել է 1892 թվականի մայիսի 19 ին։ Սովորել է Երևանի, ապա՝ Նեբուռավանի գիմնազիաներում, 1918 թվականին ավարտել է Մոսկվայի առևտրի ինստիտուտը։ Երիտասարդ տարիներին եղել է պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ։ Մարոնի կեղծանունով ելույթներ է ունեցել կրկեսում, մասնակցել միջազգային մրցումների։

1915 թվականից Համո Բեկ կեղծանունով նկարահանվել է Յարոսլավլի, Մոսկվայի կինոստուդիաներում։ Խաղացել է շուրջ 100 դեր։ 1921 թվականից եղել է Վրաստանի լուսժողկոմատի կինոբաժանմունքի վարիչ, ապա՝ կինոստուդիայի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, որտեղ նկարահանել է «Կորսված գանձեր» (1924), «Նաթելլա» (1925) կինոնկարները, որոնք աչքի են ընկնում դինամիկ մոնտաժով, արևելյան էկզոտիկ երանգավորումով։


1925 թվականին հրավիրվել է Երևան Դանիել Դզնունու կողմից և ձեռնամուխ եղել հայկական կինոյի ստեղծմանը։ Նույն թվականին Բեկնազարյանը նկարահանել է «Նամուս» գեղարվեստական ֆիլմը, 1926 թվականին՝ հայկական առաջին կինոկատակերգությունը՝ «Շոր և Շորշորը»։ Կինոյի համր շրջանի լավագույն գործերից են նաև նրա «Զարե» (1926 թ.), «Խասփուշ» (1927 թ.), «Տունը հրաբխի վրա» (1928 թ.) և այլ կինոնկարներ, որոնք խոշոր ներդրում են կինոարվեստի պատմության մեջ։Բեկնազարյանը, համադրելով հայ դերասանական դպրոցի և գրականության բնորոշ առանձնահատկությունները, սկզբնավորել է կինեմատոգրաֆիայի ազգային ոճը։ Այդ սկզբունքը կինոռեժիսորը զարգացրել է իր հնչուն կինոնկարներում. դրանցից առաջինը «Պեպո» (1935 թ.) ֆիլմն էր, որը թեմայի խորությամբ, վառ արտահայտչականությամբ և կինոպատումի հզոր ոճով երևույթ էր նաև համաշխարհային կինոարվեստում։ Նրա «Զանգեզուր» (1938 թ.), «Դավիթ Բեկ» (1944 թ.) ֆիլմերը նվիրված են հայ ժողովրդի պատմությանը։

Բեկնազարյանը նկարահանել է նաև փաստավավերագրական ֆիլմեր՝ «Երկրաշարժ Լենինականում» (1926 թ.), «Երկիր Նաիրի» (1930 թ.) և այլն։ «Երկրորդ քարավան» ֆիլմը, որն ամենայն հավանականությամբ դառնալու էր նրա կարիերայի ամենահաջողված ֆիլմը, մնում է անավարտ, քանի որ նկարահանումները կեսից արգելվում են, իսկ նախագիծը՝ փակվում։ Բեկնազարյանը խոր ցավով և կսկիծով լքում է «Հայֆիլմ» կինոստուդիան ու Հայաստանը և սկսում է ֆիլմեր նկարահանել միջինասիական հանրապետություններում (Ադրբեջանում՝ «Սաբուհի», 1941 թվական, Ուզբեկստանում՝ «Բնակարանամուտի խնջույք», 1954 թվական, Տաջիկստանում՝ «Նասրեդդինը Խոջենթում», 1959 թվական, կինոռեժիսոր Էրազմ Քարամյանի հետ)։

Համո Բեկնազարյանը մահացել է 1965 թվականի ապրիլի 27-ին։ Թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանատանը՝ կնոջ՝ Սոֆյա Վոլխովսկայա-Բեկ-Նազարովայի շիրիմի մոտ։

Նա իր ազգային ինքնատիպ արվեստով մեծապես նպաստել է հայ կինոյի զարգացմանը։

Բեկնազարյանի կյանքին և ստեղծագործությանն անդրադարձել են հայ և օտարազգի բազմաթիվ կինոգետներ։

Բեկնազարյանը հեղինակ է «Հուշեր դերասանի և կինոռեժիսորի» (1965 թվական՝ ռուսերեն, 1968 թվական՝ հայերեն) գրքի։

Բեկնազարյանի անունով է կոչվել Հայֆիլմ կինոստուդիան։

Համո Բեկնազարյանի ծննդյան 125-ամյակին նվիրված նամականիշ, 2017[5]

2017 թվականի հուլիսի 13-ին շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Համո Բեկնազարյանի ծննդյան 125-ամյակը» թեմային[5]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսորական աշխատանքներ խմբագրել

Դերասանական աշխատանքներ խմբագրել

  • 1914 - էնվեր փաշա - Թուրքիայի մատնիչը - պահակ
  • 1915 - Փախստականները (Պատերազմի ճահճուտում ) - Յուրի Նագոռնի
  • 1915 - Առևտրական Վոլգինի երեխաները - Միխայիլ Սմիռնով
  • 1915 - Ողբերգություն «Ինքնաթիռում» - առևտրական
  • 1915 - Իմ խարույկը լույս է տալիս մառախուղում - նկարիչ Կրասոտին
  • 1915 - Օլեսյա
  • 1915 - Աշխարհի հեքիաթ - օպերային երգիչ
  • 1915 - Նաբաթովների ընտանիքի ողբերգությունը - հողատեր Վիկուլով
  • 1915 - Կաղ ազնվականը
  • 1916 - Ուրախ կադրիլ- Օրլով
  • 1916 - Աղջիկներ, ում հետ չեն ամուսնանում
  • 1916 - Դիմակով հոգին
  • 1916 - Խորհրդավոր աշխարհը - Զոլոտնիցին, Էսթետների ակումբի նախագահ
  • 1916 - Կոնստանտինոպոլյան ողբերգություն
  • 1916 - Գեղեցիկ ոտիկներ
  • 1916 - Անվեժ արյունը - Պավլիկ Ադրենին
  • 1916 - Ըմբոստ հոգին
  • 1916 - Կրակոտ դևը - իշխան Նիրաձե
  • 1916 - Վտանգավոր տարիք - Ալեքսանդր Ալչևսկի, միլիոնատիրոջ տղան
  • 1916 - Աշխարհի ողբը - դևերի առաջնորդի որդին
  • 1916 - Հաղթված կուռքը - Սոլնցև
  • 1916 - Թույնից քաղցր - Եվգենի
  • 1916 - Լեքոքի ծերությունը - Լեքոքի որդին
  • 1917 - Կիզիչ կրքերի մարդիկ
  • 1917 - Ճերմակում է սպիտակ առագաստը
  • 1917 - Պայքար երջանկության համար
  • 1917 - Մարգարտե պսակը
  • 1917 - Կոմսուհի Տարտանովսկայի հուշերը
  • 1917 - Ննջեցյալները լռում են - օգնական Լևիտով
  • 1917 - Հաղթողներ և հաղթվողներ - բանաստեղծ Հարալդ
  • 1917 - Ավերված տաճարը
  • 1917 - Ռոկամբոլ
  • 1917 - Թագավորական արքունիքի գաղտնիքները (Գրիշկա Ռասպուտինի սպանությունը) - Յուսուպով
  • 1917 - Խավարի ուժերը - Գրիգորի Ռասպուտին - Յուսուպով
  • 1918 - Երեկոյան զոհ - ռումինացի երաժիշտ Վալեսկո
  • 1918 - Եվա - նկարիչ Լեոնիդ
  • 1918 - Մահվան գնացողը - քանդակագործ Իվար
  • 1918 - Սուտը
  • 1918 - Ողբի և ունայնության պարը - Լեոնիդ Վերիգին
  • 1918 - Օրլովների տան խայտառակությունը - գեներալ Օրլովի որդին
  • 1918 - Հայրենիքը - գեներալ Օրլովի որդին
  • 1918 - Ձկնորսը և կուրտիզանուհին- ձկնորս
  • 1918 - Սատանայի սկերցո-ն - սատանա
  • 1918 - Այդպես եղել է, բայց այդպես չի լինի - Սերգեյ Պոպով
  • 1918 - Երեք գող - Կասկարիլյա
  • 1918 - Մեդուզայի ժպիտը - նկարիչ Մորև
  • 1919 - Կյանքի հավիտենական հեքիաթը - կոմս
  • 1919 - Քավության գավաթը - Յակով Արիս
  • 1922 - Սուրամի ամրոցը- Դուրմիշ-խան

Պարգևներ և կոչումներ խմբագրել

Երկեր խմբագրել

  • А. Бек-Назаров։ автобиографический очерк, 1899 - 1959, М., 1964
  • Записки актёра и кинорежиссера, М., 1965

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Քալանթար Կ., Համո Բեկնազարյան, Եր., 1986
  • Вельтман С. А., Бек-Назаров, М.-Л., 1937

Ֆիլմեր խմբագրել

  • Համո Բեկնազարյան, ԵՓՖՍ, 1972 թ։

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համո Բեկնազարյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համո Բեկնազարյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 380