Հույն Զոռբա (ֆիլմ)

«Հույն Զոռբա» (անգլ.՝ Zorba The Greek, հուն․՝ Αλέξης Ζορμπάς), 1964 թվականին[7] նկարահանված գեղարվեստական ֆիլմ, որի ռեժիսորը Միխալիս Կակոյաննիսն է՝ նկարահանված Նիկոս Կազանձակիսի համանուն վեպի հիման վրա։

Հույն Զոռբա
անգլ.՝ Zorba the Greek և հուն․՝ Αλέξης Ζορμπάς
Երկիր Հունաստան
ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
Ժանրվեպի էկրանավորում, դրամա և երաժշտական ֆիլմ
ՀիմքՀույն Զոռբան
Թվական1964, դեկտեմբերի 16, 1964[1], դեկտեմբերի 14, 1964 և մարտի 26, 1965
Լեզուանգլերեն և հունարեն
ՌեժիսորՄիխալիս Կակոյաննիս[2][3]
ՊրոդյուսերՄիխալիս Կակոյաննիս
Սցենարի հեղինակՆիկոս Կազանձակիս և Միխալիս Կակոյաննիս
ԴերակատարներԷնթոնի Քուին[4][5][6][…], Իրեն Պապաս[4][5][6][…], Լիլա Կեդրովա[5][6][2], Ալան Բեյթս[4][5][6][…], Սոտիրիս Մուստակաս[5][6], Յորգո Վոյագիս[5][6], Յորգոս Ֆուդաս, Պիյա Լինդստրյոմ, Էլենի Անուսակի[5][6], Աննա Կիրիակու և Ջորջ Պան Կոսկատոս[5][6]
ՕպերատորՈւոլտեր Լասալի
ԵրաժշտությունՄիկիս Թեոդորակիս
ՄոնտաժՄիխալիս Կակոյաննիս
Պատմվածքի վայրՀունաստան
Նկարահանման վայրՀունաստան
Կինոընկերություն20th Century Studios
Տևողություն142 րոպե
 Zorba the Greek Վիքիպահեստում

Ֆիլմը երեք անգամ ստացել է «Օսկար» մրցանակ։

Սյուժե խմբագրել

Հունաստան է գալիս հույն ծագմամբ երիտասարդ անգլիացի գրող Բազիլը։ Նա հանդիպում է Զոռբա անունով մի հույնի և ասում նրան, որ գնում է Կրետե, որտեղ հորից ժառանգել է հողամաս և հանք։ Նա երազում է վերածնել ածուխի արդյունահանումը և, հնարավոր է, հաղթահարել ստեղծագործական ճգնաժամը։ Զոռբան համոզում է Բազիլին, որ իրեն իր հետ տանի Կրետե։ Բազիլն ու Զոռբան բախվում են տեղացիների դաժան սովորույթներին, և միայն ընկերությունն է նրանց օգնում հաղթահարել ծագած բոլոր խնդիրները։

Դերերում խմբագրել

ԴերակատարԴեր
Էնթոնի Քուին Ալեքսիս Զոռբա
Ալան Բեյթս Բազիլ
Իրեն Պապաս այրի
Լիլա Կեդրովա մադամ Գորտենզիա
Սոտիրիս Մուստակաս Միմիտոս, պակասամիտ
Աննա Կիրյակու Սոուլ
Էլենի Անուսակի Լոլա
Յորղոս Վոյաձիս Պավլո
Տակիս Էմանուել Մանոլակոս
Յորղոս Ֆունտաս Յորղոս Ֆուդաս
Յորղոս Ֆոունդաս Մավրանդոնի
Կրետե կղզու մարդիկ Կրետե կղզու մարդիկ

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարիստ։ Միխալիս Կակոյաննիս
  • Ռեժիսոր։ Միխալիս Կակոյաննիս
  • Օպերատոր։ Ուոլտեր Լասալի
  • Մոնտաժող։ Ալեքս Արշամբո
  • Կոմպոզիտոր։ Միկիս Թեոդորակիս
  • Նկարիչ։ Վասիլի Ֆոտոպուլոս

Տեխնիկական տվյալներ խմբագրել

Սիրտակի խմբագրել

Սիրտակի պարին ուղեկցող մեղեդին, որը Զոռբան և Բազիլը կատարում են ֆիլմի վերջում, գրել է Միկիս Թեոդորակիսը հատուկ այս ֆիլմի համար։ Ինչպես մեղեդին, այնպես էլ պարը նախկինում հայտնի չէին Հունաստանում։ Էնթոնի Քուինը հիշում է, որ նախորդ օրը ոտքի կոտրվածք ես ստացել և թեև կարող էր դիմանալ առանց գիպսակապի, սակայն չէր կարող պարի ժամանակ ցատկել, ինչպես պահանջվում էր սցենարով։ Նա հանգստացրել է հուսահատ ռեժիսորին՝ ասելով․

Եվ ես պարեցի։ Ես չէի կարող ոտքս բարձրացնել և իջեցնել, ցավն անտանելի էր, բայց ես հասկացա, որ կարող եմ քաշել այն առանց մեծ անհարմարության։ Այսպիսով, ես պարեցի մի անսովոր սահող-քաշող քայլով։ Ես ձգեցի ձեռքերս, ինչպես հունական ավանդական պարերում, և քստքստացրի ավազի վրայով։

Հետագայում Կակոյանիսը հարցրել է նրան, թե ինչպես է կոչվում այդ պարը, ինչին Քուինը պատասխանել է.

Դա սիրտակի է՝ ժողովրդական պար։ Տեղի բնակիչներից մեկն է դա ինձ սովորեցրել[8]։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Ֆիլմը առաջադրվել է «Օսկար» յոթ անվանակարգերում, որոնցից երեքում շահել է.

ՄրցանակԿատեգորիաԴափնեկիրներ և առաջադրվածներԱրդյունքներ
Օսկար (1965)Օսկար լավագույն ֆիլմի համարՄիխալիս Կակոյանիս, պրոդյուսերԱռաջադրված
Օսկար լավագույն ռեժիսորի համարՄիխալիս Կակոյանիս, ռեժիսորԱռաջադրված
Օսկար լավագույն դերասանի համարԷնթոնի Քուին (Ալեքսիս Զոռբայի դերի համար)Առաջադրված
Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համարԼիլյա Կեդրովա (մադամ Գորտենզի դերի համար)Հաղթանակ
Օսկար լավագույն ադապտացված սցենարի համարՄիխալիս Կակոյանիս, սցենարիստ (Նիկոս Կազանձակիսի համանուն վեպի հիման վրա)Առաջադրված
Օսկար լավագույն կինեմատոգրաֆիայի համար (Սև և սպիտակ կինոնկար)Ուոլտեր ԼասալիՀաղթանակ
Օսկար լավագույն արտադրական դիզայնի համար (Սև և սպիտակ կինոնկար)Վասիլիս ՖոտոպուլոսՀաղթանակ
Ոսկե գլոբուս (1965)Ոսկե գլոբուս լավագույն կինոնկար՝ դրամաՄիխալիս Կակոյանիս, ռեժիսորԱռաջադրված
Ոսկե գլոբուս լավագույն ռեժիսորի համարՄիխալիս Կակոյանիս, ռեժիսորԱռաջադրված
Ոսկե գլոբուս լավագույն դերասանուհի՝ դրամաԷնթոնի Քուին (Ալեքսիս Զոռբայի դերի համար)Առաջադրված
Ոսկե գլոբուս երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ կինոնկարԼիլյա Կեդրովա (մադամ Գորտենզի դերի համար)Առաջադրված
Ոսկե գլոբուս լավագույն ֆիլմի համարՄիկիս Թեոդորակիս, կոմպոզիտորԱռաջադրված
BAFTA (1966)BAFTA մրցանակ՝ լավագույն կինոնկարի համարՄիխալիս Կակոյանիս, ռեժիսորԱռաջադրված
Միացյալ ազգերի մրցանակՄիխալիս Կակոյանիս, ռեժիսորԱռաջադրված
BAFTA մրցանակ՝ լավագույն դերասան անվանակարգումԷնթոնի Քուին (Ալեքսիս Զոռբայի դերի համար)Առաջադրված
BAFTA մրցանակ՝ լավագույն դերասանուհիԼիլյա Կեդրովա (մադամ Գորտենզի դերի համար)Առաջադրված

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. (unspecified title)USA.
  2. 2,0 2,1 http://www.cinematografo.it/cinedatabase/film/zorba-il-greco/19321/
  3. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=86795.html
  4. 4,0 4,1 4,2 http://stopklatka.pl/film/grek-zorba
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 http://www.imdb.com/title/tt0057831/fullcredits
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 https://www.filmaffinity.com/en/film526690.html
  7. «Zorba the Greek - Details». AFI Catalog of Feature Films. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  8. Jeremy Arnold. ««Zorba the Greek»» (անգլերեն). tcm.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հույն Զոռբա (ֆիլմ)» հոդվածին։