Բագրատ Հովհաննիսյան

հայ դերասան
(Վերահղված է Հովհաննիսյան Բագրատից)

Բագրատ Գալուստի Հովհաննիսյան (օգոստոսի 13, 1929(1929-08-13)[1], Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 6, 1990(1990-04-06)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1988

Բագրատ Հովհաննիսյան
Ծնվել էօգոստոսի 13, 1929
ԾննդավայրԲաքու, Ադրբեջան
Մահացել էապրիլի 6, 1990
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գործունեության տարիներ1969-1990
Ազգությունհայ
Մասնագիտացումկինոռեժիսոր
սցենարիստ
դերասան
ԱմուսինԱնահիտ Ղուկասյան
Պարգևներ
IMDbID 0644484

Դերասանուհի Անահիտ Ղուկասյանի ամուսինը։

Կենսագրություն խմբագրել

1938 թվականից ապրել է Պարսկաստանում, հայրենադարձվել 1946 թվականին[2]։

Ավարտել է ԵՊՀ ռոմանոգերմանական ֆակուլտետը (1956), իսկ 1957-1961 թվականներին՝ Երևանի Գրականության ինստիտուտի ասպիրանտուրան, այնուհետև՝ Մոսկվայի Համաշխարհային գրականության ինստիտուտը[3]։

1961-1964 թվականներին և 1966-1969 թվականներին աշխատել է Հայֆիլմ կինոստուդիայի սցենար-խմբագրական կոլեգիայում, 1969 թվականից՝ ռեժիսոր, 1965 թվականին՝ ռեժիսոր-ստաժոր Մոսֆիլմ կինոստուդիայում (մասնակցել է Անդրեյ Տարկովսկու «Անդրեյ Ռուբլյով» ֆիլմի ստեղծմանը)։

Առաջին ինքնուրույն ժապավենը «Աղքատի պատիվը» (1969, ըստ Հովհաննես Թումանյանի) կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմն է։

Հովհաննիսյանի հետագա կինոնկարներին՝ «Հնձան» (1973), «Աշնան արև» (1977), «Տերը» (1987, երկուսն էլ՝ Հրանտ Մաթևոսյանի սցենարով), «Ադամամութ» (1988, ըստ Վահագն Գրիգորյանի համանուն վեպի) բնորոշ են ժողովրդի բնավորության շերտերի և կյանքի սուր հակասությունների մեջ թափանցելու միտումը, ազգային հարուստ նկարագիրը, գեղարվեստական լուծումների խորությունը[2]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

ՏարեթիվՖիլմ
1989Եվ կրկնվելու է ամեն ինչ
1983Տերը
1977Աշնան արև
1973Հնձան
1969Չախ-Չախ թագավորը
  • Աղքատի պատիվը

Սցենարիստ խմբագրել

ՏարեթիվՖիլմ
1989Եվ կրկնվելու է ամեն ինչ
1975Իմ սիրտը լեռներում է

Դերերը կինոյում խմբագրել

ՏարեթիվՖիլմԴեր
1972ՍոլյարիսՏարխիե

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 Հայկական Հանրագիտարան «Հայկական Համառոտ Հանրագիտարան»
  3. Բագրատ Հովհաննիսյանի էջը kino-teatr.ru կայքում

Արտաքին հղումներ խմբագրել