Հովհաննես Թումանյանի հուշարձան (Երևան)

Հովհաննես Թումանյանի հուշարձանը Երևանի Ազատության հրապարակում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Թումանյանի հուշարձան (այլ կիրառումներ)

Հովհաննես Թումանյանի հուշարձան, գտնվում է Երևանի Ազատության հրապարակում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի առջև, տեղադրվել է 1957 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հովհաննես Թումանյանի հուշարձան

Հովհաննես Թումանյանի հուշարձանը
Ընդհանուր տեղեկություններ
ԿարգավիճակՀՀ պետական հուշարձան ID 1.6/95.3
ՀամայնքԿենտրոն
Առաջին հիշատակում1939
Գտնվում էԱզատության հրապարակում
Բարձրություն8,5 մ
Քանդակագործ(ներ)Արա Սարգսյան
Ճարտարապետ(ներ)Գրիգոր Աղաբաբյան
Հիմնադրում1939
Նյութբրոնզ, Բջնիի բաց վարդագույն գրանիտ
Շինարարության ավարտնոյեմբերի 17, 1957
Ներկա վիճակկանգուն


Հեղինակներ խմբագրել

Տվյալներ խմբագրել

Հուշարձանը կառուցված է բրոնզից, Բջնիի բաց վարդագույն գրանիտից, բարձրությունը պատվանդանով 8,5 մետր է։

Պատմություն խմբագրել

1957 թվականի նոյեմբերի 17-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի մոտ միաժամանակ տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձանների բացման հանդիսավոր արարողությունը[2]։

2009-2010 թվականներին, Ազատության հրապարակի վերակառուցման աշխատանքերի պատճառով, Թումանյանի և Սպենդիարյանի հուշարձանները ժամանակավորապես հեռացվեցին իրենց տեղերից։ 2010 թ. մայիսին թարմացված արձանները վերադարձան իրենց տեղերը[3]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Նվիրվում է Արա Սարգսյանի ծննդյան 115-ամյակին (1902-1969) (2017)։ Արա Սարգսյան։ Երևան։ «ՎարդՀրատ» ՍՊԸ։ ISBN 978-9939-833-24-8
  2. Արտուշ Խանջյան, Երևանի արձանները, «ՎՄՎ Փրինթ», Երևան, 2004, ISBN 99941-920-1-9
  3. Թումանյանի և Սպենդիարյանի արձանները զբաղեցրեցին իրենց տեղերը

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Թումանյանի հուշարձան (Երևան)» հոդվածին։