Հոռոմ

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում

Հոռոմ,գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանու, մարզկենտրոնից 19 կմ հարավ, Մանթաշ գետի ափերին։ Գտնվում է Երևան-Գյումրի ավտոմայրուղուց 2 կմ հեռավորության վրա, շրջապատված է արգավանդ հանդամասերով։

Գյուղ
Հոռոմ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ՇրջանԱրթիկի շրջան
Առաջին հիշատակումքա.. 8-րդ դար
Մակերես29.8 կմ²
ԲԾՄ1570 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2531[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 244[2]
Փոստային ինդեքս3015
Հոռոմ (Հայաստան)##
Հոռոմ (Հայաստան)

Տները տուֆակերտ են, թեք տանիքով ու հարմարավետ։ Խմելու ջուրը բերված է մոտ 20 կմ հեռավորությունից։

Կլիմա խմբագրել

Կլիման ցուրտ է։ Գյուղում կան դեկորատիվ ու մրգատու ծառեր։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Հոռոմի մշտական բնակչությունը կազմել է 2032, առկա բնակչությունը՝ 1710 մարդ[3]։ 1831 թվականից ի վեր գյուղի բնակիչները հայեր են[4], որոնց նախնիների մասը 1829-1830 թվականներին գաղթել են Կարսից և Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններից[5]։

Հոռոմի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[6].

Տարի18311873189719261939194919701979198920012011
Բնակիչ4591421[4]1939156418671660194918412495[7]21662032[3]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, շաքարի ճակնդեղի, կերային կուլտուրաների մշակությամբ, մեղվաբուծությամբ, անասնապահությամբ։

Օգտակար հանածոներ խմբագրել

Ունի բազալտի պաշարներ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Հոռոմում՝ բլուրների վրա, գտնվում է «Արծնաբերդ» Կիկլոպյան ամրոցը (տեղացիների կոչմամբ՝ Ղալաչի), բարձունքների և լեռնալանջերի վրա նշմարվում են բնակարանների հետքեր։ Այստեղ պեղումներ են կատարել Թորոս Թորամանյանը (1914 թ.- ին), Բ. Պիստրովսկին, Ա. Աջյանը, Լ. Գյուզալյանը (1930 թ.-ին)։ Հոռոմում և շրջակայքում կան հին գերեզմաններ, դամբարաններ։

Հոռոմն ունի սուրբ Հռիփսիմե (1861) և սուրբ Աստվածածին (1868 թ.) եկեղեցիներ, XII-XIII դդ. «Թուխ Մանուկ» մատուռ։

Հասարակական կառույցներ խմբագրել

Ունի միջնակարգ դպրոց (իբրև տարրական դպրոց բացվել է 1868 թ.- ին), մշակույթի տուն, մանկապարտեզ և հիվանդանոց։

2016 թվականին համայնքում ստեղծվել է մարզահրապարակ՝ խրախուսելու համայնքի առողջ ապրելակերպը։

Հայտնի Հոռոմեցիներ խմբագրել

Այստեղ է ծնվել Սովետական Միության հերոս, փոխգնդապետ Վ. Օգանեսովը (Հովհաննիսյան), Սովետական Միության հերոս, երկաթուղային Թ. Պողոսյանյ, բանասիրական գիտություննորի դոկտոր Գ. Վ. Աբգարյանը (1920

Ավանդություն խմբագրել

Գոյություն ունի անվանման ծագման երկու ավանդություն․

  • Անիի թագավորի Հռիփսիմե անունով աղջիկը ժամանակին եկել է այստեղ ամառանոց։ Ղալաչի լեռան վրա նա հիմնել է մի փոքրիկ ամրոց։ Այդ աղջկա անունով գյուղը կոչվել է Հոռոմ՝ Հռիփսիմե։
  • Պարսկաստանում ապրող մի հռոմեացի ժամանակին եկել է այստեղ, գյուղ հիմնել, որը նրա անունով կոչվել է Հոռոմ[8][9][10][11]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ԱՎԾ տվյալներ
  2. http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 437
  6. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 122» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 5-ին.
  7. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 759
  8. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
  9. Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
  10. Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  11. Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ խմբագրել