Հոլոդոմոր

ուկրաինացի ժողովրդի ցեղասպանությունը ԽՄԿԿ(բ) ղեկավարության և ԽՍՀՄ կառավարության կողմից 1932-1933թթ., արհեստական ​​զանգվածային սովի կազմակեր

Հոլոդոմոր (ուկրաիներեն՝ Голодомор, «Սովասպանդ»[1]), խորհրդային իշխանության կողմից Ուկրաինայում 1932-1933 թվականներին կազմակերպված արհեստական սով, որին զոհ է գնացել մինչև 7.5 միլիոն ուկրաինացի[2]։

Սովից մահացածը Խարկովի փողոցում, 1932

Պատմություն խմբագրել

Հոլոդոմորի քաղաքական սահմանումն ըստ երկրների.      Ճանաչված է որպես ցեղասպանություն      Ճանաչված է որպես ոչնչացման ակտ      Սահմանված չէ

Ուկրաինայի համար այս աննախադեպ ցեղասպանության զոհերն էին հատկապես գյուղացիները, որոնցից ստալինյան պետության ներկայացուցիչները առգրավվեցին ողջ պարենամթերքը[3]։ Արգելվում էր մահվան պատճառ նշել «սովը», այն փոխարինվում էր կամ «հյուծվածություն», կամ էլ «մահվան պատճառն անհայտ է» գրություններով, իսկ սովի մասին տեղեկությունների տարածումը խիստ պատժվում էր։

Որպես ցեղասպանություն ճանաչվել է մի շարք պետությունների (ԱՄՆ, Ավստրալիա, Իտալիա, Լեհաստան, Իսպանիա, Բրազիլիա, Արգենտինա և Կանադա) կողմից[4]

Ուկրաինայում աշխատում է Ազգային հիշողության ուկրաինական ինստիտուտը, որի հիմնական առաքելությունն է այս հարցի լուսաբանումը[5]։

Աշխարհի մի շարք երկրներում բացվել են Հոլոդոմորի հուշարձաններ։ Ուկրաինայում կա Հոլոդոմորի զոհերի մի քանի հուշարձան[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Jones, Adam (2010). Genocide: A Comprehensive Introduction. Taylor & Francis. էջ 194. ISBN 9780415486187.
  2. «Ukrainian S.Kulchitskii, 2002». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
  3. "The famine of 1932–33", Encyclopædia Britannica
  4. Law of Ukraine "On Holodomor 1932–1933 in Ukraine
  5. «ՀՈԼՈԴՈՄՈՐ»-Ը ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ
  6. ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԳՈԼՈԴՈՄՈՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ