Հոգեգալուստ
Հոգեգալուստ, քրիստոնեության գլխավոր տոներից՝ նվիրված առաքյալների վրա Սուրբ Հոգու «իջնելու» կրոնական ավանդությանը։ Տոնվում է Զատկից 50 օր հետո (վերջինիս շարժականության համապատասխան՝ տատանվում է մայիսի 10-ից հունիսի 13-ը)։ Հոգեգալուստը Մովսես մարգարեին Աստծո «տասը պատվիրանների» շնորհման հուդայական տոնի քրիստոնեական վերափոխումն է։ Պահպանելով հին տոնը՝ եկեղեցին նրան տվեց այլ մեկնաբանում, այդ օրը առաքյալներն Սուրբ Հոգուց ստացան քրիստոնեությունը քարոզելու «մարգարեական շնորհ», «մովսեսական օրենքը» փոխարինվեց «ավետարանական օրենքով»։ Հոգեգալուստը յուրովի նվիրված է նաև Սուրբ երրորդության (Հայր, Որդի և Սուրբ Հոգի պաշտամունքին)։ Ներսես Շնորհալի կաթողիկոսի (1166—73 թթ.) սահմանած կարգի համաձայն՝ Հայոց եկեղեցին Հոգեգալուստը տոնում է մեկ շաբաթ շարունակ։
Հոգեգալուստ | |
---|---|
![]() | |
Տեսակ | Քրիստոնեական տոն, Նորվեգիայի տոներ, տոներ Շվեդիայում, Աստվածաշնչյան հասկացություն, point in time with respect to recurrent timeframe?, public holidays in Denmark? և public holidays in the Netherlands? |
Ենթադաս | Great Feasts of the Orthodox Church? և Eastertide? |
Ամսաթիվ | Զատիկ + 49 օր[1] |
Շաբաթվա օր | կիրակի |
Կրոն | քրիստոնեություն |
Ի հիշատակ | Pentecost? |
Նախորդ | Exaudi? |
Ծանոթագրություններ
- ↑ Calendarium Romanum (լատ.): Ex decreto Sacrosancti Œcumenici Concilii Vaticani II instauratum auctoritate Pauli PP. VI promulgatum. Editio typica — Civitas Vaticana: 1969. — P. 20.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 503)։ ![]() |
🔥 Top keywords: Գլխավոր էջՎերաբերական (խոսքի մաս)Սպասարկող:ՈրոնելՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2023ՇաղկապՄակդիրԿապ (խոսքի մաս)ՄակբայԴերբայԿատեգորիա:Բնակավայրեր առանց փոստային ինդեքսի նշմանԴերանունԿատեգորիա:Հոդվածներ բնակավայրերի մասին առանց կատեգորիաների ՎիքիպահեստումՈւղիղ խնդիրՍեռական հարաբերությունՀայաստանԱնորոշ դերբայՍահմանական եղանակԲայԴերբայական դարձվածՈրոշիչԽոսքի մասերԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըՋրծաղիկԱծական անունՆերգոյական հոլովԱնուղղակի խնդիրՀատկացուցիչԱրամ ԽաչատրյանԱծանցՀովհաննես ԹումանյանՊարույր ՍևակՀունիսի 5ՍաղմոսավանքՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ԾաղկեվանքՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀայերենի այբուբենՎարդավառԳոյական անուն