Հնդկական եղեգնաթռչնակ

Հնդկական եղեգնաթռչնակ
Հնդկական եղեգնաթռչնակ
Հնդկական եղեգնաթռչնակ
Դասակարգում
ԵնթատիպՈղնաշարավորներ (Vertebrata)
ԴասԹռչուններ (Aves)
ԵնթադասՏիպիկ թռչուններ (Neognathae)
ՎերնակարգNeoaves
ԿարգՃնճղուկազգիներ (Passeriformes)
ԸնտանիքAcrocephalidae
ՑեղԵղեգնաթռչնակներ (Acrocephalus)
ՏեսակՀնդկական եղեգնաթռչնակ (A. agricola)
Միջազգային անվանում
Acrocephalus agricola
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Հնդկական եղեգնաթռչնակ (լատին․՝ Acrocephalus agricola), շահրիկների ընտանիքին պատկանող թռչուն։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Acrocephalus agricola

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Փոքր Ասիայում, Կովկասում, Հյուսիսային Իրանում, Հյուսիսային Հնդկաստանում, Հիմալայներում, Չինաստանում։ Հայաստանում հայտնաբերված է Արմավիրի մարզի Մասիս քաղաքի մոտ, բնադրման վայրում և Արարատի մարզի Արմաշի ձկնաբուծական տնտեսությունում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Հայաստանում չվող տեսակ է, որը բնադրավայրերում հանդիպում է ապրիլից մինչև սեպտեմբեր, ապրում և բնադրում է եղեգնուտներում, հավանաբար տարեկան երկու անգամ, մայիս-հունիսին։ Դնում է 3-6 ձու, որոնց զարգացումը տևում է 12 օր[1]։

Պահպանություն խմբագրել

Հայաստանում հազվագյուտ տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում որպես վտանգված տեսակ։

Վերջին տարիներին կազմում է սակավաթիվ գաղութներ։

Բները կարող են ոչնչանալ ձկնաբուծական տնտեսություններում, եղեգնուտներն այրելու հետևանքով։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկական եղեգնաթռչնակ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկական եղեգնաթռչնակ» հոդվածին։