Հեշտոցի սնկային վարակ

Հեշտոցի սնկային վարակ, հայտնի նաև ինչպես կանդիդային վուլվովագինիտ և հեշտոցային կաթնախտ, իրենից ներկայացնում է հեշտոցում սնկերի հավելյալ աճ, ինչը բերում է հեշտոցի գրգռման[1][5]։ Ամենահաճախ հանդիպող ախտանիշը հեշտոցի քորն է, որը կարող է խիստ արտահայտված լինել[1]։ Այլ ախտանիշները ներառում են՝ այրոցի զգացում միզելիս, մածուցիկ, սպիտակ հեշտոցային արտադրություն, որը չունի սպեցիֆիկ տհաճ հոտ, ցավ սեռական հարաբերության ընթացքում և կարմրություն հեշտոցի շուրջ[1]։ Ախտանիշները հաճախ ավելի արտահայտված են դառնում հիվանդի դաշտանային ցիկլից առաջ[2]։

Հեշտոցի սնկային վարակ
Կանդիդային վուլվովագինիտով տառապող կնոջ հեշտոցի թաց քսուկ, որտեղ երևում են Candida albicans-ի պսևդոհիֆերը՝ շրջապատված հեշտոցի կլորավուն էպիթելային բջիջներով։
Տեսակվարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ
ՊատճառԿանդիդայի ավելորդ հավելյալ աճ[1]
Հիվանդության ախտանշաններՀեշտոցի քոր, այրոց միզելու ժամանակ, սպիտակ և մածուծիկ հեշտոցային արտադրություն, ցավ սեռական ակտի ժամանակ, կարմրություն հեշտոցի շուրջ[1]
Բժշկական մասնագիտությունԳինեկոլոգիա
ՀՄԴ-10B37.3
ՀոմանիշներԿանդիդային վուլվովագինիտ, հեշտոցային կաթնախտ
Ռիսկի գործոններՀակաբիոտիկներ, հղիություն, շաքարային դիաբետ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ[2]
ԱխտորոշումՀեշտոցային արտադրության հետազոտում[1]
Տարբերակիչ ախտորոշումՔլամիդիա, գոնորեա, բակտերիալ վագինոզ[1][3]
ԲուժումՀակասնկային դեղամիջոցներ[4]
Հանդիպման հաճախականությունԿյանքի որոշ հատվածում կանանց 75%-ը[1]
 Vaginal yeast infection Վիքիպահեստում

Հեշտոցի սնկային վարակները առաջանում են Candida-ների հավելյալ աճի հետևանքով[1]։ Այս սունկը նորմայում առկա է հեշտոցում քիչ քանակությամբ[1]։ Այն չի դասակարգվում որպես սեռական ճանապարհով փոխանցվող վարակ, սակայն, այն ավելի հաճախ հանդիպում է այն անձանց մոտ, որոնք հաճախակի ունենում են սեռական հարաբերություն[2][1]։ Ռիսկի գործոններ են հակաբիոտիկները, հղիությունը, դիաբետը և ՄԻԱՎ/ՁԻԱՀ[2]։ Պարզ շաքարներ պարունակող սնունդի չարաշահումը նույնպես կարող է դեր ունենալ[1]։ Նեղ հագուստը, ներքնազգեստի տեսակը և անձնական հիգիենան չեն հանդիսանում ռիսկի գործոններ[2]։ Ախտորոշումը դրվում է հեշտոցային արտադրության հետազոտության հիման վրա[1]։ Քանի որ ախտանիշները նման են սեռավարակներին, քլամիդիոզին և գոնորեային, ապա խորհուրդ է տրվում ստուգել նաև վերջիններիս առկայությունը[1]։

Չնայած փաստերի բացակայությանը, բամբակյա ներքնազգեստ և ազատ հագուստ կրելը խորհուրդ է տրվում, որպես կանխարգելիչ միջոցառում[2][1]։ Ներլվացումներից և բուրավետ հիգիենայի միջոցներից խուսափումը նույնպես խորհուրդ է տրվում[1]։ Բուժումը իրականացվում է հակասնկային դեղամիջոնցերով[4]։ Այն կարող է լինել ինչպես քսուկ, օրինակ՝ կլոտրիմազոլ, այնպես էլ բերանացի ընդունման դեղամիջոց, օրինակ՝ ֆլուկոնազոլ[4]։ Պրոբիոտիկները արդյունավետ չեն ակտիվ վարակների դեպքում[6]։

Կանանց մոտ 75%-ը կյանքի որևէ հատվածում ունենում է հեշտոցի սնկային վարակի առնվազն մեկ դեպք, մինչդեռ մոտավորապես կեսը ունենում են ամենաքիչը 2 դեպք[1][7]։ Մոտավորապես 5%-ը ունենում են ավելի քան 3 վարակ մեկ տարվա ընթացքում[7]։ Այն հանդիսանում է հեշտոցի բորբոքման երկրորդ ամենատարածված պատճառը՝ բակտերիալ վագինոզից հետո[3]։

Նշաններ և ախտանիշներ խմբագրել

Հեշտոցային հայելիով զննում կանդիդային վուլվովագինիտի դեպքում, երևում է մածուցիկ, կաթնաշոռի նման զանգված հեշտոցի առաջային պատին։ Նկարի կենտրոնի մոտ երևում է թեթևակի էրիթեմատոզ հիմքը, որտեղից քերվել է զանգվածի մի մասը։

Հեշտոցային կաթնախտի ախտանիշներն են՝ վուլվայի (ամոթույքի) քոր, վուլվայի ցավոտություն և գրգռում, ցավ կամ դիսկոմֆորտի զգացում սեռական ակտի ժամանակ, ցավ կամ դիսկոմֆորտ միզելիս (դիզուրիա) և հեշտոցային արտադրություն, որը սովորաբար անհոտ է[8]։ Այն կարող է լինել նոսր և ջրային, կամ մածուցիկ ու սպիտակ, ինչպես թղթի մածուկը կամ կաթնաշոռը։

Վերը նշված կաթնախտի ախտանիշների հետ միասին կարող են առկա լինել նաև վուլվովագինալ բորբոքման ախտանիշներ։ Վուլվովագինալ բորբոքման ախտանիշներն են՝ հեշտոցի և վուլվայի էրիթեմա (կարմրություն), հեշտոցային ճեղքվածություն (ճաքճքած մաշկ), էդեմա (հեղուկների կուտակման հետևանքով այտուցվածություն), նաև ծանր դեպքերում արբանյակային վնասվածքներ (վերքեր շրջակա հատվածներում)։ Սա հազվադեպ է հանդիպում, բայց կարող է խոսել այլ սնկային վարակի, կամ հերպես սիմպլեքս վիրուսի (վիրուս, որը առաջացնում է գենիտալ հերպես) առկայության մասին[9]։

Հեշտոցային կանդիդիազը շատ հազվադեպ կարող է բերել նորածինների մոտ բնածին կանդիդիազի զարգացման[10]։

Պատճառներ խմբագրել

Սնկային վարակ։

Հեշտոցի սնկային վարակների հիմնական հարուցիչն է հանդիսանում Candida albicans տեսակի սունկը։ Candida albicans-ը տարածված սունկ է, որը բնակվում է բերանում, մարսողական ուղիներում և հեշտոցում՝ առանց որևէ ախտանիշ առաջացնելու[11]։ Candida-ի հավելյալ աճի պատճառները այդքան էլ պարզ չեն[12], բայց կան մի քանի նախատրամադրող գործոններ։

Դեղամիջոցներ խմբագրել

Վարակը հանդիպում է բերանացի հակաբիոտիկների կուրս ընդունող կանանց մոտավորապես 30%-ի մոտ[2]։ Լայն սպեկտրի հակաբիոտիկները ոչնչացնում են հեշտոցի առողջ բակտերիաները, օրինակ՝ Lactobacillus-ները։ Այս բակտերիաները նորմայում օգնում են սահմանափակել սնկերի գաղութացումը[13][14]։ Օրալ հակաբեղմնավորիչների դերը վիճելի է[2]։

Հղիություն խմբագրել

Հղի կանանց մոտ էստրոգենների բարձր մակարդակը ավելի հավանական է դարձնում սնկային վարակի զարգացումը։ Հղիության ընթացքում կանդիդա սունկը ավելի տարածված է և կրկնվող ինֆեկցիան ավելի հավանական է[2]։ Կան նախնական փաստեր, որ անախտանիշ կանդիդային վուլվովագինիտի բուժումը հղիների մոտ նվազեցնում է վաղաժամ ծննդաբերության ռիսկը[15]։

Ապրելակերպ խմբագրել

Մինչդեռ ինֆեկցիան կարող է զարգանալ առանց սեռական հարաբերության, վերջիններիս բարձր հաճախականությունը մեծացնում է վտանգը[2]։ Անձնական հիգիենայի մեթոդները կամ նեղ հագուստը, ինչպիսին են զուգագուլպաները և ստրինգերը, չեն մեծացնում ռիսկը[2]։

Հիվանդություններ խմբագրել

Վատ վերահսկվող շաքարային դիաբետով հիվանդների մոտ ինֆեկցիայի զարգացման հաճախականությունը ավելի մեծ է քան նրանց մոտ, ովքեր վերահսկում են շաքարի մակարդակը[2]։ Կաթնախտի առաջացման հավանականությունը նաև բարձրանում է, եթե առկա է ընկճված իմունային համակարգ[9], օրինակ՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ, կամ նրանց մոտ, ովքեր ստանում են քիմիաթերապիա։

Առավել հազվադեպ հանդիպող վարակների տեսակներ խմբագրել

Մինչդեռ Candida albicans-ը հանդիսանում է հեշտոցային կաթնախտի հետ ամենահաճախ ասոցացվող սունկը, սնկերի այլ տեսակներ նույնպես կարող են առաջացնել նման ախտանիշներ։ 370 պացիենտ, ում մոտ առկա էր հաստատված հեշտոցի սնկային վարակ, ներառող Հունգարական հետազոտությունը հայտնաբերել է վարակների հետևյալ տեսակները[16]։

  • Candida albicans: 85.7%
  • Ոչ-albicans Candida (8 տեսակ)։ 13.2%
  • Saccharomyces cerevisiae: 0.8%
  • Candida albicans և Candida glabrata: 0.3%

Ոչ-albicans Candida հաճախ հանդիպում է հեշտոցային կաթնախտի բարդացած դեպքերում, երբ առաջնային բուժումը արդյունավետ չէ։ Այս դեպքերը հիմնականում հանդիպում են ընկճված իմունային համակարգ ունեցող անձանց մոտ[17]։

Ախտորոշում խմբագրել

Հեշտոցային արտադրության միկրոսկոպիկ հետազոտություն կանդիդային վուլվովագինիտի դեպքում, երևում են Candida albicans-ի պսևդոհիֆերը։ Ձախում երևում է քլամիդոսպորը։

Վուլվովագինալ կանդիդոզը կանդիդա տեսակի սնկի հավելյալ քանակի առկայությունն է, ի հավելում հեշտոցային բորբոքման[3]։ Կաթնախտի առկայությունը ախտորոշվում է հետևյալ երեք մեթոդներից որևէ մեկով․ հեշտոցային արտադրության միկրոսկոպիկ հետազոտություն, մանրէային կուլտուրա կամ հակածիններ որոշում[3]։ Արդյունքները կարող են նկարագրվել, որպես բարդացած կամ չբարդացած։

Չբարդացած խմբագրել

Չբարդացած կաթնախտի մասին խոսվում է, երբ առկա է ավելի քիչ քան 4 դեպք մեկ տարվա ընթացքում, ախտանիշները մեղմ են կամ չափավոր, այն հավանաբար առաջացրել է Candida albicans-ը, և չկան ուղեկցող վիճակներ, օրինակ՝ ընկճված իմունային համակարգ։

Բարդացած խմբագրել

Բարդացած կաթնախտի դեպքում առկա է կաթնախտի չորս և ավելի դեպք մեկ տարվա ընթացքում, կամ առկա են վուլվովագինալ բորբոքման ծանր ախտանիշներ։ Այն նաև համարվում է բարդացած եթե զուգորդվում է հղիության, վատ վերահսկվող դիաբետի, ընկճված իմունային համակարգի հետ, կամ եթե կաթնախտի հարուցիչը Candida albicans-ը չէ[9]։

Կրկնվող խմբագրել

Վերարտադրողական տարիքում գտնվող կանանց մոտ 5-8%-ը մեկ տարվա ընթացքում կունենան սիմպտոմատիկ կանդիդային վարակի չորս կամ ավելի դեպք․ այս վիճակը կոչվում է կրկնվող վուլվովագինալ կանդիդիազ[18][19]։ Քանի որ հեշտոցի կամ աղիների գաղութացումը կանդիդայի կողմից հիմնականում հանդիպում է չկրկնվող ախտանիշներով հիվանդների մոտ, ապա կրկնվող սիմպտոմատիկ վարակները չեն հանդիսանում պարզապես կանդիդայի առկայության հետևանք։ Կա վարկած, որ կրկնվող վուլվովագինալ կանդիդիազը առաջանում է գաղութացման նկատմամբ հատկապես ինտենսիվ բորբոքային ռեակցիայի հետևանքով։ Կանդիդայի հակածինները կլանվում են հակածին ներկայացնող բջիջների կողմից, ինչը խթանում է ցիտոկինների արտադրությունը և լեյկոցիտների ու նեյտրոֆիլների ակտիվացումը, ինչը հետագայում առաջացնում է բորբոքում և այտուց[20][21]։

Բուժում խմբագրել

Հիմնականում խորհուրդ են տրվում հետևյալ բուժումները՝

Կարճաժամկետ տեղային միջոցները (այսինքն, մեկ դեղաչափ, 1-3 օր տևողությամբ) արդյունավետ կերպով բուժում են կանդիդային վուլվովագինիտը։ Տեղային ազոլային դեղամիջոցները ավելի արդյունավետ են քան նիստատինը։ Ազոլներով բուժումը բերում է թերապիան ավարտած կանանց 80-90%-ի մոտ ախտանիշների և ախտածին գաղութների վերացմանը[4]։

Այս դեպքում կիրառվող քսուկները և մոմիկները ունեն յուղային հիմք և կարող են թուլացնել լատեքսային պահպանակների և դիաֆրագմաների ադյունավետությունը։ Հակասնկային դեղամիջոցները հեշտոցային կաթնախտի դեպքերի 20%-ում հանդիսանում են ոչ արդյունավետ։ Համարվում է, որ կաթնախտի բուժումը ձախողվել է, եթե ախտանիշները պահպանվում են 7-14 օր։ Կան բուժման ձախողման բազմաթիվ պատճառներ։ Օրինակ՝ եթե վարակը այլ բնույթի է՝ բակտերիալ վագինոզ (աննորմալ հեշտոցային արտադրության ամենատարածված պատճառ)[9]։

Կրկնվող խմբագրել

Ոչ հաճախակի կրկնումների ամենահեշտ և քիչ ծախսատար բուժումը հանդիսանում է ինքնաախտորոշումը և տեղային միջոցների վաղ օգտագործումը[24]։ Այնուամենայնիվ, կանայք, ում վիճակը մինչ այս ախտորոշվել է որպես կանդիդային վուլվովագինիտ, պարտադիր չէ, որ կարողանան ինքնուրույն ախտորոշել այն՝ կրկնման դեպքում։ Հետևաբար, ցանկացած կին, ում ախտանիշները պահպանվում են առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի օգտագործումից հետո, կամ ովքեր ունենում են ախտանիշների ախտադարձ 2 ամսվա ընթացքում, պետք է պարտադիր հետազոտվեն հիվանդանոցում[4]։ Տեղային միջոցների ոչ պետքական կամ անտեղի օգտագործումը հաճախ հանդիպող երևույթ է, և կարող է բերել վուլվովագինիտի այլ պատճառների բուժման հետաձգմանը, ինչը հանգեցնում է ավելի վատ ելքերի[4]։

Եթե առկա են կանդիդային վուլվովագինիտի ավելի քան չորս կրկնվող դեպքեր մեկ տարվա ընթացքում, խորհուրդ է տրվում ավելի երկարաժամկետ բուժում, օրինակ՝ բերանացի ընդունման ֆլուկոնազոլ՝ հաջորդիվ երկրորդ և երրորդ դեղաչափերի կիրառումով, համապատասխանաբար 3-րդ և 7-րդ օրերին[25]։

Ավելի քան տարեկան չորս էպիզոդների դեպքում կիրառվող բուժման այլ մեթոդ է հանդիսանում 10 օր տևողությամբ օրալ կամ տեղային բուժումը, որին հաջորդում է 6 ամսվա ընթացքում շաբաթական մեկ անգամ բերանացի ֆլուկոնազոլի կիրառումը[23]։ Կանդիդային վուլվովագինիտի դեպքերի մոտավորապես 10-15%-ի հարուցիչն են հանդիսանում ոչ-albicans Candida տեսակները[26]։ Ոչ-albicans տեսակները ունեն ֆլուկոնազոլի նկատմամբ ավելի մեծ դիմադրողունակություն[27]։ Հետևաբար, բուժման ընթացքում ախտանիշների կրկնության կամ կայունության դեպքում ցուցված է սպեցիֆիկության և հակասնկային դիմադրության թեստերի անցկացում, ինչը կօգնի ընտրել ճիշտ հակասնկային բուժում[25]։

Այլընտրանքային բժշկություն խմբագրել

Կանանց մոտ 40%-ը փնտրում են այլընտրանքային միջոցներ հեշտոցի սնկային վարակի բուժման համար[28]։ Փորձառական միջոցներից են խոտաբույսային միջոցները, պրոբիոտիկները կամ հեշտոցային թթվայնեցնող պրեպարատները[28]։ Այլ ալտերնատիվ բուժման մոտեցումները ներառում են՝ հակաբեղմնավորիչների փոփոխություն, սեռական զուգընկերոջ բուժում և գենցյան վիոլետ[28]։ Սակայն այս բուժումների արդյունավետությունը չի հետազոտվել[28]։

Պրոբիոտիկները (հաբեր կամ յոգուրտներ) չեն նվազեցնում հեշտոցի սնկային վարակի հանդիպման հաճախականությունը[29]։ Չի հայտնաբերվել ոչ մի արդյունավետություն ակտիվ վարակի դեպքում[6]։ Կանդիդային վարակը բուժելու և կանխելու միտված պրոբիոտիկներից են լակտոբացիլային ֆերմենտ RC-14-ը, լակտոբացիլային ֆերմենտ B-54-ը, լակտոբացիլ ռամնոզուս GR-1-ը, լակտոբացիլ ռամնոզուս GG-ն և լակտոբացիլուս ացիդոֆիլուսը[30]։

Չկան ոչ մի փաստեր, որ կապացուցեն հատուկ մաքրող դիետաների և աղիքային հիդրոթերապիայի արդյունավետությունը հիվանդության կանխարգելման մեջ։

Համաճարակաբանություն խմբագրել

Հեշտոցի սնկային վարակի դեպքերի քանակը այնքան էլ պարզ չէ, քանի որ այս հիվանդությամբ տառապողները հաճախ չեն դիմում հիվանդանոց, և այն հիմնականում ախտորոշվում է կլինիկապես՝ առանց լաբորատոր հետազոտությունների[30]։

Կանդիդիազը հանդիսանում է հեշտոցային վարակների ամենահաճախ հանդիպող 3 պատճառներից մեկը՝ բակտերիալ վագինոզի և տրիխոմոնիազի հետ միասին[3]։ Կանանց մոտավորապես 20 տոկոսը վարակվում են տարին մեկ անգամ[3]։ Կանանց մոտ 75%-ը կյանքի ընթացքում ունենում են ինֆեկցիայի առնվազն մեկ դեպք[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 «Vaginal yeast infections fact sheet». womenshealth.gov. 2014 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 5-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Sobel, JD (2007 թ․ հունիսի 9). «Vulvovaginal candidosis». Lancet. 369 (9577): 1961–71. doi:10.1016/S0140-6736(07)60917-9. PMID 17560449.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Ilkit, M; Guzel, AB (August 2011). «The epidemiology, pathogenesis, and diagnosis of vulvovaginal candidosis: a mycological perspective». Critical Reviews in Microbiology. 37 (3): 250–61. doi:10.3109/1040841X.2011.576332. PMID 21599498.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Workowski KA, Berman SM (August 2006). «Sexually transmitted diseases treatment guidelines, 2006». MMWR Recomm Rep. 55 (RR-11): 1–94. PMID 16888612. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 20-ին.
  5. James, William D.; Berger, Timothy G.; և այլք: (2006). Andrews' Diseases of the Skin: clinical Dermatology. Saunders Elsevier. էջ 309. ISBN 0-7216-2921-0.
  6. 6,0 6,1 Abad, CL; Safdar, N (June 2009). «The role of lactobacillus probiotics in the treatment or prevention of urogenital infections – a systematic review». Journal of Chemotherapy (Florence, Italy). 21 (3): 243–52. doi:10.1179/joc.2009.21.3.243. PMID 19567343.
  7. 7,0 7,1 Egan ME, Lipsky MS (September 2000). «Diagnosis of vaginitis». Am Fam Physician. 62 (5): 1095–104. PMID 10997533. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 6-ին.
  8. Mendling W, Brasch J (2012). «Guideline vulvovaginal candidosis (2010) of the German Society for Gynecology and Obstetrics, the Working Group for Infections and Infectimmunology in Gynecology and Obstetrics, the German Society of Dermatology, the Board of German Dermatologists and the German Speaking Mycological Society». Mycoses. 55 Suppl 3: 1–13. doi:10.1111/j.1439-0507.2012.02185.x. PMID 22519657.
  9. 9,0 9,1 9,2 9,3 'Thrush, vaginal', NHS Choices A-Zhttp://www.nhs.uk/Conditions/Thrush/Pages/Prevention.aspx
  10. Skoczylas, MM; Walat, A; Kordek, A; Loniewska, B; Rudnicki, J; Maleszka, R; Torbé, A (2014). «Congenital candidiasis as a subject of research in medicine and human ecology». Annals of Parasitology. 60 (3): 179–89. PMID 25281815.
  11. «Vaginal yeast infection». MedlinePlus. National Institutes of Health. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 14-ին.
  12. Watson, C. J.; Grando, D.; Garland, S. M.; Myers, S.; Fairley, C. K.; Pirotta, M. (2012 թ․ հուլիսի 26). «Premenstrual vaginal colonization of Candida and symptoms of vaginitis». Journal of Medical Microbiology. 61 (Pt 11): 1580–1583. doi:10.1099/jmm.0.044578-0. PMID 22837219.
  13. «Yeast infection (vaginal)». Mayo Clinic. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 14-ին.
  14. Sobel JD (March 1992). «Pathogenesis and treatment of recurrent vulvovaginal candidiasis». Clin. Infect. Dis. 14 Suppl 1: S148–53. doi:10.1093/clinids/14.Supplement_1.S148. PMID 1562688.
  15. Roberts, CL; Algert, CS; Rickard, KL; Morris, JM (2015 թ․ մարտի 21). «Treatment of vaginal candidiasis for the prevention of preterm birth: a systematic review and meta-analysis». Systematic Reviews. 4: 31. doi:10.1186/s13643-015-0018-2. PMC 4373465. PMID 25874659.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  16. Nemes-Nikodém, Éva; Tamási, Béla; Mihalik, Noémi; Ostorházi, Eszter (2015 թ․ հունվարի 1). «Vulvovaginitis candidosában előforduló sarjadzógomba-speciesek» [Yeast species in vulvovaginitis candidosa]. Orvosi Hetilap (Hungarian). 156 (1): 28–31. doi:10.1556/OH.2015.30081. PMID 25544052.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. Sobel, Jack. «Vulvovaginal Candidiasis». UpToDate. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 26-ին.
  18. Obel JD (1985). «Epidemiology and pathogen- esis of recurrent vulvovaginal candidiasis». Am J Obstet Gynecol. 152 (7 (Pt 2)): 924–35. doi:10.1016/S0002-9378(85)80003-X. PMID 3895958.
  19. Spinillo A, Pizzoli G, Colonna L, Nicola S, De Seta F, Guaschino S (1993). «Epidemiologic characteristics of women with idiopathic recurrent vulvovaginal candidiasis». Obstet Gynecol. 81 (5 (Pt 1)): 721–7. PMID 8469460.
  20. Fidel PL Jr; Sobel JD (1996). «Immunopathogen- esis of recurrent vulvovaginal candidiasis». Clin Microbiol Rev. 9 (3): 335–48. doi:10.1128/CMR.9.3.335. PMC 172897. PMID 8809464.
  21. Sobel JD, Wiesenfeld HC, Martens M, Danna P, Hooton TM, Rompalo A, Sperling M, Livengood C, Horowitz B, Von Thron J, Edwards L, Panzer H, Chu TC (August 2004). «Maintenance fluconazole therapy for recurrent vulvovaginal candidiasis». N. Engl. J. Med. 351 (9): 876–83. doi:10.1056/NEJMoa033114. PMID 15329425.
  22. Ratcliffe, Stephen D.; Baxley, Elizabeth G.; Cline, Matthew K. (2008). Family Medicine Obstetrics (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 273. ISBN 978-0323043069. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  23. 23,0 23,1 23,2 Pappas, PG; Kauffman, CA; Andes, DR; Clancy, CJ; Marr, KA; Ostrosky-Zeichner, L; Reboli, AC; Schuster, MG; Vazquez, JA; Walsh, TJ; Zaoutis, TE; Sobel, JD (2015 թ․ դեկտեմբերի 16). «Clinical Practice Guideline for the Management of Candidiasis: 2016 Update by the Infectious Diseases Society of America». Clinical Infectious Diseases. 62 (4): e1-50. doi:10.1093/cid/civ933. PMC 4725385. PMID 26679628.
  24. Ringdahl, EN (2000 թ․ հունիսի 1). «Treatment of recurrent vulvovaginal candidiasis». American Family Physician. 61 (11): 3306–12, 3317. PMID 10865926.
  25. 25,0 25,1 Ramsay, Sarah; Astill, Natasha; Shankland, Gillian; Winter, Andrew (November 2009). «Practical management of recurrent vulvovaginal candidiasis». Trends in Urology, Gynaecology & Sexual Health. 14 (6): 18–22. doi:10.1002/tre.127.
  26. Sobel, JD (2003). «Management of patients with recurrent vulvovaginal candidiasis». Drugs. 63 (11): 1059–66. doi:10.2165/00003495-200363110-00002. PMID 12749733.
  27. Sobel, JD (1988). «Pathogenesis and epidemiology of vulvovaginal candidiasis». Annals of the New York Academy of Sciences. 544 (1): 547–57. Bibcode:1988NYASA.544..547S. doi:10.1111/j.1749-6632.1988.tb40450.x. PMID 3063184.
  28. 28,0 28,1 28,2 28,3 Cooke G, Watson C, Smith J, Pirotta M, van Driel ML (2011). «Treatment for recurrent vulvovaginal candidiasis (thrush) (Protocol)». Cochrane Database of Systematic Reviews. 5: CD009151. doi:10.1002/14651858.CD009151.
  29. Jurden, L; Buchanan, M; Kelsberg, G; Safranek, S (June 2012). «Clinical inquiries. Can probiotics safely prevent recurrent vaginitis?». The Journal of Family Practice. 61 (6): 357, 368. PMID 22670239.
  30. 30,0 30,1 Xie HY, Feng D, Wei DM, Mei L, Chen H, Wang X, Fang F (November 2017). «Probiotics for vulvovaginal candidiasis in non-pregnant women». Cochrane Database Syst Rev. 11: CD010496. doi:10.1002/14651858.CD010496.pub2. PMC 6486023. PMID 29168557.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեշտոցի սնկային վարակ» հոդվածին։