Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հենան (այլ կիրառումներ)

Հենան, նահանգ Չինաստանում, Հուանհե և Հուայհե գետերի միջին և ստորին հոսանքների ավազանում։ Տարածությունը 160 հզ. կմ քառակուսի է է, բնակչությունը՝ 50,3 միլիոն (1975), վարչական կենտրոնը՝ Չժենգջոու։ Հենանի արևելյան մասը գտնվում է Չինական մեծ հարթավայրում, նահանգի արևմտյան մասի մեջ են մտնում Ցինլին և Տայխանշան լեռների ճյուղավորումները։ Գետային ցանցը խիտ է։ Հենանը Չինաստանի կարևոր հողագործական շրջաններից է։ Հիմնական պարենային կուլտուրաներն են ցորենը, եգիպտացորենը, գաոլյանը, ընդեղենը, բրինձը, պալարապտուղները։ Երկու տարում հավաքում են դաշտային կուլտուրաների 3 բերք։ Մշակում են նաև բամբակ, գետնընկուզ, ծխախոտ, քնջութ, թեյ։ Զբաղվում են այգեգործությամբ։ Համեմատաբար զարգացած է թեթև և սննդի արդյունաբերությունը։ Ծանր արդյունաբերության հիմնական ճյուղը ածխի արդյունաբերությունն է։ Կա մետաղաձուլություն, մեքենաշինություն, քիմիական, ցեմենտի, թղթի արդյունաբերություն, արհեստագործական արտադրություն։ Հիմնական արդիական կենտրոններն են Չժենչժոուն, Լոյանը, Պինդինշանը, Սինսյանը, Անյանը և այլն։

Բնակավայր
Հենան
չինարեն՝ 河南省
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Ներքին բաժանումՉժենչժոու, Կայֆին, Լոյան, Pingdingshan?, Անյան, Hebi?, Xinxiang?, Ցզյացզո, Puyang?, Xuchang?, Լուոհե (քաղաքային շրջան), Sanmenxia?, Nanyang?, Շանցյու, Xinyang?, Zhoukou?, Zhumadian? և Jiyuan?
Հիմնադրված է1949 թ.
Մակերես167 000 կմ²
Բնակչություն99 365 519 մարդ (2020)[1]
Ժամային գոտիUTC+8
Պաշտոնական կայքhenan.gov.cn
Հենան (Չինաստան)##
Հենան (Չինաստան)

Անվանում խմբագրել

Անվանումը կազմված է չինարեն հե ― «գետ» և նան ― «հարավ» բառերից, այսինքն նշանակում է «գետից հարավ»․ նկատի է առնվում Հուանհե գետը, որի միջին և ստորին հոսանքի ավազանում գտնվում է նահանգը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.stats.gov.cn/english/PressRelease/202105/t20210510_1817188.html
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 352