Հասմիկ (անձնանուն)

իգական անձնանուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հասմիկ (այլ կիրառումներ)

Հասմիկ, հայկական իգական անուն։ Առաջացել է համանուն ծաղկի անունից[1]։

Հասմիկ
Հասմիկ
Տեսակիգական անձնանուն
Սեռիգական
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Կապված հոդվածներ«Հասմիկ» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Բագնայրի արձանագրություններից մեկում հիշատակված է Հայսմիկ[2], բայց սեռն ու թվականը հայտնի չէ։ Այլ աղբյուրներում հիշատակված չէ, որից Հրաչյա Աճառյանը ենթադրում է, որ Հասմիկ անձնանունը նորահնար է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Գ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1946, էջ 518-519 — 742 էջ։
  2. Շիրակ 121