Հասարակ հերպես

Հասարակ հերպես (Herpes Simplex), վիրուսային ինֆեկցիա, որն առաջացնում է հասարակ հերպես վիրուսը[1]։ Ինֆեկցիաները խմբավորվում են կախված ինֆեկցված մարմնի հատվածների։ Բերանային հերպեսը ներառում է դեմքը և բերանը։ Առաջանում են փոքր խմբավորված բշտիկներ կամ կարող է առաջացնել կոկորդի ցավ[2][3]։ Սեռական համակարգի հերպեսը , հայտնի որպես ուղղակի հերպես, արտահայտվում է նվազագույն ախտանշաններով, առաջանում են բշտիկներ որոնք բացվելով առաջացնում են փոքր խոցեր[1]։ Սովորաբար բուժումը տևում է երկուսից չորս շաբաթ[1]։ Ծակոցային կամ կրակոցային ցավերը կարող են սրվել մինչև բշտիկների առաջացումը[1]։ Հերպեսը ցիկլային հիվանդություն է.ակտիվ շրջանին հաջորդում է առանց ախտանշանների շրջանը[1]։ Առաջին շրջանը հաճախ ավելի ծանր է և կարող է զուգորդվել տենդով, մկանային ցավերով,մեծացած լիմֆատիկ հանգույցներով ու գլխացավով[1]։ ժամանակի ընթացքում ակտիվ շրջանի հաճախականությունը եւ ծանրությունը նվազում է[1]։ Հասարակ հերպեսը կարող է առաջացնել այլ խանգարումներ.այն կարող է ընդգրկել մատները[4], առաջացնել աչքերի հերպես[5], գլխուղեղի հերպես[6], նեոնատալ հերպես որը ախտահարում է նորածիններին[7]։

Հասարակ հերպես
Herpes(PHIL 1573 lores).jpg
Տեսակվարակիչ հիվանդություն, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
ՊատճառHuman alphaherpesvirus 1? և Human herpesvirus 2?
Փոխանցման ձևկոնտակտային փոխանցում, օդակաթիլային փոխանցում և placental transmission?
Հիվանդության ախտանշաններՊապուլա, low-grade fever?, Կոշտուկ և ավշային հանգույցների բորբոքում
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն և մաշկաբանություն
Commons-logo.svg Herpes simplex Վիքիպահեստում

Հասարակ հերպես վիրուսը ունի երկու տիպ. տիպ 1(ՀՀՎ-1) և տիպ 2 (ՀՀՎ-2)[1]։ ՀՀՎ-1 սովորաբար ախտահարում է բերանային շրջանը մինչդեռ ՀՀՎ-2 ախտահարում է սեռական համակարգը[3]։ Դրանք փոխանցվում են հիվանդ մարդուց կենսաբանական հեղուկների կամ վնասվածքների ուղղակի շփման հետևանքով[1]:Այն կարող է փոխանցվել նաև ախտանշանների բացակայության դեպքում[1]։ Սեռական համակարգի հերպեսը դասվում է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների շարքին[1]։ Այն կարող է փոխանցվել երեխային ծննդաբերության ընթացքում[1]։ Վարակումից հետո վիրուսը տեղափոխվում է նյարդային բջջի մարմին զգայական նյարդաթելերով, որտեղ նրանք ապրում են ողջ կյանքի ընթացքում[3]։ Հիվանդությունը կարող է կրկնվել իմունային ֆունկցիայի անկման, սթրեսի և արևի լույսի ազդեցության հետևանքով[3][8]։ Բերանի և սեռական համակարգի հերպեսը սովորաբար ախտորոշվում է ներկա ախտանշաններով[3]։ Ախտորոշումը հաստատվում է վիրուսային կուլտուրաներով կամ բշտիկներից վերցրած հեղուկում ՀՎ ԴՆԹի հայտնաբերման միջոցով[1]։ Նախկին հիվանդացությունը կարող է հաստատվել արյան մեջ հայտնաբերելով ՀՎ նկատմամբ հակամարմիններ սակայն նոր հիվանդացության ժամանակ դրանք բացակայում են[1]։

ՍՀ վարակներից խուսափելու ամենաարդյունավետ միջոցը վագինալ, օռալ և անալ սեքսից խուսափումն է[1]։ Պահպանակի օգտագործումը նվազեցնում է ռիսկը[1]:Տարածումը նվազում է նաև վարակված մարդու կողմից հակավիրուսային միջոցների ամենօրյա օգտագործման շնորհիվ[1]։ Պատվաստանյութ գոյություն չունի և վարակվելու դեպքում բուժում գոյություն չունի[1]։ Ախտանշանների բուժման համար կարող է օգտագործվել պարացետամոլ (ացետամինոֆեն) և տեղային լիդոկային[3]։ Հակավիրուսային միջոցներով բուժումը (ացիկլովիր և վալացիկլովիր) կարող է նվազեցնել ախտանշանների ծանրությունը[1][3]։

ՀՀՎ-1 կամ ՀՀՎ-2- ի համաշխարհային չափանիշները չափահասների շրջանում կազմում են 60-95%[9]։ ՀՀՎ-1 սովորաբար ձեռք է բերվում մանկական հասակում[1]։ Հաճախականությունը մէծանում է տարիքային աճին զուգընթաց[9]։ ՀՀՎ-1ի հաճախականությունը ցածր սոցիալ-տնտեսական կարգավիճակի պոպուլյացիաներում 70-80% է և 40% -ից 60% բարձր սոցիալ-տնտեսական կարգավիճակի պոպուլյացիաներում[9]։ 2003 թվականին ամբողջ աշխարհում ՀՀՎ-2 վարակված են եղել 536 միլիոն մարդ (բնակչության 16 տոկոսը), որոնց մեջ մեծամասնություն են կազմել կանայք[10]։  ՀՀՎ-2ով վարակվածների մեծ մասը անտեղյակ են իրենց հիվանդությունից[1]։ Անվանումը ծագել է հերպես բառից որը նշանակում է «տարածվել» և բնորոշում է բշտիկների տարածումը[11]։

Ախտանշաններ

 
Հերպես վարակ

ՀՀՎ վարակը առաջացնում է տարբեր խանգարումներ։ Մաշկի կամ լորձաթաղանթի հասարակ վարակը կարող է ախտահարել դեմքի և բերանի շրջանը (օռօֆացիալ հերպես),ՍՀ (գենիտալ հերպես) կամ ձեռքերը։ Առավել ծանր ախտանշաններ առաջանում են երբ վիրուսը ախտահարում է աչքերը (հերպետիկ կերատիտ) կամ ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը վնասելով գլխուղեղը (հերպետիկ էնցեֆալիտ)։ Անբավարար կամ ճնշված իմունային համակարգ ունեցող մարդիկ, ինչպիսին են նորածինները, տրանսպլանտացիայի ռեցիպիենտները, ՁԻԱՀ ունեցողները հակված են ծանր բարդությունների։ ՀՀՎը կարող է զուգորդվել նաև երկբևեռ խանգարման ճանաչողական դեֆիցիտով[12] և Ալցհեյմերի հիվանդությամբ չնայած դրանք հիմնականում պայմանավորված են հիվանդի գենետիկայով։

Համենայն դեպս ՀՀՎ երբեք չի հեռանում օրգանիզմից իմունային համակարգով։ Առաջնային վարակի հետևանքով առաջնային վարակի տեղում վիրուսը մտնում է նյարդաթելերի մեջ,տեղափոխվում է դեպի նեյրոնային բջջի մարմին և դառնում է գաղտնի հանգույցում[13]։ Առաջնային վարակի հետևանքով օրգանիզմը արտադրում է հակամարմիններ, որոնք համապատասխանում են ՀՀՎ-ի որոշակի տեսակին և կանխում են այդ տեսակի հետագա վարակումը։ ՀՀՎ-1ով վարակված անհատների մոտ բերանային վարակումից հետո առաջացած սերոկոնվերսիան կանխում է հավելյալ ՀՀՎ-1ի վարակումը ինչպիսին են օրինակ ձեռքերի հերպեսը, ՍՀ հերպեսը և աչքի հերպեսը:Նախկին ՀՀՎ-1ի սերոկոնվերսիան կարող է նվազեցնել ՀՀՎ-2ի ախտանշանները, չնայած դրան ՀՀՎ-2ով դեռ հնարավոր է վարակվել։ ՀՀՎ-2ով վարակված բազմաթիվ մարդիկ ախտանշաններ չեն ունենում։ Ախտանշան չունեցող անհատները նկարագրվում են որպես ասիմպտոմատիկ կամ ենթակլինիկական հերպես կրողներ[14]։

ՏեսակՆկարագրությունՆկար
Հերպետիկ գինգիվոստոմատիտՀաճախ առաջնային ինֆեկցիայի սկզբնական արդյունք է հերպետիկ գինգիվոստոմատիտը։ Այն ավելի ծանր է արտահայտվում քան շրթնային հերպեսը, որը հաճախ ավելի ուշ է առաջանում։
Շրթնային հերպեսՎարակը առաջանում է լորղաթաղանթի կամ վնասված մաշկի հետ վիրուսի շփման հետևանքով։
ՍՀ hերպեսԸստ ախտանշանների ՀՀՎ-1 կամ ՀՀՎ-2 ՍՀ առաջնային վարակի տիպիկ դրսևորում են սեռական օրգանների արտաքին մակերեսին գտնվող վարակված բշտիկների և վեզիկուլների խմբերը, որոնք ցավոտ են լինում։
Ձեռքերի հերպես և Հերպես գլադիատորումՁեռքերի հերպեսը ցավոտ վարակ է, որը սովորաբար ախտահարում է մատները։ Երբեմն վարակը արտահայտվում է ոտքերի կամ եղունգների կուտիկուլայի վրա։ Անհատները որոնք զբաղվում են կոնտակտային սպորտաձևերով ինչպիսին են ըմբշամարտը, ռեգբին և ֆուտբոլը երբեմն ձեռք են բերում ՀՀՎ-1 հայտնի ինչպես հերպես գլադիատորում, ըմբիշների հերպես, գորգային հերպես, որի դեպքում առաջանում են խոցեր դեմքի, պարանոցի և ականջների մաշկի վրա:Ախտանշանները ներառում են ջերմություն, գլխացավ, ցավոտ կոկորդ և նշիկների մեծացում:Այն երբեմն ախտահարում է աչքերը կամ կոպերը։
Հերպետիկ էնցեֆալիտ և հերպետիկ մենինգիտԳլխուղեղի ՀՎ առաջանում է երբ վիրուսը փոխանցվում է ծայրամասային հատվածից. դեմքի ՀՀՎ-1 վերակտիվացումից հետո։ Այն փոխանցվում է եռորյակ նյարդի նյարդային աքսոնով դեպի ուղեղը։ ՀՀՎ-ը վիրուսային էնցեֆալիտի ամենատարածված պատճառն է։ Գլխուղեղային վարակի դեպքում վիրուսը հիմնականում տեղադրվում է քունքային բլթում։ ՀՀՎ-2ը Մոլեռեթի մենինգիտի ամենատարածված պատճառն է, որը կրկնակի վիրուսային մենինգիտի տեսակ է։
Կերակրափողի հերպեսԱխտանիշները կարող են ներառել ցավոտ կլլում (օդինոֆագիա) և դժվար կլլում (դիսֆագիա)։ Այն հաճախ կապված է իմունային անբավարարվածության հետ (օրինակ, ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ով, իմունոսուպրեսիա, օրգանի փոխպատվաստում

Այլ

Նորածինների հասարակ հերպեսը ՀՀՎ է նորածինների մոտ։ Այն հազվադեպ հանդիպող սակայն ծանր վիճակ է, որը սովորաբար փոխանցվում է մորից երեխային վերտիկալ ճանապարհով։ Իմունային անբավարարության ժամանակ ՀՎ մաշկի արտասովոր վնասվածքների պատճառ կարող է դառնալ։ Դրանցից ամենազարմանալին մաշկի վրա գծային էրոզիաների առաջացումն է որոնք նման են դանակի կտրվածքի[15]։ Հերպետիկ էկզեման քրոնիկ ատոպիկ դերմատիտով հիվանդների ՀՀՎ-ով ախտահարումն է, որի դեպքում հերպեսը տարածվում է մաշկի էկզեմատոզ հատվածներում[16]։

Հերպետիկ կերատոկոնյունկտիվիտը, որպես առաջնային վարակ, սովորաբար առաջացնում է շաղկապենու և կոպերի այտուց (բլեֆարոկոնյուկտիվիտ), եղջերաթաղանթի վրա առաջանում են քոր առաջացնող փոքր սպիտակ վնասվածքներ։

Հերպետիկ սիկոզը ՀՀՎ առաջնային կամ կրկնակի ախտահարման ախտանշան է որը ախտահարում է մազի ֆոլիկուլը[16][17]։

Բելլի կաթված

Բելլի կաթվածը դիմային պարալիզի տեսակ է, որի հիմնական պատճառը անհայտ է[18]։ Հնարավոր է որ այն ՀՀՎ-1ի վերակտիվացման արդյունք է։ Քանի որ ՀՀՎ-ն հայտնաբերվել է մեծ թվով անհատների մոտ, որոնք երբեք չեն ունեցել դիմային պարալիզ, ինչպես նաև Բելլի պարալիզ ունեցողների մոտ հակամարմինների քանակը այդքան էլ բարձր չէ ի տարբերություն մյուսների, այս տեսությունը չի հաստատվել[19]։ Հակավիրուսային դեղամիջոցների օգտագործումը կորտիկոստերոիդների հետ կարող է բարելավել հիվանդության ծանրությունը[20]։

Ալցհեյմերի հիվանդություն

ՀՀՎ-1ը ներկայացվել է որպես Ալցհեյմեր հիվանդության հնարավոր պատճառը[21][22]։ Որոշակի գենային փոփոխությունների (ԱՊՕԵ-էպսիլոն ալել կրողներ) առկայության դեպքում ՀՀՎ-1ը վնասում է նյարդային համակարգը և ավելացնում Ալցհեյմեր հիվանդության զարգացման վտանգը։ Վիրուսը փոխազդում է լիպոպրոտեինների բաղադրիչների և ընկալիչների հետ, ինչը կարող է հանգեցնել հիվանդության զարգացմանը[23][24]։

Պաթոֆիզիոլոգիա

Հերպեսի տարածում[25]
ՀՀՎ-2 ՍՀ15–25% օր
ՀՀՎ-1 բերանային6–33% օր
ՀՀՎ-1 ՍՀ5% օր
ՀՀՎ-2 բերանային1% օր

Հերպեսը փոխանցվում է վարակված անձի կենսաբանական հեղուկի կամ վնասվածքի հետ անմիջական շփման միջոցով[26]։ Հերպեսը կարող է փոխանցվել վարակված անձից (ՀՀՎ սերոզ դրական) վարակը չունեցող անձին (ՀՀՎ սերոզ բացասական)։ ՀՀՎ-2 սովորաբար փոխանցվում է վարակված անձից մաշկից մաշկ ուղիղ կոնտակտի միջոցով, սակայն կարող է փոխանցվել նաև վարակված թքից, սերմնահեղուկից, հեշտոցային հեղուկից կամ հերպետիկ բշտիկի հեղուկից[27]։ ՀՀՎ անցնում է մաշկի կամ լորձաձաղանթի փոքր վնասվածքների միջով բերանի կամ ՍՀ օրգանների շրջանում։ Վիրուսը կարող է անցնել լորձաթաղանթի նույնիսկ մանրադիտակային վնասվածքների միջով։

Հերպեսով վարակվածների մեծ մասի մոտ երբեմն լինում է ՀՀՎի ոչ ախտանշանային տարածում։ 50% դեպքերում այն առաջանում է ախտանշանների կրկնությունից ավելի քան մեկ շաբաթ առաջ կամ հետո[28]։ Վիրուսը ներթափանցում է ընկալունակ բջիջների ընկալիչներով[29], ինչպիսիք են նեկտին-1, HVEM և 3-O sulphated heparan sulfate[30]. Վարակված մարդիկ, որոնք չունեն տեսանելի  ախտանշաններ, կարող են տարածել և փոխանցել վիրուսը իրենց մաշկի միջոցով։ Ոչ ախտանշանային տարածումը հանդիսանում է ՀՀՎ-2ի փոխանցման ամենատարածված ձևը[28]։ Ոչ ախտանշանային տարածումը ավելի հաճախակի է լինում ՀՀՎի ձեռքբերման առաջին 12 ամիսների ընթացքում[31]։ ՄԻԱՎի առկայությունը մեծացնում է ոչ ախտանշանային տարածման հաճախականությունը և տևողությունը։

Որոշ անհատներ կարող են ունենալ տարածման ավելի ցածր մակարդակ, սակայն սատարող փաստերը լիովին չեն ստուգվել։ Երբ համեմատում են տարեկան 1ից 12 կրկնություն ունեցող անձանց մյուսների հետ, ապա ոչ ախտանշանային տարածման  հաճախականության մեծ տարբերություններ չեն հայտնաբերվում[28]։

ՀՀՎ առաջնային վարակի ժամանակ առաջացած հակամարմինները կանխում են նույն վիրուսային տիպով կրկնակի վարակումը. ՀՀՎ-1ով վարակված անձը չի ունենա ՀՀՎ-1ով պայմանավորված ձեռքերի կամ ՍՀ հերպես։ Մոնոգամ զույգի մոտ սերոզ դրական տղամարդուց սերոզ բացասական կնոջ վարակվելու հավանականությունը տարեկան ավելի քան 30% է։ Եթե առաջին անգամ տեղի է ունենում ՀՀՎ-1 բերանային ձևի վարակում, ապա սերկոնոնվասիան տեղի է ունենում 6 շաբաթ հետ։ Առաջանում են հակամարմիններ որոնք կանխում են հետագա սեռական ՀՀՎ-1 վարակումը։ ՀՀՎը երկշղթա ԴՆԹ վիրուս է։

Ախտորոշում

Դասակարգում

ՀՀՎ լինում է երկու տիպի[9]։ Այնուամենայնիվ, դրանցից յուրաքանչյուրը կարող է դրսևորվել մարմնի տարբեր հատվածներում[9]։

Փորձաքննություն

Առաջնային օռոֆացիալ հերպեսը հեշտությամբ հայտնաբերվում է նախկինում գրանցված վնասվածքներիի պատմություն չունեցող մարդկանց մոտ որոնք շփվել են ՀՀՎ վարակ ունեցող անհատի հետ։ Առաջացած և տարածված բշտիկները նման են բազմակի, կլոր, մակերեսային բերանային խոցերի,որոնք ուղեկցվում են սուր գինգիվիտով[32]։ Չափահասների մոտ առաջացած ատիպիկ ձևը ավելի դժվար է ախտորոշել։ Նախանշանային շրջանի ախտանշանները, որոնք առաջանում են հերպետիկ վնասվածքներից առաջ, օգնում են տարբերակել ՀՀՎ ախտանշանները այլ խանգարումներից, ինչպիսիք են ալերգիկ ստոմատիտը։ Երբեմն, երբ բերանի ներսում վնասվածքներ չեն հայտնաբերվում առաջնային օռոֆագիալ հերպեսը  շփոթում են բակտերիալ վարակ իմպետիգոյի հետ։ Ներբերանային հերպեսին բնորոշ են նաև բերանային խոցեր (աֆթոզ խոցեր), որոնք սակայն բշտիկային փուլում բացակայում են[32]։

ՍՀ հերպեսը ավելի դժվար է ախտորոշել, քան բերանային հերպեսը, քանի որ մարդկանց մեծ մասը ախտանշաններ չեն ունենում[32]։ ՍՀ հերպեսը հնարավոր է շփոթել սնկային վարակի, ատոպիկ դերմատիտի և ուրեթրիտի հետ[32]։

Լաբորատոր փորձաքննություն

Լաբորատոր փորձաքննությունը հաճախ օգտագործվում է ՍՀ հերպեսները ախտորոշելու համար։ ԼՓ ուսումնասիրում են վիրուսային կուլտուրաները ուղղակի ֆլուորեսցենտային հակամարմինային հետազոտության եղանակով, մաշկային բիոպսիայով, ինչպես նաև հայտնաբերում են վիրուսային ԴՆԹ պոլիմերազային շղթայի ռեակցիայի փորձով։ Չնայած նրան որ այս փորձաքննությունները տալիս են ճշգրիտ ախտորոշում, ծախսատարության և երկարատևության պատճառով դրանց օգտագործումը կլինիկական պրակտիկայում սահմանափակ է[32]։

1980-ական թվականներըին ՀՀՎ հակամարմինների սերոլոգիական հետազոտությունները հազվադեպ էին լինում արդյունավետ և սովորաբար չէին օգտագործվում կլինիկական պրակտիկայում[32]։ Ավելի ուշ իմունոգլոբուլին Մ (IgM) սերոլոգիական հետազոտության միջոցով հնարավոր չեր տարբերակել ՀՀՎ-1 և ՀՀՎ-2 հակամարմինները։ Մինչդեռ 1980ականներին ներկայացված իմունոգլոբուլին Ջ (IgG) հետազոտությունը ավելի քան 98% տարբերակում էր ՀՀՎ-2ի և ՀՀՎ-1ի հակամարմինները[33]։

Տարբերակիչ ախտորոշում

Այն չպետք է շփոթել հերպեսվիրիդե ընտանիքի այլ վիրուսների կողմից առաջացրած հիվանդությունների հետ, ինչպիսին է հերպես զոստերը, որն առաջացնում է վարիցելլա զոստեր վիրուսը։ Տարբերակիչ ախտորոշման ժամանակ հայտնաբերվում են նմանատիպ վնասվածքներ ձեռքերի, ոտքերի և բերանի շրջանում։

Կանխարգելում

Ինչպես սեռական ճանապարհով փոխանցվող վարակների մեծ մասը, կանայք ի տարբերություն տղամարդկանց առավել ընկալունակ են ՍՀ  ՀՀՎ-2 նկատմամբ[34]։ Տարեկան կտրվածքով, առանց հակավիրուսային միջոցների կամ պահպանակի օգտագործման, ՀՀՎ-2 փոխանցման ռիսկը վարակված տղամարդուց կազմում է մոտ 8-11%[35][36]։ Վարակված կանանցից արական սեռի փոխանցման ռիսկը տարեկան 4-5% է[36]։ Ճնշող հակավիրուսային թերապիան 50%ով նվազեցնում է այդ ռիսկը:

 
Պահպանակի օգտագործումը նվազեցնում է ՀՀՎ փոխանցման ռիսկը։

Հակավիրուսային դեղամիջոցները օգնում են կանխարգելել ախտանշանների զարգացումը վարակման հատվածներում, այսինքն վարակված անձը կլինի սերոզ դրական, սակայն 50% դեպքերում չի ունենա ախտանշաններ[37]։ Պահպանակների օգտագործումը նույնպես նվազեցնում է փոխանցման ռիսկը[38][39]։ Պահպանակի օգտագործումը շատ ավելի արդյունավետ է կանխարգելում վիրուսի փոխանցումը տղամարդուց կնոջը քան հակառակը[38]։ Նախկին ՀՀՎ-1 վարակը կարող է նվազեցնել կանանց շրջանում ՀՀՎ-2 վարակի ձեռքբերման ռիսկը երեք գործոնով[40]։

Այնուամենայնիվ, ՀՀՎ-2 վիրուսի ոչ ախտանշանային կրողները դեռ վարակիչ են։ Բազմաթիվ վարակների դեպքում առաջին ախտանիշն ունենում են մարդիկ որոնք վարակվել են զույգից ՍՀ հորիզոնական փոխանցման եղանակով, և նորածինները մորից ուղղահայաց փոխանցման եղանակով։ Անհատները որոնց մոտ ախտանշանները բացակայում են համարվում են ՀՀՎ-ի տարածման բարձր ռիսկի գործոն[41]։

2011 թվականին հոկտեմբերին հայտնաբերվել է որ տենոֆովիրը, որը ՄԻԱՎի դեպքում օգտագործվում էր որպես տեղային միկրոբիցիդային հեշտոցային գել, 51%ով կրճատում է ՀՀՎ ՍՀ փոխանցումը[42]։

Պատնեշային եղանակներ

Պահպանակներն ապահովում են չափավոր պաշտպանություն ՀՀՎ-2ի դեմ տղամարդկանց և կանանց համար։ Պահպանակի մշտական  օգտագործողները ունեն ՀՀՎ-2ով վարակվելու 30% -ով ցածր ռիսկ, համեմատած այն մարդկանց հետ, ովքեր երբեք չեն օգտագործում պահպանակներ[43]։ Կանանց պահպանակը կարող է ավելի մեծ պաշտպանություն ապահովել, քան տղամարդկանց պահպանակը, քանի որ այն ծածկում է նաև շուրթերը[44]։ Վիրուսը չի կարող անցնել սինթետիկ պահպանակի միջով, սակայն տղամարդկանց պահպանակի արդյունավետությունը սահմանափակ է, քանի որ հերպեսի խոցերը կարող են հայտնվել այն հատվածներում, որոնք ծածկված չեն[45]։ Պահպանակի ոչ մի տեսակ չի կանխում ամորձապարկի, անուսի,  հետույքի, ազդրերի և այլ հատվածների շփումը խոցերի կամ ՍՀ հեղուկների հետ սեռական ակտի ժամանակ։ ՀՀՎ-ից պաշտպանվածությունը կախված է խոցի տեղակայումից[46]։ Եթե խոցերը գտնվում են պահպանակներով չծածկվող հատվածներում ապա փոխանցումը կանխելու միակ միջոցը սեռական ակտիվությունից ձեռնպահ մնալն է։ Պահպանակների կամ ատամնաբուժական պատնեշների օգտագործումը սահմանափակում է հերպեսի փոխանցումը զույգի սեռական օրգաններից մյուսի բերանին (կամ հակառակը) ՍԱ ընթացքում։ Երբ զույգում որևէ մեկը վարակված է ՀՀՎով, ապա չվարակված անձը կարող է նվազեցնել փոխանցման հնարավորությունը օգտագործելով հակավիրուսային դեղամիջոցներ (վալացիկլովիր) պահպանակի հետ համատեղ[13]։

Հակավիրուսային դեղամիջոցներ

Հակավիրուսային դեղամիջոցները կարող են նվազեցնել ՀՀՎ փոխանցումը ախտանշանների բացակաության դեպքում[28]։

Ծանոթագրություններ

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 «Genital Herpes – CDC Fact Sheet»։ cdc.gov։ դեկտեմբերի 8, 2014։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 31, 2014-ին։ Վերցված է դեկտեմբերի 31, 2014 
  2. Mosby (2013)։ Mosby's Medical Dictionary (9 ed.)։ Elsevier Health Sciences։ էջեր 836–37։ ISBN 9780323112581։ Արխիվացված օրիգինալից 2017-09-06-ին 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Balasubramaniam R, Kuperstein AS, Stoopler ET (April 2014)։ «Update on oral herpes virus infections.»։ Dental clinics of North America 58 (2): 265–80։ PMID 24655522։ doi:10.1016/j.cden.2013.12.001 
  4. Wu IB, Schwartz RA (March 2007)։ «Herpetic whitlow.»։ Cutis 79 (3): 193–06։ PMID 17674583 
  5. Rowe AM, St Leger AJ, Jeon S, Dhaliwal DK, Knickelbein JE, Hendricks RL (January 2013)։ «Herpes keratitis.»։ Progress in retinal and eye research 32: 88–101։ PMC 3529813։ PMID 22944008։ doi:10.1016/j.preteyeres.2012.08.002 
  6. Steiner I, Benninger F (December 2013)։ «Update on herpes virus infections of the nervous system.»։ Current Neurology and Neuroscience Reports 13 (12): 414։ PMID 24142852։ doi:10.1007/s11910-013-0414-8 
  7. Stephenson-Famy A, Gardella C (December 2014)։ «Herpes Simplex Virus Infection During Pregnancy.»։ Obstetrics and gynecology clinics of North America 41 (4): 601–14։ PMID 25454993։ doi:10.1016/j.ogc.2014.08.006 
  8. Elad S, Zadik Y, Hewson I և այլք: (August 2010)։ «A systematic review of viral infections associated with oral involvement in cancer patients: a spotlight on Herpesviridea»։ Support Care Cancer 18 (8): 993–1006։ PMID 20544224։ doi:10.1007/s00520-010-0900-3։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-15-ին։ Վերցված է 2018-12-16 
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 «Herpes simplex»։ Pediatr Rev 30 (4): 119–29; quiz 130։ April 2009։ PMID 19339385։ doi:10.1542/pir.30-4-119 
  10. Looker KJ, Garnett, GP, Schmid, GP (October 2008)։ «An estimate of the global prevalence and incidence of herpes simplex virus type 2 infection.»։ Bulletin of the World Health Organization 86 (10): 805–12, A։ PMC 2649511։ PMID 18949218։ doi:10.2471/blt.07.046128 
  11. Beswick TSL (1962)։ «The Origin and the Use of the Word Herpes»։ Med Hist (6): 214–232 
  12. Dickerson FB, Boronow JJ, Stallings C և այլք: (March 2004)։ «Infection with herpes simplex virus type 1 is associated with cognitive deficits in bipolar disorder»։ Biol. Psychiatry 55 (6): 588–93։ PMID 15013827։ doi:10.1016/j.biopsych.2003.10.008 
  13. 13,0 13,1 «Genital herpes»։ Lancet 370 (9605): 2127–37։ December 2007։ PMID 18156035։ doi:10.1016/S0140-6736(07)61908-4 
  14. Handsfield HH (2000)։ «Public Health Strategies to Prevent Genital Herpes: Where Do We Stand?»։ Curr Infect Dis Rep 2 (1): 25–30։ PMID 11095834։ doi:10.1007/s11908-000-0084-y 
  15. Jocelyn A. Lieb, Stacey Brisman, Sara Herman, Jennifer MacGregor, Marc E. Grossman (2008)։ «Linear erosive Herpes Simplex Virus infection in immunocompromised patients: the "Knife-Cut Sign"»։ Clin Infect Dis 47 (11): 1440–41։ PMID 18937574։ doi:10.1086/592976 
  16. 16,0 16,1 James, William D., Berger Timothy G. (2006)։ Andrews' Diseases of the Skin: clinical Dermatology։ Saunders Elsevier։ ISBN 0-7216-2921-0 
  17. Rapini, Ronald P., Bolognia, Jean L., Jorizzo, Joseph L. (2007)։ Dermatology: 2-Volume Set։ St. Louis: Mosby։ ISBN 1-4160-2999-0 
  18. «[Bell's palsy: from viral aetiology to diagnostic reality]»։ Rev Med Interne (French) 30 (9): 769–75։ September 2009։ PMID 19195745։ doi:10.1016/j.revmed.2008.12.006 
  19. «Bell's palsy and Herpes simplex virus: fact or mystery?»։ Otol. Neurotol. 26 (1): 109–13։ January 2005։ PMID 15699730։ doi:10.1097/00129492-200501000-00020 
  20. Gagyor Ildiko, Madhok Vishnu B., Daly Fergus, Somasundara Dhruvashree, Sullivan Michael, Gammie Fiona, Sullivan Frank (2015-11-09)։ «Antiviral treatment for Bell's palsy (idiopathic facial paralysis)»։ The Cochrane Database of Systematic Reviews (11): CD001869։ ISSN 1469-493X։ PMID 26559436։ doi:10.1002/14651858.CD001869.pub8 
  21. «Herpes simplex virus type 1 in Alzheimer's disease: the enemy within»։ J. Alzheimers Dis. 13 (4): 393–405։ May 2008։ PMID 18487848 
  22. «Role of infection in the pathogenesis of Alzheimer's disease: implications for treatment»։ CNS Drugs 23 (12): 993–1002։ December 2009։ PMID 19958038։ doi:10.2165/11310910-000000000-00000 
  23. Pyles RB (2001)։ «The association of herpes simplex virus and Alzheimer's disease: a potential synthesis of genetic and environmental factors»։ Herpes 8 (3): 64–68։ PMID 11867022 
  24. «Herpes simplex virus type 1 and Alzheimer's disease»։ Neurobiol. Aging 20 (4): 457–65։ 1999։ PMID 10604441։ doi:10.1016/S0197-4580(99)00055-X 
  25. Warren Terri (2009)։ The Good News about the Bad News: Herpes: Everything You Need to Know։ New Harbinger Publications։ էջ 28։ ISBN 1-57224-618-9։ Արխիվացված օրիգինալից 2016-05-27-ին 
  26. «AHMF: Preventing Sexual Transmission of Genital herpes»։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 21, 2008-ին։ Վերցված է 2008-02-24 
  27. Anita L. Nelson, Jo Ann Woodward (2007-12-14)։ Sexually Transmitted Diseases: A Practical Guide for Primary Care։ Springer Science & Business Media։ էջեր 50–։ ISBN 978-1-59745-040-9 
  28. 28,0 28,1 28,2 28,3 Leone P (2005)։ «Reducing the risk of transmitting genital herpes: advances in understanding and therapy»։ Curr Med Res Opin 21 (10): 1577–82։ PMID 16238897։ doi:10.1185/030079905X61901 
  29. Akhtar Jihan, Shukla Deepak (December 2009)։ «Viral entry mechanisms: cellular and viral mediators of herpes simplex virus entry»։ FEBS Journal 276 (24): 7228–36։ PMC 2801626։ PMID 19878306։ doi:10.1111/j.1742-4658.2009.07402.x (չաշխատող հղում)
  30. Shukla Deepak, Liu Jian, Blaiklock Peter, Shworak Nicholas W., Bai Xiaomei, Esko Jeffrey D., Cohen Gary H., Eisenberg Roselyn և այլք: (1999)։ «A Novel Role for 3-O-Sulfated Heparan Sulfate in Herpes Simplex Virus 1 Entry»։ Cell 99 (1): 13–22։ PMID 10520990։ doi:10.1016/S0092-8674(00)80058-6 
  31. «Oral herpes simplex virus type 2 reactivation in HIV-positive and -negative men»։ J Infect Dis 194 (4): 420–27։ 2006։ PMID 16845624։ doi:10.1086/505879 
  32. 32,0 32,1 32,2 32,3 32,4 32,5 «Human herpes simplex virus infections: epidemiology, pathogenesis, symptomatology, diagnosis, and management»։ J. Am. Acad. Dermatol. 57 (5): 737–63; quiz 764–6։ 2007։ PMID 17939933։ doi:10.1016/j.jaad.2007.06.027 
  33. «Comparison of Western blot (immunoblot) and glycoprotein G-specific immunodot enzyme assay for detecting antibodies to herpes simplex virus types 1 and 2 in human sera»։ J. Clin. Microbiol. 26 (4): 662–67։ 1988։ PMC 266403։ PMID 2835389։ Արխիվացված օրիգինալից 2011-07-01-ին 
  34. Carla K. Johnson (օգոստոսի 23, 2006)։ «Percentage of people with herpes drops»։ Associated Press։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-18-ին։ Վերցված է 2011-04-12 
  35. Mertz, G.J. (1993)։ «Epidemiology of genital herpes infections»։ Infect Dis Clin North Am 7 (4): 825–39։ PMID 8106731 
  36. 36,0 36,1 Kulhanjian JA, Soroush V, Au DS և այլք: (ապրիլի 2, 1992)։ «Identification of women at unsuspected risk of primary infection with herpes simplex virus type 2 during pregnancy»։ N. Engl. J. Med. 326 (14): 916–20։ PMID 1311799։ doi:10.1056/NEJM199204023261403։ Արխիվացված օրիգինալից փետրվարի 5, 2009-ին 
  37. Corey L, Wald A, Patel R և այլք: (January 2004)։ «Once-daily valacyclovir to reduce the risk of transmission of genital herpes» (PDF)։ N Engl J Med 350 (1): 11–20։ PMID 14702423։ doi:10.1056/NEJMoa035144։ Արխիվացված օրիգինալից 2008-12-04-ին 
  38. 38,0 38,1 «Effect of condoms on reducing the transmission of herpes simplex virus type 2 from men to women»։ JAMA 285 (24): 3100–06։ 2001։ PMID 11427138։ doi:10.1001/jama.285.24.3100։ Արխիվացված օրիգինալից 2008-12-05-ին 
  39. Wald A, Langenberg AG, Krantz E և այլք: (November 2005)։ «The relationship between condom use and herpes simplex virus acquisition»։ Annals of Internal Medicine 143 (10): 707–13։ PMID 16287791։ doi:10.7326/0003-4819-143-10-200511150-00007։ Արխիվացված օրիգինալից 2008-07-08-ին 
  40. Mertz GJ, Benedetti J, Ashley R, Selke SA, Corey L. (փետրվարի 1, 1992)։ «Risk factors for the sexual transmission of genital herpes»։ Annals of Internal Medicine 116 (3): 197–202։ PMID 1309413։ doi:10.7326/0003-4819-116-3-197 
  41. «Genital Herpes – CDC Fact Sheet»։ Center for Disease Control and Prevention։ Արխիվացված օրիգինալից 2014-01-30-ին։ Վերցված է 2014-01-30 
  42. McNeil DG. Topical Tenofovir, a Microbicide Effective against HIV, Inhibits Herpes Simplex Virus-2 Replication Archived 2017-04-09 at the Wayback Machine.. NY Times. Research article: Andrei G, Lisco A, Vanpouille C (October 2011)։ «Topical Tenofovir, a Microbicide Effective against HIV, Inhibits Herpes Simplex Virus-2 Replication»։ Cell Host 10 (4): 379–89։ PMC 3201796։ PMID 22018238։ doi:10.1016/j.chom.2011.08.015 
  43. «A pooled analysis of the effect of condoms in preventing HSV-2 acquisition»։ Archives of Internal Medicine 169 (13): 1233–40։ July 2009։ PMC 2860381։ PMID 19597073։ doi:10.1001/archinternmed.2009.177 
  44. «Putting Herpes in Perspective»։ UBM Medica։ Արխիվացված է օրիգինալից 2021-02-25-ին։ Վերցված է հուլիսի 20, 2011 
  45. «Condom Effectiveness – Male Latex Condoms and Sexually Transmitted Diseases»։ Center for Disease Control and Prevention։ Արխիվացված օրիգինալից 2011-10-02-ին։ Վերցված է 2011-10-01 
  46. «STD Facts – Genital Herpes»։ Center for Disease Control and Prevention։ Արխիվացված օրիգինալից 2011-10-01-ին։ Վերցված է 2011-10-01