Հայ-հունական հարաբերություններ

Հայ-հունական հարաբերություններ (հուն․՝ σχέσεις Αρμενίας-Ελλάδα), դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի և Հունաստանի Հանրապետությունների միջև։

Հայ-հունական հարաբերություններ
Հունաստան և Հայաստան

Հունաստան

Հայաստան

Շնորհիվ քաղաքական, մշակութային և կրոնական (և՛ հայերի, և՛ հույների ճնշող մեծամասնությունը դավանում է ուղղափառ քրիստնեություն) կապերի՝ Հունաստանը և Հայաստանը ներկայումս գտնվում են հիանալի դիվանագիտական հարաբերությունների մեջ։

Հունաստանը և Հայաստանը ունեն բավականին նման պատմություն։ Ե՛վ Հայաստանը, և՛ Հունաստանը աշխարհի հնագույն պետություններից մեկն են, որոնք կարողացել են հին աշխարհի պատմության մեջ մնալ, որպես հզորագույն տերություններ։

Միջնադարում Հունաստանը և Հայաստանը Բյուզանդական կայսրության մաս են կազմել։ Օսմանյան կայսրության թատերաբեմ դուրս գալուց հետո երկու երկրները անցել են իսլամադավան տերության տիրապետության ներքո։ Հունաստանը առաջին երկրներից էր, որը ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Հունաստանը և Հայաստանը փոխադարձաբար ճանաչել են Հայոց և Պոնտոսի հույների ցեղասպանությունները։

Երևանում գործում է Հունաստանի, իսկ Աթենքում՝ Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանություն։

Պատմություն խմբագրել

Հունաստանի և Հայաստանի հնագույն պատմություն խմբագրել

Հերոդոտոս Հալիկառնասցի` հույն պատմիչ, որն ապրել և ստեղծագործել է մ.թ.ա. 5-րդ դարում և ճանաչված է որպես «Պատմության հայր»։ Գրել է հայ ժողովրդի մասին:

Հայաստանը և Հունաստանը հնագույն քաղաքակրթություն ունեցող երկրներից են։ Երկու երկրների պատմիչները վկայում են, որ և՛ հույները, և՛ հայերը եղել են հին աշխարհի հզորագույն տերություններից մեկը։

Պատմական Հայաստանի տարածքում առաջացած ամենաառաջին պետությունը, որն ընդգրկեց Հայկական լեռնաշխարհի մեծ մասը, Վանի թագավորությունն էր։ Ուրարտական պետության հայկական լինելը այնքան էլ հավանական է։ Հայ-հունական հարաբերությունները ամրապնդվել են Արտաշեսյան և Արշակունի արքայատոհմերի իշխանության տարիներին։

Հույն պատմիչ Հեկատեոս Միլեթացին գրել է հայ էթնոսի առաջացման մասին։ 20-րդ դարում լազվաբանների կողմից առաջարկվել է մի վարկած, որ հայերենը և հունարենը պատկանում են նույն լեզվաընտանիքին՝ հնդեվրոպական լեզվախմբին։

Հույն ականավոր պատմիչ Հերոդոտոսը առաջարկել է, որ հայերնը փռյուգացիների ժառանգներն են։ Պլատոնը դեռ վաղ ժամանակներից նկատել էր հունարեն և փռյուգերեն լեզուների նմանությունները։ Ի հավելումն սրա՝ Ստրաբոնը գրել է, որ հայերի նախնինները ներգաղթել են Փոքր Ասիայից՝ հաստատվելով այս տարածքներում։

Հույն պատմիչները նաև վկայում են, որ հայերի նախնինները նախքան Փոքր Ասիայում հաստատվելը բնակվել են Թեսալիայում։ Սա էլ վկայում է հույն և հայ էթնոսների սերտորեն կապված լինելու մասին։

Հունականության դարաշրջանում Հելլենիստական Հունաստանի իրավահաջորդ Սելևկյան կայսրությունը կարճ կյանք ունեցավ։ Մ.թ.ա. 189 թվականին Արտաշես I-ը հռչակվեց Մեծ Հայքի թագավոր։ Նա միավորեց հայկական բոլոր հողերը բացի

Ծոփքից։ Ծոփքի կառավարիչ Զարեհը ևս իրեն հռչակեց թագավոր։

Բյուզանդական կայսրությունը հայ-հունական հարաբերությունների կայացման գործում խմբագրել

Մինչև Մեսրպ Մաշտոցի կողմի հայոց գրերի գյուտը՝ 405 թվականին, հայերը օգտագործել են հին հունական այբուբենը, որը իր հնչյուններով շատ նմանություն ուներ հայերենի հետ։

Հայերեն տառերը գրվում են ձախից աջ և ոչ թե աջից ձախ։ Մինչ գրերի գյուտը՝ հայերը օգտագործում էին հունական այբուբենը։

Բյուզանդական կայսրության գերիշխանության տարիներին հայերը և հույները շնորհիվ իրենց կրոնական կապերի գոյակցեն են հարաբերականորեն խաղաղ։ Բյուզանդիայի հայկական հարստության տարիներին բյուզանդական գահին բազմում էին հայկական ծագում ունեցող թագավորներ։ Պատմաբանների մեծամասնությունը, հիմք ընդունելով հայկական և բյուզանդական աղբյուրները, գտնում է, որ հարստության հիմնադիր Բարսեղ Ա-ն հայ վերաբնակիչների սերնդից է։ Բարսեղ Ա նախնիների մասին առավել մանրամասն պատմությունը պարունակում է այսպես կոչված «Թեոփանեսի շարունակող»-ի տարեգրությունը։ Բարսեղ Ա մասին պատմող գլխի հեղինակ Կոստանդիանոս Է Ծիրանածինը, որը նրա թոռն էր, գրում է, որ Բարսեղի նախնիները փախել են Հայաստանից Բյուզանդիա 5-րդ դարի երկրորդ կեսին և բնակություն են հաստատել Ադրիանապոլիս քաղաքի մոտակայքում։ Ըստ պատմիչի՝ Բարսեղի տոհմը սերվում է Արշակունիներից։

405 թվականներին Քաղկեդոնի ժողովում հայերը չմասնակցելով ժողվին իրենց հռչակեցին ոչ քաղկեդոնական։ Բյուզանդացիները քաղկեդոնական էին։ Դա է պատճառը, որ չնայած 885 թվականին հռչակվեց Բագրատունիների հայոց թագավորությունը, սակայն բյուզանդացիները շարունակում էին կրոնական ճնշումներ գործադրել հայերի նկատմամբ։

Հույն ուղղափառ և հայ առաքելական եկեղեցիները ունեին որոշակի նմանություններ և տարբերություններ իրենց դավանանքում։ 1045 թվականին բյուզանդացիները հասան իրենց նպատակին և Բագրատունիները դուրս մղվեցին պատմության թատերաբեմից։

Հայերը և հույները Օսմանյան կայսրության կազմում խմբագրել

Օսմանյան կայսրության հայահալած և հունահալած քաղաքականություն խմբագրել

Միջնադարում նրանք ենթարկվել են սելջուկների հալածանքներին։ 1299 թվականին օսմանյան թուրքերը միավորվեցին մեկ պետության մեջ՝ ստեղծելով Օսմանյան պետությունը, որը կարճ ժամանակում վերածվեց կայսրության։ Նորաստեղծ պետությունը անցնելով Ոսկեղջյուր նավահանգիստը գրավեց Բյուզանդական կայսրությունը։ Հունաստանը համարվում էր Օսմանյան կայսրության գլխավոր հենակետը Բալկանյան թերակղզում։

Շատ չանցած թուրքերը ռազմակալեցին նաև Բյուզանդական Հայաստանը՝ Արևմտյան Հայաստանը և Վրաստանը։ Հայերի, հույների, ինչպես նաև կայսրության տարածքում ապրող բոլոր քրիստոնյաները ենթարկվում էին ծանր հալածանքների։ Թուրքիան հայերի և հույների նկատմամբ վարում էր հարկային ծանր քաղաքականություն, որի արդյունքում ժողովուրդը հայտնվեց սոցիալ-քաղաքական ծանր կացության մեջ։

Հետագա ապստամբություններից խուսափելու համար օսմայան թուրքերը ժամանակ առ ժամանակ սկսեցին ներխուժել հայկական և հունական գյուղեր և քաղաքներ՝ ոչնչացնելով տեղի բնակչությունը։ Այն ուղեկցվեց ժողովրդի ցուցաբերած դիմադրություններով։

Բռնաճնշումների շրջան և հայ-հունական հարաբերությունների ամրապնդում խմբագրել

Քրիստոնյաների նկատմամբ հալածանքները Օսմանյան կայսրությունում հասավ իր գագաթնակետին, երբ 20-րդ դարի տասական թվականներին թուրքերը որդեգրելով պանթուրքիզմի գաղափարախոսությունը սկսեց իրագործել հայերի, հույների, ինչպես նաև ասորիների ցեղասպանությունը։

1916–1923 թվականներին Պոնտոսի հույների ցեղասպանության զոհ են դարձել ըստ տարբեր աղբյուրների 353,000 -ից մինչև 1,200,000 հույներ։ Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուն ասել է. «Հույների հանդեպ թուրքերը որդեգրել էին նույն գործելաոճը, ինչ հայերի դեպքում։ Նրանց զորակոչում էին Օսմանյան բանակ, հետո ընդգրկում աշխատանքային ջոկատներում՝ օգտագործելով Կովկասում ու ռազմական գործողությունների թատերաբեմ հանդիսացող այլ շրջաններում ճանապարհներ կառուցելու համար։ Հույն զինվորները, հայերի նման, հազարներով մահանում էին ցրտից, սովից ու զրկանքներից»։ Հայերի ցեղասպանության ժամանակ զոհ գնացին 1,5 մլն հայեր։

Երկու ազգությունների նկատմամբ կատարված ոճրագործությունների արդյունքում ձևավորվել են հայկական և հունական սփյուռքը։

Հայաստանը և Հունաստանը փոխադարձաբար ճանաչել են հայերի և հույների մասսայական բնաջնջումները։ Հայերի ցեղասպանությունը ճանաչել են տասնյակ պետություններ աշխարհի գրեթե բոլոր մայրցամաքներից։ Հույների ցեղասպանությունը ճանաչել է միայն Հայաստանի, Շվեդիայի, Կիպրոսի և Հունաստանի կառավարությունները։

Հայ-հունական հարաբերություններն այսօր խմբագրել

Դիվանագիտական հարաբերություններ խմբագրել

Հայաստանում Հունաստանի դեսպանություն

Հունաստանը այն առաջին երկրներից էր, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը Խորհրդային Միությունից՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին։

Երկու երկրներն էլ փոխադարձաբար ունեն դեսպանատներ համապատասխանաբար Երևանում և Աթենքում։ Հունաստանը ընդունել է նաև Հայոց Ցեղասպանությունը։ Բացի այդ, Հունաստանը ընդունել է նաև ժխտումը քրեականացնող օրենք[1]։

Հայաստանը ընդունել է Պոնտոսի հույների նկատմամբ իրականացված ցեղասպանական գործողությունները 2015 թվականի մարտի 24-ին։ Հայաստանի անկախության հռչակումից հետո երկու երկրները եղել են գործընկերներ մի շարք միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ Ե՛վ Հայաստանը, և՛ Հունաստանը Միավորված Ազգերի Կազմակերպության, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության, Եվրոպայի Խորհրդի և Սևծովյան տնտեսական համագործակցության լիիրավ անդամներ են։

Հունաստանը աջակցում է Հայաստանի եվրոինտեգրմանն ուղղված բոլոր ծրագրերին։ Դա պայմանավորված է երկու երկրների իշխանավորների բարձր մակարդակի հանդիպումներով։ Դա նշանակում է, որ երկու երկրները պատրաստ են շարունակել բարեկամական հարաբերությունները։

Հունաստանը Հայաստանի երկրորդ ամենախոշոր ռազմական գործընկերն է՝ Ռուսաստանի Դաշնությունից հետո։ Հունաստանը նաև Հայաստանի ամենախոշոր գործընկեր պետությունն է Հյուսիսատլանտյան դաշինքում։

Հայաստանում Հունաստանի դեսպանությունը գտնվում է մայրաքաղաք Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Դեմիրճյան փողոցի վրա։

2009 թվականի հոկտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանն իր հավատարմագրերն է հանձնել Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասին։

2012 թվականի նոյեմբերի 1-ին Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին։

Հայաստանում գորտում է նաև Հունաստանի պատվո հյուպատոսություն։ ՀՀ քաղաքացիները կարող են դիմել Հունաստանի կարճաժամկետ շենգենյան վիզայի համար (առավելագույնը 90 օր կես տարվա ընթացքում) Հունաստանի դեսպանատուն Հայաստանում[2]:

Հունաստանի, Եվրոպական Միության, Հայաստան և ԱՊՀ-ի քարտեզ, ԵՄ անդամ երկրները և Հունաստանը՝ կապույտով, Հայաստանը և ԱՊՀ անդամ երկրները՝ դեղինով

Հունաստան արտահանման հիմնական ապրանքախմբերն են` էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ, ալյումին և ալյումինե իրեր, սնունդ։

Ներմուծման հիմնական ապրանքախմբերն են` հանքային վառելանյութեր, նավթ և նավթամթերք, բիտումային միջոցներ, մոմանյութեր, էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ, ձայնագրող ապարատներ և դրանց մասեր, ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինողներ, մրգեր և ընկույզներ, ցիտրուսային և բոստանային մշակաբույսեր, իրեր սև մետաղներից, ալյումին և ալյումինե իրեր, պլաստմասսա, կահույք, անկողնային պարագաներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական մասեր։

Պաշտոնական այցելություններ խմբագրել

Դեպի Հունաստանի Հանրապետություն խմբագրել

Հայ պետական գործիչների կողմից առաջին անգամ Հունաստան այց կատարվել է 1992 թվականին, երբ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը աշխատանքային այց է կատարել դեպի Աթենք։ Դեպի Հունաստան աշխատանքային այցեր են կատարել նաև ՀՀ ԱԳ նախարար Վահան Փափազյանը, ՀՀ ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը, ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը (2000 և 2005 թվականներին), Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը։

2011 թվականին առաջին անգամ Հունաստան այց է կատարել Հայաստանի ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը։ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հունաստան է մեկնել 2013 թվականին։

Դեպի Հայաստանի Հանրապետություն խմբագրել

Ի տարբերություն հայերի՝ հույն պետական գործիչների այցերը Հայաստան եղել են շատ ավելի քիչ։ Առաջին անգամ 1997 թվականին Երևան պաշտոնական այց է կատարել Հունաստանի ԱԳ նախարար Թեոդորոս Պանգալոսը։ Հունաստանի առաջին նախագահը՝ ով այցելել է Հայաստան, եղել է Կոնստանտինոս Ստեֆանոպուլոսը, ով Երևան աշխատանքային այց է կատարել 1999 թվականին։

Հունաստանի խորհրդարանի նախագահ Էվանգելոս Մեյմարակիսը և ներկայիս նախագահ Կարոլոս Պապուլիասը Հայաստան են ժամանել 2014 թվականին։ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Հայաստան աշխատանքային այց չի կատարել։

Համայնքներ խմբագրել

Հունաստանի հայ համայնք խմբագրել

Հայերը համարվում են դեռևս հնագույն ժամանակներից Հունաստանում հաստատված ժողովուրդներից մեկը։ Հին աշխարհի պատմության ընթացքում՝ մասնավորապես Հունականության դարաշրջանում մեծ թվով հայեր կրթության կամ այլ դրդապատճառներով հաստատվել են այս պետության տարածքներում։

Զանգվածային բնակեցումը հայերի կողմից կատարվել է 5-6-րդ դարերում։ Դա պայմանավորված էր մի շարք սոցիալ-քաղաքական և հասարակական պատճառներով։

Կարևոր նախադրյալ էր հանդիսանում պարսկա-բյուզանդական պատերազմները, որը շատ անգամ տեղի էր ունենում Հայաստանի տարածքում։ Դա հասցրեց նրան, որ մեծ թվով հայեր թողեցին հայրենիքը և հաստատվեցին տարբեր այլ տարածքներում։ Շատերը հաստատվեցին Բյուզանդիայի մաս կազմող Հունաստանում, որի հետ Հայաստանը ուներ բարեկամական հարաբերություններ։ Բյուզանդական կայսրության կայսրերը պետության սահմաններն ապահովելու նպատակով 5-7-րդ դարերում բազմաթիվ հայերի (շուրջ 30 հազար) գաղթեցրել և բնակեցրել են Հունաստանի պատմական երկրամասեր հանդիսացող Թրակիայում ու Մակեդոնիայում։ 8-9-րդ դարերում բռնի Թրակիա են գաղթեցվել նաև բազմահազար պավլիկյան աղանդի հետևորդներ։ Հետագայում նրանք դարձան պավլիկյան ուսմունքի տարածողները ամբողջ Հունաստանում և, ընդհանրապես՝ Բալկանյան թերակղզում։ Բյուզանդական կայսրության ժամանակաշրջանում պետության գերակշռող տարրից՝ հույներից հետո մեծ կշիռ ունեին հայերը։

Մեծ թվով հայեր միջնադարում հաստատվել են նաև Հունաստանի անդրծովյան Կրետե կղզում, որտեղ նրանք եղել են, որպես տեղի բարբարոս ցեղերին քաղաքակրթողներ։ 10-րդ դարի 70-ականներին Կրետե կղզում բնակվում էր ավելի քան 20,000 հայ։ Հերակլիոնում գործել է հայկական եկեղեցի՝ ի դեմս սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու, որը գործում է մինչ օրս։

Հունաստանի հայկական համայնքի թիվը կտրուկ նվազել է Կիլիկիայում՝ Միջերկրական ծովի ափին, հայկական պետականության ստեղծումից հետո։ Այդ թիվը վերականգնվել է Կիլիկիայի թագավորության անկումից և թուրքերի ի հայտ գալուց հետո։ 1829 թվականին Հունաստանը հռչակեց իր անկախությունը Օսմանյան կայսրությունից, որը վերստին նպաստեց մեծ ներհոսքի։ Հունաստանի հայ համայնքը գնալով ստվարացել է՝ հատկապես հույն-թուրքական պատերազմների և Հայոց ցեղասպանության հետևանքով։ 1925 թվականին Կրետեում ապրում էր 800 հայ։

1890 թվականին Աթենքում լույս է տեսել Հունաստանում առաջին հայերեն պարբերականը՝ «Ասպարեզ»-ը։ Առայսօր Հունաստանում հրատարակվել են 67 անուն պարբերականներ։ Ներկայումս լույս են տեսնում «Ազատ օր» (1945 թվականից), «Նոր աշխարհ» (1969 թվականից), «Ժողովրդային պայքար» (1982 թվականից), «Դրոշակ», «Բռունցք» (1991 թվականից), «Երիտասարդական կանչ» (1995 թվականից) պարբերականները։ Ներկայումս՝ Հունաստանում բնակվում է 70-80 հազար հայ։ Նրանք հիմնականում կենտրոնացած են Աթենք, Պիրեոս և Սալոնիկ քաղաքներում։

Հայաստանի և Արցախի հույն համայնք խմբագրել

Հայաստանում հույները բնակվել են դեռևս Հայոց թագավոր Տիգրան Մեծի օրոք, երբ վերջինս գաղթեցրեց նրանց Կիլիկիայից Տիգրանակերտ։ Սակայն հույների մեծ ներհոսք գրանցվել է 1760-ականներին, երբ Իրակլի թագավորի հրավերով Օսմանյան կայսրությունից մեծ թվով հույն հանքափորներ են տեղափոխվել և բնակություն հաստատել Հայաստանի՝ վրացական ազդեցության տակ գտնվող բնակավայրերում։

Հիմնականում հույների ուժերով է կառուցվել նախ Ախթալայի արծաթաձուլական, իսկ 1770 թվականին՝ Ալավերդու, այնուհետև՝ Շամլուղի պղնձաձուլական գործարանները։

Ինչպես ողջ Հարավային Կովկասի, այնպես էլ Հայաստանի հույները խոսում են հունարենի պոնտական բարբառով, որը հնագույն հունարենի` հոնիական հունարենի տարաձևությունն է։ Շատերը Տրապիզոնից և Կարսի մարզից 19-20-րդ դարերում գաղթացծներ են (ինքնանվանում` Ռոմեյուս)։ Հայաստանի բոլոր հույները վարժ խոսում են և հայերեն և հունարեն։ Ներկայումս Հայաստանում բնակվում է 1,000 հույն և ևս 100-ը Արցախի Հանրապետությունում։

Ներկայումս հունական համայնքներ կան Ախթալայում, Ալավերդիում, Լոռվա մարզում, Երևանում, Հանքավանում և Գյումրիում, ինչպես նաև Ստեփանավան, Նոյեմբերյան և Վանաձոր քաղաքներում[3]։ Ներկայումս Հայաստանի միակ հունական գյուղը դա Յաղդանն է[4]։

Հայաստանում գործող միակ հունական եկեղեցին գտնվում է Կոտայիք մարզի Հանքավան բնակավայրում և կրում է Սուրբ Գևորգ սրբի անունը։

Հայոց ցեղասպանության ճանաչում խմբագրել

Հունաստան խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1996թ.[5]։

Դեսպանություններ խմբագրել

Հայաստան
Հունաստան

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՀՀ Նախագահի նստավայրում ավարտվել են հայ-հունական բարձր մակարդակի բանակցությունները». նախագահ.հայ. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
  2. «Պահանջվող փաստաթղթեր Շենքենյան վիզայի համար։ Ընդհանուր պահանջներ՝ մուտքի վիզա բոլորի համար». www.mfa.gr. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.
  3. Հունաստանի արտաքին գործերի նախարարություն Արխիվացված 2011-09-27 Wayback Machine (անգլ.)
  4. «Այցելություն դեպի Յաղդան. Հայաստանի վերջին հունական գյուղը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 19-ին.
  5. Greece Parliament Resolution, ապրիլ 25, 1996