Հայնան (չինարեն՝ 海南岛[1]) , կղզի Չինաստանի հարավ-արևելքում։ Ողողվում է Հարավ-Չինական ծովի ջրերով։ Փոքր կղզիների հետ միասին մտնում է համանուն գավառի մեջ։ Կղզու մակերեսը 33 920 կմ² է։

Հայնան
Տեսակկղզի
ՄայրցամաքԱսիա
Երկիր Չինաստան
ՎարչատարածքՀայնան (նահանգ)
Մակերես33 210 կմ²
Ջրլիցի ափինՀարավ-չինական ծով, Բակբո և Qiongzhou Strait?
Քարտեզ
Քարտեզ
Կղզու ֆիզիկական քրտեզ

Կլիմա խմբագրել

Կլիման մերձհասարակածային է։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը +24 °C, ջրինը +26 °C: Տարվա մեջ գրեթե 300 օր պայծառ և արևոտ եղանակ է։

Կենդանական և բուսական աշխարհ խմբագրել

Կղզու կենտրոնական և հարավային մասը պատված է խիտ անտառներով։ Հայնան կղզին ունի կենդանական և բուսական էնդեմիկ տիպեր, որոնցից շատերը ՅՈՒՆԵՍԿՕՅԻ հսկողության տակ են։ Հիմնական կուլտուրաները՝ կոկոս, կաուչուկի ծառ։ Կղզու յուրահատուկ բնությունը պահվում է հատուկ բուսաբանական այգիներում։ Թեյի և սուրճի պլանտացիաները գտնվում են սարերի ստորոտներում։

Զբոսաշրջություն խմբագրել

Ամենահայտնի տեսարժան վայրը համարվում է Մա Ան հրաբուխը, որը գտնվում է Հայկոուից 15 կմ հեռավորության վրա։ Հրաբխային խառնարանի շրջանագծում տեղակայված է դիտորդական տախտակամած։ Խառնարանի փեշերը պատված է սառած լավայով, որտեղ աճում են խիտ փարթամ թփեր և հազվագյուտ արևադարձային ծառեր։

Հարավային մասում գտնվում է շուրջտարի աշխատող Սանյան։ Սանյա հանգստյան գոտու շուրջ երեք հանգույցներում գտնվում են բազմաթիվ հյուրանոցներ և հանգստյան վայրեր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Инструкция по русской передаче географических названий Китая. — М.: Наука, 1983. — С. 37.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 198