Հայկ Ղազարյան

հայ պատմաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հայկ Միրզաջանի Ղազարյան (օգոստոսի 23, 1930(1930-08-23)[1], Վարդենիկ, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - օգոստոսի 19, 2014(2014-08-19), Երևան, Հայաստան), հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1971)։

Հայկ Ղազարյան
Ծնվել էօգոստոսի 23, 1930(1930-08-23)[1]
Վարդենիկ, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էօգոստոսի 19, 2014(2014-08-19) (83 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունպատմաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ[1] և Երևանի պետական համալսարան[1]
Ալմա մատերՀայկական պետական մանկավարժական համալսարան (1952)[1] և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր[1] (1968)
Տիրապետում է լեզուներինհայերեն

Կենսագրություն խմբագրել

Հայկ Ղազարյանը ծնվել է 1930 թվականի օգոստոսի 23-ին Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղում։ Հայրենական մեծ պատերազմի սկզբում՝ 1941 թվականին նրա հայրը՝ Միրզաջան Ղազարյանը, զորակոչվել է բանակ, նրա գունդը շրջապատվել է և գերի ընկել։ Պատերազմի ավարտից հետո Միրզաջան Ղազարյանը՝ որպես հայրենիքի դավաճան, աքսորվել է և մահացել այնտեղ։ Հայկ Ղազարյանը երկար տարիներ հալածվել է որպես «հայրենիքի դավաճանի որդի»։ 1946 թվականին նա ավարտել է միջնակարգ դպրոցն ու ընդունվել Հայաստանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարճական ինստիտուտ, սովորել է գերազանցությամբ։ 1952 թվականին ավարտել է ինստիտուտի պատմության ֆակուլտետը, իսկ 1957 թվականին ընդունվել է Հայկական ԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտ։ Որպես պոտմության ուսուցիչ աշխատել է Նորատուս գյուղի ու Կամո քաղաքների դպրոցներում։ 1957-1961 թվականներին եղել է Հայկական ԽՍՀ ԳԱ կրտսեր, 1961-1976 թվականներին՝ ավագ գիտաշխատող։ 1976-1989 թվականներին եղել է ԵՊՀ ԽՍՀՄ պատմության ամբիոնի վարիչ, իսկ 1980-1984 թվականներին միաժամանակ եղել է նույն համալսարանի պատմափիլիսոփայական ֆակուլտետի դեկան։ 1990-1991 թվականներին եղել է Հայկական մանկավարժական ինստիտուտի պրոֆեսոր, 1992-1996 թվականներին՝ նույն ինստիտուտի Ռուսաստանի պատմության ամբիոնի վարիչ։

Աշխատությունները նվիրված են Արևմտյան Հայաստանի XIX դ. սոցիալ-տնտեսական կյանքի, հայ ազգային-ազատագրական շարժումների, հասարակական-քաղաքական հոսանքների պատմությանը։ «Արևմտահայերի սոցիալտնտեսական և քաղաքական կացությունը 1800-1870 թթ.» (1967) աշխատության մեջ վերլուծել է արևմտահայերի քաղաքային կյանքը, ագրարային հարաբերությունները, պայքարը ազգային սահմանադրության ընդունման համար, լուսաբանել մասնավորապես 1862 թ. Զեյթունի ապստամբության պատմությունը, նրա միջազգային արձագանքները։ «Հայ հասարակականքաղաքական շարժումները XIX դ. 50-60-ական թվականներին և Ռուսաստանը» (1979, ռուս.) աշխատության մեջ այլ հարցերի կողքին տվել է արևմտահայերի ազատագրման՝ նրանց նշած ուղիները։

Երկեր խմբագրել

  • Հայ ժողովրդի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում 1890–1922 թթ., հատ. առաջին, Երևան, 2004, 2-րդ հրատ., 2007, 787 էջ։
  • Հայ ժողովրդի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում 1890–1922 թթ., հատ. երկրորդ, Երևան, 2004, 2-րդ հրատ., 2007:
  • Սևրի պայմանագիրը և Միացյալ անկախ Հայաստանի հռչակումը, Երևան, 2012։
  • Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը Հայաստան – Թուրքիա սահմանաբաժանման վերաբերյալ, Երևան, 2012։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկ Ղազարյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 21